Չնայած տաքությանս,բավականին լավ հանձնեցի քննությունս։Քննության արդյունքների հետ մեկտեղ ուղարկելու էին նաև չորս պարողների անուններ,ովքեր պարելու էին մեծ բեմում՝ անվանի բալլետմաստերների հետ։Էմիլին պարտադիր նշեց, որ ես ջերմում եմ և,որ ըմբռնումով մոտենան։
Ես դուրս եկա Ալեքսը կանգնած սպասում էր։
-Լիզի ես չէի ուզում քեզ նեղացնել։Ես չէի պատկերացնում, որ դու այդքան ծանր կտանես ամենն։Ես շոկի մեջ էի քո խոսքերից։
-Ուզում ես ասել,որ այսքան ժամանակ չէիր նկատել,որ ես քեզ որպես եղբայր չեմ վերաբերվում։
Մենք սկսեցինք քայլել դեպի մոտակա այգին, բայց շարունակում էինք խոսել։
-Պատասխանիր Ալեքս չէիր նկատել թե՞...
-Լիզի մի ստիպիր ինձ,-խոսքս ընթատեց Ալեքսը։
- Ալեքս պատմիր հենց հիմա։
-Արի նստենք նոր խոսենք։
-Չէ՛ Ալեքս,դու հենց հիմա՛ կպատմես՝այստեղ կանգնած։
Ալեքսը բռնեց ձեռքիցս։
-Ալեքս թող ձեռքս ու սկսիր վերջապես խոսել։
Ես հայացքս թեքեցի և նկատեցի,որ մեզ է նայում այն աղջիկը՝բուժքույրը երեկվա։Բայց դա ինձ ամենաքիչն էր հուզում։Ալեքսը վերջիվերջո սկսեց խոսել։
-Լիզի ես իսկապես քո եղբայրն եմ։
-Ալեքս դու հասկանում ես ինչ ես խոսում։
-Ես քո՛,Դանիելի՛ և Ավայի՛ եղբայրն եմ։
-Կբացատրես այդ ինչպես։
-Մենք ընդհանուր մայր ունենք։
-Ալեքս դու գժվել ես,ուրիշ հեքիաթ չկար?
-Իսկ քո կարծիքով մայրտ հիմա ինչու՞ քեզ հետ չի։
-Ես չգիտեմ անգամ նրա անունը։
Ես հուզվեցի ու ոչ թե նրա համար,որ Ալեքսն իմ եղբայրն է, այլ որ տեղեկություն ստացա մորս մասին։
Ալեքսը փորձեց գրկել ինձ,ես ետ հրեցի։
-Հեռու Ալեքս,դու էլ քո մայրն էլ ընդհանրապես հեռու մնացեք ինձանից։
-Լիզի սպասիր։
Ես սկսեցի քայլել դեպի նստարանը։Զանգեցի Դանիելին նա գալիս էր։
-Ալեքս Դանիելը գալիս է իմ հետևից դու կարող ես գնալ ուր ուզում ես։
-Լիզի թող պատմեմ ամեն ինչ։
-Հանգիստ թող ինձ։
Մենք մտանք տուն։Բարձրացա սենյակս հագուստ փոխեցի և գնացի ընթրելու։
Բոլորը սեղանի մոտ էին շատ հարմար պահ էր մորս թեման բացելու համար։
-Պապ պատմիր մայրիկի մասին։
Ավան ու Դանիելը խիստ հայացքով վրաս նայեցին։ Բայց դա ինձ չսաստեց։Ես գիտեմ որ հայրիկիս դուր չի գալիս այդ թեման,բայց նա ստիպված է պատմել։
ВЫ ЧИТАЕТЕ
Ժպիտը Հրաշքներ Է Գործում
RomanceԱյս ժպիտը կամրապնդի և կհաստատի մեր սերը,ամեն անգամ ժպտալով ավելի ու ավելի կամրապնդվի։Ու ես մի բան հասկացա. Պարզապես ժպտա,ժպիտը հրաշքներ է գործում։