Մաս13

293 27 2
                                    

Ինձ օգնող աղջիկները Բելլան և Զոյան են։Զոյան կարմրավուն մազերով և հետաքրքիր կապտա-դեղնավուն աչքերով աղջիկ է,իսկ Բելլան՝սև, շատ երկար մազեր ունի և կապտա-կանաչ աչքեր ինչպիսին իմ աչքերն են։
-Ոչինչ իմ հետ շատ է պատահում ես շատ անհաջողակ եմ,-ասացի ես ծիծաղելով։
-Դու ե՞ս անհաջողակ,այնքան ճկուն ես,որ երազել կարելի է այդպիսի ճկունության մասին,-ասաց Զոյան։
Ակնհայտ երևում էր,որ նա ուրախ և շատախոս է։
-Երեկոյան գալու ե՞ս ակումբ,հարցրեց Բելլան։
-Բոլորտ ակումբից եք խոսում,բոլորը մեր ջոկատից գալու են?
-Իհարկե գալու են բոլորը սպասում են,որպեսզի ամեն ուրբաթ լիցքաթափվեն,-ասաց Զոյան,-բայց քեզ ոնց հասկացա բոլորը չեն հետաքրքրում։ Ամբողջ պարի ընթացքում նայում էիր այն տղային։
-Չէ այդպես չէ,-ստեցի ես,-Ինձ Հենրին հրավիրեց,բայց ես մտքերով ուրիշ տեղ էի, իսկ նա նեղացավ և գնաց։
-Արդեն երկրպագու ունես Լիզի։Հենրին ամեն մեկին չի հրավիրում։
- Դե Վերջացրու,-ասացի ես կատակելով։
-Երբ պատրաստ լինես կգաս իմ սենյակ միասին կգնանք,-ասաց Զոյան։
-Լավ։
Ես դուրս եկա հանդերձարանից և քայլեցի դեպի շենքը։
-Լիզի ողջույն,ինչպե՞ս ես,ինչպե՞ս է անցնում առաջին օրը ճամբարում?
Մենք պայմանավորվել էինք,որ ով արագ լողա նա էլ կորոշի,թե որտեղ ենք հանդիպելու,Ես որոշել եմ. կգաս ինձ հետ ակումբ?
-Լսիր...,-ասացի ես,բայց ինչպե՞ս էր նրա անունը,-անունտ ինչ է?
-Թոմաս։
-Լսիր Թոմաս ես լողալ չգիտեմ ու բացի այդ ես համաձայն չէի։Իսկ ակումբ ես գալու եմ,բայց ոչ քեզ հետ։
-Իսկ ում հետ?
-Ինչ կարևոր է։
Նա գնաց, իսկ ես մտա սենյակս,վերցրեցի հեռախոսս և որքան էլ զարմանալի լինի,ինձ այսքան ժամանակ չեն զանգել։Ես ամբողջությամբ սև հագնվեցի,բայց ես երբեք սև չեմ հագել։Ես դուրս եկա իմ սենյակից և սկսեցի փնտրել Զոյաի սենյակը։Դռան կողքով անցնելիս այն հրեցին ներսից և հարվածեցին ձեռքիս։
-Զգուշ քայլի,-բարձր տոնով ասաց դուռը հրող տղան։
-Ի՞նչ,քո պատճառով ով գիտի ձեռքս ջարդվեց։
-Այն կողմով քայլեիր։
-Զեյն ի՞նչ է պատահել,ինչ-որ մեկը ներսից հարցրեց,իսկ երբ դուրս եկավ ես միանգամից ճանաչեցի։Դա մեր խմբի տղան է,ում անունը ուզում էի իմանալ։
-Ոչինչ Ռայն։
Ես նյարդայնացած շրջվեցի և գնացի,բայց դեռ լսում էի նրանց խոսակցությունը։
-Ինչ էր պատահել Զեյն։
-Այնքան անզգույշ էր քայլում,որ դուռը բացեցի և հարվածեցի նրան։
-Ու դրանից հետո փոխանակ տեսնես ոնց է,այսպես էի՞ր խոսում։
-Օ՜, ինչ բարի է,-մտքումս ասացի ես։
Բայց ձեռքս սկսեց ցավալ։
Վերջապես ես գտա Զոյաի սենյակը և մտա ներս։
-Օհո,Լիզի զարմացրեցիր,-ասաց Զոյան,-իսկ շպա՞րը,այսքան Էլեգանտ ես հագնվել և չես շպարվել։
-Վերջացրու Զոյա,-ասացի ես։
-Լսիր,քանի որ ամբողջությամբ սև ես հագնվել,քսիր մուգ կարմիր շրթներկ։Ես տեսել եմ այսպես քեզ նման հագնվում են red carpet-ի ժամանակ և քսում են մուգ կարմիր շրթներկ։
-Բայց արի չմոռանանք,որ մենք red carpet չենք գնում,այլ հասարակ ակումբ,-ասացի ես։
-Ձեր երևակայությունը անսպառ է,-ասաց Բելլան,-բայց այնուամենայնիվ քսիր շրթներկը,ահա։
Ես վերցրեցի և մոտեցա հայելուն։
-Լիզի ինչու ձախ ձեռքտ չես շարժում?
-Մի փոքր ցավում է,բայց կանցնի։
Մենք դուրս եկանք և քայլեցինք դեպի նշանակված վայրը։Տրամադրող վայր էր,ինձ դուր եկավ...միայն ձեռքս ցավում էր։
Մենք երեքով նստեցինք միասին։Քիչ հետո Բելլաին հրավիրեցին պարելու,իսկ Զոյան գնաց ընկերոջ մոտ։Իմաստ չկար այստեղ մնալու, ձեռքս շատ ուժեղ էր ցավում։Ես ուզում էի դուրս գալ,երբ Ռայնը մոտեցավ.
-Կներես,ընկերս շատ կոպիտ է,ինչպես է ձեռքտ?
-Լավ է,ընդհանրապես չի ցավում,-ասացի ես կեղծ ժպտալով,չնայած ինձ մոտ ստել չի ստացվում։
-Վախի ժպիտ,-ասաց նա։
-Ինչ՞,-զարմացած հարցրեցի ես։
-Վախենում ես,որ կոտրվածք կլինի?
-Այդ դեպքում ես չեմ կարա պարեմ։
-Դրա համար հիմա կգնանք բուժկետ,-ասաց նա։
-Չէ ես կգնամ,իսկ դու մնա այստեղ։
-Չհամոզեցիր։
Մենք դուրս եկանք ակումբից։
-Ինչպես ես?
-Ցավում է։
-Որովհետև ձեռքտ չպետք է կախած պահես պետք է այսպես ուղիղ պահես,-ասաց նա ու զգուշորեն ձեռքիս արմունկը դրեց մյուս ձեռքիս ափի մեջ։
-Աստված իմ ինչ հոգատար է,-ասացի ես մտքումս։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя