Մաս5

315 29 7
                                    

Էմիլին մոտեցավ ինձ։Ես ամաչում էի,իսկապես ես ինձ շատ վատ զգացի։Իմ աչքերը լցվեցին,Էմիլին դա նկատեց.
-Ամեն ինչ կարգին է Լիզի չէ,որ դու շուտով չափահաս կդառնաս։
-Դու իսկապե՞ս այդպես ես կարծում։Ես վախենում եմ ու խնդրում եմ,որ...
-Մի անհանգստացիր,ես Դանիելին ոչինչ չեմ պատմի։
-Իսկ ինչի չես պատմի?
-Չեմ հասկանում։Ուզում ես չպատմեմ,իսկ հետո հարցնում ես թե ինչու?Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է
-Չէ!այսինքն հա,բայց չէ՛,ես դա ի նկատի չունեմ։Դու հիմա պետք է ասեիր Դանիելին,որովհետև ես քեզ լավ չեմ վերաբերվել։
-Անգամ առաջին օրը,որ ուշացել էիր ես գիտեի,որ դու Դանիելի քույրն ես։
-Իսկապե՞ս,իսկ ինչի չասացիր?
-Այդ օրը ես պետք է ծանոթանաի ձեզ հետ ու Դանիելը պատմել էր,որ ամենաշատը քեզ համար է կազմակերպում այդ երեկոն,իսկ դու ամեն ինչ փչացրեցիր։
-Ես չէի ուզում,որ այդպես ստացվեր։Ախր դու շատ կոպիտ խոսեցիր,ինձ հետ այդպես չէին խոսացել,ես շատ բարկացած էի։
-Լավ մոռանանք,կարևորը զրուցեցինք և հասկացանք ամեն ինչ:
Ժպիտս,նորից ու նորից եկավ դեմքիս։Էմիլին երակար նայում էր ինձ։
-Ի՞նչ է եղել,ինչ՞ի ես այդպես նայում։
-Քո ժպիտը շատ գեղեցիկ է՝ կախարդական։
-Ինչ ես խոսում,-ծիծաղելով ասացի ես։
-Դանիի մոտ, և ընդհանրապես քիչ ժպտա դու ինքտ ես քեզ մատնում։
-Դա անկախ ինձանից է ստացվում։
-Լավ սպասիր զանգեմ Դանիելին։
Դանիելը մեզ տարավ տուն,մենք բոլորով սկսեցինք ճաշել։Ինչպես միշտ Դանիելը խախտում է լռությունը.
-Էմիլի երեկոյան քեզ կտանեմ տուն լավ?,-ասաց Դանիելը։
-Ինչպես թե տուն,-ասացի ես,-գոնե միչև կիրակի օրը մնա Էմիլի՛։
Այդ պահին Հորս,Ավայի և Դանիելի զարմանք արտահայտող դեմքերը իմ կողմը թեքվեցին։Էմիլին սկսեց ծիծաղել,ես նույնպես։
Դե ամեն ինչ պարզ էր հարցեր չտվեցին։Ավան հայրիկի հետ դուրս եկավ։Դանիելն ու Էմիլին նույնպես,իհարկե Դանիելի ճառից հետո.
-Դուռը չբացես,զանգերին չպատասխանես,պատշգամբ դուրս չգաս,բարձր երաժշտություն չմիացնես։
-Դանի,բայց Լիզիին ձանձրալի կլինի տանը մենակ,-ասաց Էմիլին։
-Դու էլ հավատացիր,հենց մենք գնանք երաժշտությունն անգամ քաղաքի մյուս ծայրից կլսենք։
-Ավելի լավ է զանգիր ընկերուհուտ միասին զբոսնեք այգում։
-Ճիշտ ես ասում,-ասացի ես,-Ես հիմա բարձրանամ պայուսակս վերցնեմ,ընթացքում էլ զանգեմ ընկերուհուս։
Դանիելը կանգնեց դեղատան մոտ։
-Լիզի կարող ես գլխացավի դեղ գնել նոր գնալ?
-Լավ։
-Ես էլ կգամ,-ասաց Էմիլին։
Մենք մտանք դեղատուն։Երբ դեղը գնեցինք և դուրս եկանք,Էմիլին գրկեց ինձ ու ականջիս ասաց.
-Ալեքսին կբարևես։
Դեղը փոխանցեցի Էմիլիին և ես գնացի։Ալեքսը նստած էր նստարանին։Որոշեցի մոտենալ հետևից և վախեցնել,բայց նա միանգամից նկատեց ինձ։
-Աչքերտ փայլում են,-ասաց Ալեքսը։
-Քանի որ Էմիլին,խոստացավ ոչինչ չասել,առանց իմ խնդրելու։Ասեմ ավելին՝նա կազմակերպեց այս հանդիպումը։
-Չէի սպասում նրանից։
-Իսկ ես համոզված էի,որ նա ոչինչ չի ասի:Միայն մտածում եմ ինչպես եմ ասելու Դանիելին։
-Նա արդեն գիտի։
-Ի՞նչ,ինչես խոսում?
-Հանգստացիր կատակ եմ անում։Պետք է քեզ տխրեցնեմ։Երկու օրից նորց պետք է մեկնեմ։
-Նորի՞ց։Ինչքան կարելի է,-ասացի ես։
Ճիշտն ասած ինձ արդեն հոգնեցրել էին Ալեքսի բացակայությունները։Ու վատն այն է,որ ես ոչ մի անգամ չեմ իմանում թե նա ինչի համար է գնում։

Ժպիտը Հրաշքներ Է ԳործումМесто, где живут истории. Откройте их для себя