Գիշեր... միթե այնքան լռություն կա խավարում, որ կծածկի իմ հոգու խանդավառությունը։ Իսկ գուցե այդ խավարը կծածկի հոգուս լույսը։
Ինչքան բան է իր մեջ թաքցնում գիշերը։ Մարդու տխրություն, ուրախություն, թախիծ ու արտասուք։ Իսկ լուսինը... այն կարծես ծածուկ լսելիս ու տեսնելիս լինի այդ ամենը։Ախ, իսկ ինչի եմ կորցրել քունս?
Քո աչքերից քունս կորցրել եմ ու ամեն օր նայելիս հասկանում եմ, որ դու ուրիշ ես, որ դու շատ սխալ ես ապրում, որ քեզ մատնելու ես կործանման։ Բայց, միթե ծխելուց կորժանվածներ են եղել։ Ոչ, ուղղակի ես չեմ ուզում, որ ծխես։ Քեզ չի սազում ծխելը։ Քեզ սազում է մենակ նստել ու ինձ ժպտալը։ Քո ժպիտը քեզ շատ է սազում, դու ինձ անընդհատ ժպտա։ Ու դու ինձ միշտ ասա "մերսի"։ Դու ուղղակի հրաշք ես իմ ընկեր։ Մնա նույնը։ Դու ինձ համար ուրիշ աշխարհ ես։
Քեզ կորցնելուց վախենում եմ, քեզ հետ շփվելիս ամաչում, խոսելուց քաշվում։
Քեզ ասելու բան շատ ունեմ, բայց չեմ ասի, որ դու չհասկանալ հոգուս ցավը։
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanfictionԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?