Գլուխ 17

288 13 0
                                    

Ամբողջ գիշեր քունս չէր տանում, նստել ու մտածում էի։ Հիշեցի, որ ես ուզում էի, որ Արամը դառնա իմ ամենալավ ընկերը, ու որոշեցի նրա հետ շփվեմ որպես ընկեր, այլ ոչ թե սիրած տղա։ Ու դա երևի կարևոր ու ճիշտ որոշում էր։
Ու հիշեցի, որ ես կարող ա էլ իրեն չհամդիպեմ, որովհետև մաման ասել էր ես դասարանիս հետ վերջին քեֆն ա։ Ամբողջ գիշեր լաց եղա, որովհետև ուզում էի սովորեմ ու չէի պատրաստվում, ինչ-որ մեկի քմահաճությամբ հրաժարվեմ երազանքիցս։ Բայց միթե հնարավոր ա։
Այսօր մենք դասարանով քեֆի էինք։ Սկզբում շատ լավ էր անցնում, բայց, երբ եկավ տանգոյի պահը, դուք կպատկերացնեք իմ վիճակը, երբ ինքը տանգոյի հրավիրեց Սառային Հա նույն Սառային։ Ես աչքերս լցրեցի, ու երբ ուրիշի հետ էի պարում, թարս-թարս նայում էր։ Բայց ես այնպես արեցի, որ իրեն թվա թե ես չեմ նկատում իր հայացքը։ Բայց հետո պարելուց անընդհատ իմ կողքերով էր ֆռռում։ Խաղ խաղալուց եկավ դեմս կանգնեց, որ իրար հակառակ խաղեր, ու նենց ուշադիր էր խաղում։ Ամբողջ ընթացքում հետս ոչինչ չխոսեց, միայն դուրս եկա, որ փոխվեմ, ինքն էլ հեռախոսով էր խոսում, անջատեց, մոտեցավ ինձ, ասավ։

- Քեզ էլ տենց ազատ չտենամ։ Պարելուց ոչ մի տղու էլ չնայես։
- Յա, նենց դու էիր ասելու։
- Լեզվիդ չտաս։ Պարտադիր չի սաղ քեզ նայեն ու հիանան։
- Հա բացի քեզնից։
- Այսինքն?

Ու էտ ժամանակ իրա ընկերն եկավ էլ չխոսացինք։
Ինչ վերաբերում ա քեֆին շատ լավ անցավ։ 22:00 տուն եմ եկել ու ռեստորանից դուրս գալուց ասեցի « հաջող ձեզ»։ Ինքը դռան կողքն էր ասավ « Ց'տեսություն քեզ»։ Սիրում էի նայել քո աչքերին Արամ, որովհետև այնտեղ գտնում եմ խաղաղություն։ Քո պարելու, խմիչքի բաժակը բռնելու ձևը ինձ իմ երազանքների տղուն ա հիշեցնում։ Բայց ինձ մի բան ա տանջում։ Իսկ եթե դու ինձ որպես ընկեր ես ընդունում, այլ ոչ թե աղջիկ։ Ես երևի կտանջվեմ իմ սիրուց, որովհետև քեզ ուրիշի կողքին չեմ կարող տեսնել։
Գնացի դասի ու որոշեցի իր հետ ընդհանրապես չխոսեմ, եկավ մոտիկ։
- Բարև։
Թողեցի ու գնացի այդտեղից։
Եկավ մոտիկ։
- Ինչ ա եղել, ինչի ես նեղացել։
Էլի բան չասեցի ու գնացի դասարան։
Եկավ վերջում հետս նստեց։
- Արամ,չես գալիս կողքս,- Արամի ընկերը'Նարեկը, հարցրեց։
- Չէ, ախպեր, երեկ ոնց որ աններելի սխալ եմ արել։
- Արամ, էտ ինչ սխալ պետք ա արած եղնես?,- ինչպես միշտ Սառան մեջ ա ընկնում։
- Դա քեզ չի վերաբերում։
Դասի զանգը տվեց։ Ուսուցիչը ներս մտավ։
- Անի, խնդրում եմ խոսա, ինչ ա եղել?
Ձայն չեմ հանում։
- Անի!
Ու թղթի վրա գրեց«Լռությունդ ինձ սպանում ա խնդրում եմ խոսա» ու տվեց ինձ։ Ծալեցի թուղթն ու գրպանս դրեցի։ Ու ամբողջ ժամին ոչ մի բառ չեմ խոսել։ Եկավ հաջորդ ժամը' պատմություն էր։
- Անի, խոսա, ախր ես նենց բան չեմ արել, որ նեղանաս։
- Հաստա՞տ։
- Հա!
- Իսկ եթե ասեմ ուղղակի տանգո?
- Նեղացել ես, որ քեզ չեմ հրավիրել?
- Ես չեմ նեղացել ուղղակի վիրավորվել եմ։ Արամ, ում ուզում էիր հրավիրեիր, բայց ոչ Սառային։
- Դե...
- Չեմ ուզում արդարանաս։ Չեմ սիրում, երբ ստիպված արդարանում են ինձ մոտ։
- Խնդրում եմ լսի։
- Ինձ մի խանգարի ես դաս եմ անում։

Ինքը լուռ էր։ Ֆիզկուլտուրայի ժամին չթողաց գնամ դահլիճ։
- Բաց թող ձեռքս։
- Դու ոչ մի տեղ չես գնա։
- Արդեն սովորություն ա դառել ձեռքս բռնելը?
- Սպասի, կխոսանք կգնաս։
- Ասա լսում եմ։
- Անի, ես Սառային պարի հրավիրեցի, որովհետև...
- Լռիր, մի արդարանա։ Ինձ պետք չի դա։ Եթե անգամ արդարանաս, ես էլի չեմ խոսի հետդ։ Չկա նենց արդարացում, որ քո արարքը կարդարացնի։ Սառայի վրա գոռում ես, 2 օր հետո պարի հրավիրում, ինչի? Ինձ պետք չէր քո էն պաշտպանությունը, եթե այն ջուրն էիր գցելու։ Դու հասկանում ես, ես քեզ ընդունեցի ու սիրեցի, քո մասին սկսեցի մտածել ու մենք դարձանք լավ ընկերներ, իսկ հետո դու մեր ընկերության վերջակետը դրեցիր։
- Ինչ ես խոսում, ինչ վերջակետ?
- Մոռացի ինձ, ու մեր լավ ընկերությունը։ Գնա գտիր քեզ ուրիշ լավ ընկեր։
- Սուս արա, մի խոսա։
- Ինչի?
- Որովհետև դու չես գիտակցում ինչեր ես ասում։
- Հեռու ես գնում եմ դասի։
- Դու ոչ մի տեղ չես գնա, մինչև ինձ չլսես։
- Կգնամ։
- Լեզվիդ մի տուր։

Էտ ժամանակ դուռը բացվեց։
- Բարև ձեզ։
Ինձ համար անծանոթ տղա էր։ Ձեռքս Արամը բաց թողեց.
- Ախպեր, ճիշտ չի աղջկա թևը բռնելը։
- Քո ինչ գործ։
- Ախպեր , եթե դաժե ընկերուհիդ ա, ճիշտ չի։
- Ես իրա ընկերուհին չեմ։ Աստված հեռու պահի։
- Դու սուս։
- Ինքն իմ ախպերն ա։ Ու գլխիս քարոզ ա կարդում, նենց որ ամեն ինչ լավա կարող եք գնալ։
- Լավ։
- Է դե ապրես էլի Անի, ինձ էտ տղուց պաշտպանելու համար,- հեգնական ասաց։
- Արամ, արի մոռանանք ամեն ինչ, ամեն մի խոսք, ամեն մի րոպեն, ու սկսենք ապրել առանց իրար։ Սկսի մի կյանք, որտեղ չկամ ես։
- Իսկ դու կարաս սկսես մի կյանք, որտեղ չկամ ես։

Ես լուռ էի, որովհետև ինքը նույնպես գիտեր, որ չեմ կարող։
- Տեսնում ես, ես էլ չեմ կարող։
- Էլ ինձ չանհանգստացնես։
- Սպասի, Անի ես քեզ...
- Լռի, հերիքա քո խոսքերով ավելի ցավեցնես ինձ։ Ես իմ անմեղ հոգին քեզ նվիրեցի, իսկ դու այն պղտորեցիր։ Ես քեզ տվեցի իմ սիրտը, բայց դու այն կոտրեցիր։ Ինչ ես ուզում սրանից ավելի։ Ուզու՞մ ես ինձ էլ սպանի պրծնենք։
- Սպանե՞մ։Արի դու ինձ սպանի, որովհետև առանց քեզ իմ կյանքն ինձ պետք չի։
- Գնա, դասարանից, գնա։

Նա դուրս եկավ։ Ու հետո էլ Մանեն ասավ, որ Արամը գնացել ա ընկեր Վահեի մոտ, ընկեր Վահեն ասել ա «Բարշեցիք» ասել ա « Չէ, բաժանվեցինք» ու գնացել ա հեռու նստել սաղից։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя