Սեր... երեք տառ, բայց մի աշխարհ ցավ։ Այդ երեք տառը կարող է մարդկանց տանել կամ կործանման, կամ դեպի լավը։
Իսկ ծխախոտը, անիծում եմ այն պատրաստողին։ Բայց, ինչի ես նեղվեցի, երբ տեսա, որ նա ծխում է, չէ որ ես գիտեի այդ մասին։ Իսկ միգուցե տխրեցի, որ նա ինձ տեսնելով չպահեց ձեռքի սիգարետը։ Հիմա երեկո է։ Ես էլ պառկած եմ անկողնում, ու չեմ կարողանում զսպել արցունքներս։ 23:14 է, բայց քնել չեմ ուզում, ուզում եմ գոռամ, լաց լինեմ, ուզում եմ նրա հետ խոսեմ։ Բայց մի հարց ինձ ևս շատ է հետաքրքրում. արդյոք իմ ընկերները իմ այս վիճակը տեսնելով ինձ սխալ չեն հասկանա, արդյոք նրանց ինձ չեն մեղադրի։
Բայց ես ինչ անեմ, եթե ամեն ինչ այսքան լուրջ է։ Կյանքումս, ինչ խոսք բերանիցս հանել եմ, արել եմ, բայց այսօր ես ասում եմ էլ իր դեմքին չեմ նայի, իր հետ չեմ խոսա, բայց նայում էլ եմ, խոսում էլ։ Վաղվանից նոր էջ եմ բացում։ Որտեղ կամ ես, բայց ոչ նա...Ու երևի Աստված ձայնս լսեց, այսօր ինքը դասի չի եկել։ Բայց ինձ դա չի պետք, ինձ պետք ա, որ ես իր դեմքին նայեմ ու սառը լինեմ ու միանգամայն ինձ համար միկրոալիքային լինի իր հետ կատարվող ամեն բան։
Ու հանկարծ դասղեկս գալիս ա ու ասում.
- Ով է բացակա?
- Արամը։
- Արամը ինձ զանգել է ու ասել, որ երկրորդ ժամից կգա։<< Տեսնես լավ է, լու՞րջ բան է պատահել, թե ուղղակի չի ցանկացել գալ>> ,- մտածում եմ ես։ Ընդհանրապես չեմ կարողանում կենտրոնանալ։ Անհանգստանում եմ, բայց դե ինձ զսպում եմ։ Չորրորդ ժամն է, ու նա չկա, սիրտս սկսել է արագ- արագ թրթռալ։ Մտածում եմ, որ ընդհանրապես չի գա։ Բայց ես ինչ եմ անելու։
Մոռացել էի ասեմ։ Երեկ գրականության ժամին Աննան եկավ կողքս նստեց ու բաներ էր նկարում, չէր ստացվում ճղում էր թղթերը։- Էտ գիրք ես գրում?,- անսպասելիորեն հարցրեց Արամը։
Ու այդ ժամանակ էլ ես հեռախոսս ձեռս գիրք էի գրում։
- Որ մեկիս ես հարցնում?,- Աննան սկսեց խոսել իր հետ, դրանով փորձելով նենց անի, որ իրար հետ խոսենք, որովհետև մի քանի րոպե առաջ ինձ հանգստացնում էր, որ չլացեմ։
- Չէ, քո հետ եմ։
- Նկարում եմ, բայց չի ստացվում, չէ Անի?
Նենց էր անում, որ խոսեմ։
- Չէ, Աննա, ստացվում ա։
- Լավ էլ մի։
- Էտ ինչ ես նկարում?
Աննան ցույց տվեց։
- Էս ովա?
- Իրան ա նկարում։
Ու ես ցույց տվեցի այն նկարը, որը նկարում էր։
- Հաա, պարզա, բայց նման ա։
- Հա!Իմ կյանքը լրիվ կինո է։ Ամեն օր նենց դեպքեր են լինում, որ ինձ թվում է, թե հեքիաթում եմ։ Իսկ հեքիաթում միշտ հաղթում է բարին և երբեք սերը միակողմանի չի լինում։ Երանի այդ հեքիաթը կամ ավարտվի, կամ իմ ուզած ձևով վերջանա
![](https://img.wattpad.com/cover/177427295-288-k291773.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanficԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?