Գլուխ 21

273 12 0
                                    

Գրականության ժամ էր։ Լիան բացակա էր, Արամն էլ Նարեկի հետ անընդհատ խոսում էր, դասատուն տեղը փոխեց ու տարավ Սառայի կողքը նստացրեց, որովհետև մենակ այդտեղ էր դատարկ տեղը։ Շրջվեցի ու սառը հայացքով նայեցի իրան։ Մեկել տնօրենը ներս մտավ, մեր մոտ ամփոփում էր։
- Բարև ձեզ, նստեք։ Ես եկել եմ ձեր դասը լսելու։
Քիչ անց ասավ։
- Ուզում եմ, որ էս ժամը յուրաքանչյուրս մի բանաստեղծություն արտասանեք։
Քանի որ ես էլ լավ էի սովորում, ուսուցիչը առաջինն ինձ հարցրեց։
- Անի, ասես?
- Այո։
Գնացի գրատախտակի մոտ ու սկսեցի։

Ես լռեցի, դու էլ չասացիր, որ դա մեր բաժանումն էր։
Մեր բաժանումը...բայց միթե մենք միասին էինք։
Հիմա դու նստած նայում ես, խորհում ու քո կյանքի մասին մտածում։
Քեզ հարցեր ես տալիս, բայց պատասխան չես գտնում։
Դու միակն էիր, ում ես վստահեցի,
Դու միակն էիր, ով իմ երազանքը փշուր-փշուր արեց։
Դու միակն էիր, ով ինձ փրկեց, ինձ սիրեց, հետո էլ կոտրեց։
Քեզ ինչ ասեմ? Ասեմ, որ չեմ կարող։
ատում եմ քեզ?
Չէ, չեմ կարող, չեմ ուզում քեզ ստել։
Քեզ ստելն ինձ համար անտանելի է։
Բայց քեզ ներելն անհնար։
Կարող ես ինձ հարվածել,
Կարող ես ինձ ատել,
Կարող ես ինձ սիրով շրջապատել,
Բայց դու կարող ես?
Չես կարող, ձեռքերդ կապված են։
Քեզ կապել են աթոռին, սեղանին ու նրա ձեռքին։
Դու հասկացար, թե ով է նա-ն։
Մեզ բաժանող կետն այն,
Ով քեզ տարավ իմ կողքից
Ինձանից ու իմ սրտից։
Բայց դու դա չես հասկանա։
Քո անուրջներում չկայի ես, չկայիր դու, բայց կար «նա»։
Մի պահ հասկացիր ինձ, մտիր իմ սիրտ
Ու փորձիր կարդալ թե ինչ է այնտեղ գրված։
Կա արդյոք քո անունն այնտեղ, կա քո արած արարքի հետևանքը։
Ես քեզ վստահեցի, որ ինձ երջանկացնես։
Ես քեզ հույս տվեցի, որ դառնաս իմ ամենալավ ընկերը։
Բայց դու դարձել ես...
Խնդրում եմ քեզ ներիր իմ ընկեր,
Եթե մի օր քեզ նեղացրել եմ
Քեզ չեմ լսել ու արտասվել եմ
Ես քեզ սիրել եմ, որպես ընկեր
Բայց խանդել եմ, երբ քեզ ուրիշի կողքն եմ տեսել։
Բայց արցունքները թաքցնելն այն օրը անհնար եղավ։
Ես արտասվեցի քեզ ուրիշի գրկում տեսնելուց։
Դու գժվեցիր ինձ ուրիշի հետ պարելուց տեսնելուց։
Բայց դա քեզ տեղն էր։
Քեզ խաբել եմ, երբ ասել եմ, որ քեզ կմոռանամ
Քույրը եղբորը մոռանալ չի կարող։
Ես քեզ խաբել եմ, երբ ասել եմ
Որ հետաքրքիր չէր թե ինչի այդպես արեցիր։
Կուզեյի լսել քեզ ու հավատել։
Բայց ներիր, քեզ մոռանալ ես
Երբեք չեմ կարող։

- Ապրես, աղջիկ ջան, հրաշալի արտասանեցին, միայն թե հետաքրքիր է այդ ով է գրել?
- Ես։
- Դու? Կարող ես տալ քո գրածն ինձ?
- Կներեք, բայց ես հենց նոր դա հորինեցի։
- Լավ կեցցես, արցունքներդ մաքրիր ու նստիր։

- Քանի որ այս աղջիկը շատ լավ պատասխանեց, մյուսները կարող են իրենց ցանկությամբ գալ։
- Ով է ուզում գալ?,- ուսուցիչը հարց տվեց բոլորին։
- Ես։
- Արամ, դու?
- Հա։
- Արի։

Դու ինձ մեղադրում ես
Ու քեզ արդարացնում
Բայց ինձ լսել, դու չես ուզում։
Իզուր նեղանում ես ու նախատում։
Բայց ես քեզ հասկանում եմ
Իմ մասին ես մտածում։
Ինձ ես սիրում քրոջ պես։
Ու տե'ս դու հիմա ինձ ես նայում
Ինձ նայում ու ժպտում ես
Լաց ես լինում ու քո ասած
«Նրա» մահն ես ցանկանում։
Բայց քո նման խելացին,
Քո նման չարաճճիին
Ինչպես կարող է նեղանալ
Ինչպես կարող է չխոսել։
Դու միայն քո մասին ես ասում
Բա չես ասում , թե ինչի
Այ տղա տենց արեցիր
Բա չես հարցնում, որ ես քեզ սիրում եմ գժի պես
Ու դու էլ ինձ ներիր, որ քո ասած' մոռանալը
Նոր կյանք սկսելը չեմ կարա
Ես քեզ սիրում եմ քրոջս չափ
Ու քեզ մոռանալ երբեք չեմ կարողանա։

- Ապրես տղա ջան նստիր։
- Կարող եմ նստել այն աղջկա կողքը?
- Նստիր։

- Արամ!
Ու գրկեց ինձ Արամը։
- Ես ուզում էի, որ դու վստահ եղնես, որ ես ամեն ինչ արել եմ քեզ համար։
- Դասամիջոցին կխոսենք։
- Բայց կլինի չէ չասեմ, թե ինչի եմ նման բան արել?

Հիշեցի Նարեկի ասածը, որ ասել ա, որ ինձ Արամը չի ասի ինչի ա նման բան արել։

- Հա կլինի։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя