Ամեն օր գնում էի դասի, աշխատում լավ տպավորություն թողնել մարդկանց վրա։ Ու դա ինձ մոտ ստացվում էր։
Անկեղծ ասած, ես շատ եմ սիրում խոսել, բայց ոչ ոք չգիտի դրա պատճառը։ Ես շատ եմ խոսում, որ թաքցնեմ հոգուս ցավը։ Ու այսպես մի քանի շաբաթ եկանք դասի, ու ես նրա հետ խոսացած չկայի։ Ու գործնական աշխատանքի համար հարցրեցի.- Արամ։
Գլուխը թեքեց դեպի ինձ։
- Հա Անի ջան։
- Գրել ես գործնականը?
- Հա։
- Դե եթե դժվար չի կտաս, հավաքում եմ։
- Հա իհարկե։
Անունը տվեցի ու հիմա սառը քրտինք է պատել, հասկանում եմ, որ ինչքան հետը շատ եմ խոսում, այնքան ավելի եմ խառնվում։
Ուղղակի ուզում էի, որ չափից շատ մտերմանալ հետը ու վերջ։
Իր ծննդյան օրն էր, ու այդ օրը դասի չէինք, կիրակի էր, շատ էի ուզում շնորհավորել, բայց չէի կարող։ Մենք այդքան էլ մտերիմ չէինք, կարող էր պատահել, որ ինձ սխալ կհասկանա։ Ու դասի ժամն էր.- Անի,- մեջքիս ինչ-որ մեկը խփեց անգլերենի ժամին։
- Հա։
- Անի կատու ես սիրում թե շուն?
Արենն էր։
- Էդինչ հարց ա? Իհարկե կատու։
Ժպտաց։
- Դու?,- հարցրեցի ես։
- Ես էլ։
- Էդ ինչը ես էլ?,- Արամն ա միանում։
- Կատուն։
- Հաա, ուրեմն ես էլ։Դասամիջոցին Արենն ա գալիս.
- Անի։
- Հն։
- Անի, ինչ սպորտաձև ես սիրում?
- Բոքս։
- Լուրջ?
- Հա, ինչի չի կարող աղջիկը բոքս սիրի? Ես շատ եմ սիրում երբ բոքս են պարապում։
- Ես էլ եմ պարապել երկու տարի։
- Ուրեմն քեզ էլ եմ սիրում,- ու մի հեգնական ժպիտ եկավ երկուսիս դեմքին էլ։
- Վերջն ես։
- Բա ինչի ես թողել?
- Թողել եմ էլի։
- Երազանքս ա բոքս պարապելը,- ասեցի ես։Ու ձեռքերը պահեց։
- Խփի։
- Չէ։
- Ասում եմ Խփի։Խփեցի ու այդ ժամանակ Արամը ասավ.
- Էդ բոքս եք պարապում?
- Միացի։( Արեն)
- Չէ, լավ ա։Ու ամեն անգամ իրան նայելով ժպտում էի, բայց չէի մտածում հետևանքների մասին։
Ու հիմա էլ կանգնած է դիմացս, բայց հոգիս ուզում է լաց լինի, ուզում եմ գա ու հետս գոնե խոսի։ Բայց չէ։Մի խոսքով ամբողջ օրը լարված իրավիճակ էր ինձ մոտ։ Ու հանրահաշվի ժամանակ իրեն են կանչում գրատախտակի մոտ։ Վարժությունը արտագրեց թե չէ, զանգը տվեց։ Ուսուցիչը գնաց։
- Մի հատ օգնեք գրեմ էլի։( Արամ)
- Արամ, գրի։( Ես)
- Վերցրա դու գրի։(Արամ)Ու այդ ժամանակ կավիճը իրար հետ բռնեցինք, ու նենց հայացքով իրար նայեցինք, որ իմ մեջ հույսեր ծնվեցին։
- Վերջ, բացատրեմ ինչի այսպես գրեցի։(Ես)
- Չէ ապրես շատ։(Արեն)Ու գնաց դասարանից։ Երբ որ եկավ դասարան, զանգը տվել էր։
- Անի, բայց սխալ է,- միջամտում են Աննան ու Սերյանը, մեր դասարանի մաթեմատիկայից «լավ աշակերտները»։
- Վայ, Սերյան, ճիշտ է,- համոզում էի ես։
- Սերյան, հիմա ճիշտ է թե չէ?,- չվստահելսվ ինձ Արամը հարցրեց։
- Չէ։Ու ինքը սխալ դարձրեց։ Դասղեկն եկավ։
- Ընկեր Անանյան, ճիշտ է?
- Ոչ։Ու այդ ժամանակ նայեց ինձ ու գլխով արավ ու ժպտաց։ Դա ինձ համար ամենամեծ շնորհակալությունն էր։
Օրերը անցնում են ու գնում։ Օր-օրի հասկանում էի, որ իր հանդեպ չեմ կարողանում անտարբեր լինեմ։ Բայց ես ինձ հույս էի տալիս, որ ոչ մի բան չկա, ու համոզված էի, որ չեմ սիրում, մինչ այն պահը, երբ...Կյանքը նման է աստիճանի, որտեղ կան վերելքներ ու վայրէջքներ։ Դու կարող ես անմնացորդ նվիրվել քո դասերին, մտածել միայն դրանց վերաբերյալ, բայց սերը կթակի քո սրտի, մտքի դուռը, ու դու ստիպված կբացես այն։
Ես շատ մաքուր հոգի ունեմ, անմնացորդ կարող եմ նվիրվել ընկերներիս, ընտանիքիս։ Բայց ես այս աշխարհում մի բան չեմ կարող ներել' դավաճանությունը։ Կարծում եմ, որ ցանկացած աղջիկ դա չի կարող ներել'։ Դա ամենամեծ հարվածն է աղջկան։
Պատմության ժամն է։ Դասարանում մենակ ես էի ձեռք բարձրացնել։
- Ես գամ պատմեմ?,- անհամբեր ասում էի ես։
- Ես գամ?,- ինձ է միանում Արամը։
- Անի, Արամ հանգիստ։ Դուք санкция-ների տակ եք։ Ձեզ ասել եմ, որ մոտավորապես մի ամիս դաս չեք պատմելու։Ու այդ ժամանակ Արամը շրջվեց ու ասաց։
- Էհ, Անի։
Ես ուղղակի ժպտացի։ Բայց դե գնացի դասը պատմեցի ու ինձ գեղեցիկ ժպիտով էր նայում!!!
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanficԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?