Աղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?
Քիչ անց Արամը մոտեցավ մեզ. - Նարեկ, Անի էս ինչ ա եղել? - Արամ դու գնա էս իմ խնդիրն ա,- Նարեկն ամեն ինչ անում էր, որ Արամը գնա ստեղից։ - Անի, էս ինչ ա եղել? - Արամ, Անիին դասարան տար։ - Չէ, Արամ,չգնաս, արի Նարեկի հետ ենք գնում, որ կռիվ չանի։ - Նարեկ, ինչի պետք ա կռիվ անես? - Որովհետև սա նենց Անիին խփեց, որ...
Ու էտ ժամանակ մի հատ էլ Արամը դրան խփեց։ - Արամ, վերջացրու։ - Փաստորեն դու էիր Անիի թևը տենց կապտացրել։ - Արամ, Նարեկ վերջացրե'ք!
Ու անընդհատ խփում էին։ Զգացի, որ ոտքերս թուլանում ա։ - Արամ, լավ չեմ, գլուխս ֆռռում ա։ Ասելուս վրա վեր կացավ ու խառնված եկավ։ - Հն, ոնց ես? - Արի դասարան գնանք։ - Արևս դու գնա, մենք եսա կգանք։ - Նախ ես քո արևը չեմ, հետո էլ չեմ կարում քայլեմ։ - Նարեկ արի գնացինք։ Արա քեզ էլ դեռ կտենանք։
Գլուխս ֆռռում էր, աչքերիցս արցունքներ էին գլորվում։ - Անի, վերջացրու, ամեն ինչ անցավ,- Նարեկը ինձ հույս էր տալիս։ - Նարեկ, ինչի եկար խառնվեցիր? Ախր ես կարայի ինձ պաշտպանեմ։ Ես չեմ ուզում, որ դուք.. դու իմ պատճառով կռվի մեջ ընկնես։ - Հանգստացի, լա մենք դրան կտենանք,- ջղայնացած տոնով Արամը խոսում էր։ - Եթե դուք առանց ինձ գնացել եք ու իրան տեսել, ես դուրս կգամ վարժարանից։ Չմտածեք թե չեմ իմանա եթե տենաք դրան, ես խոստանում եմ։ - Անի, հիմա ոնց ես?,- ահավոր խառնված էր Արամը։ - Մերսի, որ եկար, ու չթողիր Նարեկը կռիվ անի։ Ծփացրեց ու մտանք վարժարան։ - Անի, ինչ ա եղել,- իմ ընկերուհի Մանեն ու Լիլիթը մոտենում են մեզ։ Ես Արամի ու Նարեկի մեջտեղն էի կանգնած։ - Ոչ մի բան էլ չի եղել, ուղղակի ուզում եմ բարշեմ հետը,- Արամը փորձեց ցրի Լիլիթանց։ - Հա, պարզա։ - Մեզ մենակ կթողաք? Մանեն ու Լիլիթը գնացին։ - Ես էլ գնամ,- ասացի ես։ - Սպասի, դու ոչ մի տեղ չես գնա,- ձեռքս բռնելով ասաց Արամը,- Նարեկ դու Անիի մոտ մնա, էսա կգամ։ - Ուր ես գնում Արամ?,- անհանգստացած ասացի ես։ - 10 րոպեից ստեղ կեղնեմ։ 10 րոպե հետո եկավ։ Ես ու Նարեկը նստել էինք նստարանին։ Եկավ, մի ցելաֆան ձեռքին։ - Վերցրա։ - Էս ինչ ա Արամ? - Վայ! Չես տենում? - Տենում եմ, բայց ինչի համար? - Կեր ու խմի։
Սոկ էր առել ու իմ սիրած շոկոլադը։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Էտ ամբողջ օրը ինձ վատ էի զգում։ Չնայած Արամը էտքան բան ա արել ինձ համար, բայց մեկ ա ես իրենից վիրավորված էի։ Ընդհամենը 3 օր, որոնք 3 տարի թվացին։ Բայց դե Նարեկին մոտեցա դասամիջոցին։
- Նարեկ, Արամին իմ փոխարեն շնորհակալություն կհայտնես։ - Քեզ պետք ա դու էլ կասես։ - Նարեկ լավ գիտես, որ ես դա չեմ կարա։ - Ես էլ չեմ կարա։ - Լավ, դու էլ ապրես շատ։ - Անի, եթե մյուս անգամ քեզ փորձի մոտենա, ինձ ասում ես, ու մի թող քեզ հետ ինչ-որ մեկը նման կերպ վարվի։ - Լավ։