Գլուխ 24

260 13 0
                                    

Ես ու Արամի մայրը գնացինք խոհանոց։

- Արամ, էս ինչ տոպրակներ են?
- Ինչ տոպրակ?,- մի կերպ խոհանոց եկավ Արամը,- Անի, ես քեզ սպանելու եմ։
- Էս Անիին ա բերել?
- Հա։
- Բայց ինչի?
- Դե մտածեցի մեր ձախորդ Փանոսին սնունդ ա պետք,իսկ էս քաղցրը բերել եմ էն քաղցր աղջկա համար։
- Լիլիթ արի ստեղ։
- Հա մամա։
- Տես, ինչ ա բերել Անին քեզ համար։
- Ապրես, դու շատ լավն ես։
- Խնդրեմ քաղցր ջան։

Միասին սեղան գցեցինք ու մամային նախօրոք ասել էի, որ Աննայանց տանն եմ եղնելու, ու Աննային  էլ ասեցի, որ եթե ինչ-որ մեկը հարցնի տենց ասի։ Երեկոյան Արամի հայրը տուն եկավ, արդեն սեղանը պատրաստ էր։ Երբ մտավ հյուրասենյակ ինձ տեսնելով զարմացավ։

- Բարև ձեզ,- չսպասելով ասացի ես։
- Բարև աղջիկ ջան։
- Պապ, Անին իմ դասարանցին ա։ Քեզ հետո սաղ կասեմ։
- Լավ, դե նստեք։

Ընթրիքի ժամանակ ասացի.

- Լիլիթ, ես գիտեմ, որ դու շատ լավ ես պարում։
- Ինչ գիտես?
- Արամն ամեն օր քո մասին ա պատմում։ Ինձ համար կպարես?
- Դե հա, ես քեզ շատ եմ սիրում։

Ընթրիքից հետո հասկացա, որ շատ ուշ էր։ 21:00- ն անցել էր։

- Կներեք էլի, ես գնամ, արդեն ուշ ա։
- Ես քեզ կտանեմ։
- Չէ Արամ, քեզ հանգիստ ա պետք, ես արդեն տաքսի եմ կանչել։
- Չէ Անի ջան, ես ու Արամը քեզ կտանենք,- Արամի մեծ եղբայրը հիմա էլ խոսաց։
- Չեմ ուզում նեղություն պատճառեմ ձեզ։
- Անի, նեռվերս մի կեր էլի, հազիվ ուզածս եղավ։
- Դե լավ ես պատրաստվեմ։

Հագա վերարկուս։ Ուզում էի դուրս գամ Լիլիթը ասաց.
- Անի, էլի կգաս մեր տուն?
- Դե չգիտեմ։
- Ուզում եմ ամեն օր գաս։
- Անի ջան երբ ուզես արի, սա նաև քո տունն ա։
- Շնորհակալություն, Ցտեսություն ձեզ։

Աստիճանները իջնելիս Արամը մի կերպ էր իջնում։

- Լա դու սպասի Արամ տղա, ինձ խաբելու համար քեզ սպանելու եմ։
- Անի ջան ինքը ճիշտ ա արել, որ խաբել ա։ Ես էի ասել չասի քեզ։
- Դու էլ գիտես?
- Հա ու քեզ վատ մի զգա, դու մեղավոր չես։

Ինձ հասցրեցին մեր տուն ու գնացին։ Հաջորդ օրը գնացի դասի ու չէի սպասում էն ամենին ինչ եղավ։

-----------------------------------------------------------

- Ան, չես պատկերացնի ինչ ա եղել?
- Ինչ ա եղել?
- Երեկ Արամանց տանն եմ եղել մինչև 21:00։
- Հետո?
- Հետո ինչ, Արամը կռիվ էր արել, գնացի տուն տենամ, ոչ թե ընկել ա, այլ կռիվ ա եղել։ Գնացի տուն, մենակ էր։
- Հետո, որ իմացա, ով ա  արել, մկանգամից դուրս եկա տնից ու գնացի, ու... ուզում էի սպանեմ դրան, բայց Նարեկը հասավ ձեռքս բռնեց։ Ու հետո գնացինք Արամանց տուն, հետո տնեցիք եկան։ Ու հետո Արամն ու իրա ախպերը ինձ տուն բերեցին։ Դանակս էլ վեր ա կախել, ասել բանակ գնալուց առաջ կտամ քեզ։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя