Շատ էմոցիաներով հաջորդ օրը գնում եմ դասի։ Ճանապարհին մի խումբ տղաներ ճանապարհս կտրեցին, նրանցից մեկն առանձնացավ եւ մոտեցավ ինձ։ Մնացածները հետ քաշվեցին։
- Մի կողմ անցեք։
- Չէ։
- Եթե չեք ուզում ձեր վիճակը վատանա էն կողմ գնացեք։
- Չէ։Փորձեցի ինքս գնալ։ Բայց թևիցս քաշեց, ես էլ ապտակեցի։
- Լսի այ անշնորհք, մյուս անգամ ճանապարհիս ես հայտնվել քեզ կոչնչացնեմ։
- Տո գիտես ինչ քրոջս խնդրանքը ասեցի չանեմ, որ իրա կամակորության արդյունքում սիրտդ չկոտրեմ ու դաժե, եթե էն ընկերդ' Արամը, էլի անի ասածս հանուն քեզ, մեկա դու պատասխան ես տալու։
Բոլորն ասում են, որ իմ ձեռքը ահավոր ծանր ա։ Ու ես էլ սիրում եմ բոքսը, ու մի քանի անգամ պարապած կամ ոնց խփեմ։ Թափով խփեցի դրան ու գնացի։
Ահավոր անհանգստացած եկա դասի։ Արամն ինձ համար ինչ ա արել? Ով ա դրա քույըը? Երբ որ Արամն եկավ մոտեցավ իրան ու ասացի.- Արամ! Դու..
- Ինչ ա եղել, ինչի ա շունչդ կտրում?Ու ամեն ինչ պատմեցի։
- Լա դրանց, իրանք ինձ խոստացել էին, որ քեզ չեն ասի։
- Արամ ինչ ես արել?
- Անի, դե... դե... քեֆի օրը էն պարը։
- Տանգոն?
- Հա։
- Չհասկացա։ Էտեին ասել կանես, բայց ինչի? Ինչ պայմանով?
- Եթե չանեի, էտ տղեն պետք ա նենց աներ, որ դուք մտերմանայիք, հետո սիրահարվեիր, ընկերություն անեիք ու քեզ հետո բաց թողներ։
- Իսկ եթե ես ուրիշին էի սիրում?
- Էտ դեպքում քո սիրած էակին էր վտանգ սպառնում։
- Վայ! Էս ինչ եմ արել։ Կներես։ Հիմար-հիմար խոսացել եմ։ Կներես։ Արամ ես քեզ կյանքում չեմ մոռանա։
- Ամեն ինչ կարգինա, զանգն էլ խփեց, արի նստենք։
- Ասա, որ ինձ ներել ես։
- Ես չէի էլ նեղացել։
- Բայց ասա, որ ներել ես?
- Հա, որ էսօրվա գրավորները օգնես գրեմ կներեմ քեզ։
- Անպայման։Աշխարհագրության ժամին օգնեցի։ Իսկ գրակինը ահավոր էր։ Ամբողջ ժամին մենակ ծիծաղում էի բերանս բաց արած։ Ես, Արամը ու Մանեն փոխանակ գրավորը գրեինք նստած բարձր-բարձր խոսում էինք ու ծիծաղում, ու օլիմպադաներից էինք խոսում, որ անարդար են եղել, որ Արամի փոխարեն հանրապետական փուլ ուրիշին եմ ուղարկել։ Ես էլ հարցրեցի։
- Բա որ տենց խելացի ես, ինչի եմ քեզ օգնում?
- Որովհետև ինչ սովորել եմ դպրոցի սովորածն ա։ Ստեղ չեմ սովորում, դպրոցում էր, որ գերազանցիկ էի։
- Պարզա։ Հիմա ներել ես?
- Շուտվանից էի ներել։
- Լավ, դե մի քիչ էլ գրավոր գրեմ։
- Լավ։Եկավ հանրահաշվի ժամը, Արամը բերեց տնայինը ցույց տվեց դասղեկիս, դասղեկս ասավ արի բան ասեմ։ Ու մթամ թե ցածր ասավ, բայց մենակ ես լսեցի։ Ուսին խփեց ու ասավ.
- Ծխի հոտը գալիս ա։
Ես կամաց ասեցի.
- Ավելի ուժեղ պետք ա խփեիք։
- Ինչի իմ աղջիկ?(դասղեկ)
- Դե դուք նոր ասեցիք ինչի համար։
- Հա!(դասղեկ)
- Անի աղջիկ դու խելոք։(Արամ)
- Եղավ։(ես)
Դասերը երկու ժամ շուտ էինք ավարտել, փոքր-ինչ քայլում էինք։ Արամին զանգ եկավ։ Անջատեց։- Ով էր Արամ?
- Հեչ կարևոր չի։
- Գնա պատասխանի։
- Դու ավելի կարևոր ես։
- Արամ...
- Մի խոսա , լռի, թող խոսամ, ես պետք ա քեզ ամեն ինչ բացատրեմ ու որ դու ինձ հավատաս։
- Արամ, բայց ինչին պետք ա հավատամ?
- Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ եթե ես քեզ խաբել եմ մենակ դա արել եմ, որովհետև վախեցել եմ քեզ կորցնել։
- Բայց դու ինչի պետք ա ինձ կորցնեիր?
- Որովհետև դու ինձ չէիր հավատա։
- Արամ մեր մեջ ամեն ինչ հարթվել ա։ Ու ես քեզ հիմա ավելի եմ վստահում, ու հավատում եմ, որ ստելուց իմ համար ես ստում։
- Ես քեզ սիրում եմ։
Իմ դեմքի ժպիտը միանգամից անհետացավ ու լուռ կանգնած նայում էի նրա հայացքին, որում այնքան հանգստություն կար։ Կարծես նրա հոգուց մի քար էր ընկել։- Արամ, ես քեզ ինչ ասեմ, որ ճիշտ հասկանաս ու չնեղացնեմ քեզ?
- Անի, ես սա քեզ չասեցի, որ դու ինձ պատասխան տաս, այլ սա ասեցի, որ մեր մեջ անհասկանալի բան չմնա։ Ասացի, որովհետև սիրտս անհանգիստ էր։ Ես չէի կարող շփվեմ քեզ հետ, որպես սիրած աղջիկ, բայց դու ինձ ընկերոջ նման վերաբերվես։ Հիմա ես սա քեզ ասացի, որ դու իմանաս ու եթե ինձ ասես, որ հետս էլ չես շփվի, ես չեմ նեղանա։
- Ես քեզ հետ կշարունակեմ շփվել, որովհետև քեզ շատ եմ սիրում, մի քանի ամսվա ընթացքում քեզ հետ կիսվեցի նենց, ոնց ոչ մեկի հետ։ Քեզ վստահեցի ամեն բան, նեղացանք ու բարշեցինք։ Ես քեզ հետ չեմ կարա չխոսամ, դու դա հասկանում ես։ Ես առանց քեզ չեմ կարող։ Ես քո ասածը չեմ կարող մոռանամ, ու կշարունակեմ հետդ նույն կերպ շփվեմ, եթե դու համաձայն ես էս մասին ոչ մեկի չասես ու ինձ մեր խոսակցությունների ժամանակ չասես էն, ինչ ասացիր մի քիչ առաջ, համաձայն ես?
- Հարցիդ պատասխանը դու լավ գիտես։
- Դե լավ ես գնացի։
- Պակա։
- Ու ես քո աղջիկն եմ միշտ։
- Ու իմ արևը։Ժպտացի ու գնացի տուն։
(Չեմ ուզում նկարագրեմ էն ամենը ինչ-որ զգում էի, այլ ուզում եմ անցնեմ ամենակարևոր թեմային' մեր բաժանմանը ու նրա բանակ գնալուն։)
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanfictionԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?