Գլուխ 14

296 10 0
                                    

Եկա տուն ու շատ ուրախ էի ու չէի մտածում Արամի մասին, այլ այն, որ էս աշխարհում եղավ մեկը, ում հետ ես կիսվեցի։ Ես կարծես գտել էի ընկերոջս, նրան, ով ինձ կլսեր ու կմխիթարեր։ Հաջորդ օրը գնացի դասի։ Դասից մի քիչ ուշացել էի։

- Բարև ձեզ, կարող եմ նստել?
- Նստիր։
- Վայ! Արփինե ինչի ես է տեղս նստել։
- Գնա Արամի կողքին նստի։

- Բարև։
- Բարև։
- Ինչ կա?
- Դու ասա, ինչի ես ուշանում?
- Մի քիչ տխուր էի։
- Ինչի?
- Երեկվա մասին էի մտածում։
- Պարզա։
- Վերջի նստարան շատ եք աղմկում։
- Չեմ ուզում դասի նստեմ։
- Սուս ու փուս նստի։
- Նվերս հավանիր։
- Հա, ես էլ քեզ համար նվեր ունեմ։
- Վայ!։ Ինչ նվեր?
- Դասամիջոցին կտամ։

Երբ որ զանգը խփեց հանեց ու մի հատ տոպրակ տվեց։
- Տանը կբացես։
- Լավ։
- Բայց սրա կարիքը չկար։
- Փոքր երեխայի պես աչքերդ փայլում են, ասում ես սրա կարիքը չկար։
- Ինչքան լավն ես։

Ժպտաց ու գնաց։
- Անի!
- Հա, Սառա։
- Էս լավ մոտիկացել եք դու ու Արամը։
- Դրա մեջ վատ բան կա?
- Չէ, իրար սիրելու մեջ վատ բան չկա։
- Ինչ ես խոսում? Լրիվ ես գժվել?
- Բա մենակ սիրող մարդն ա նվեր տալիս, ստանում, սիրող մարդն ա փրկում։ Նենց որ թաքցնելու բան չկա,- մեջ մտավ Լիան։
- Նախ առաջին' մենակ ուղղակի ընկերներ ենք, երկրորդ' դա ձեզ չի վերաբերում, ես ում հետ եմ լավ ում չէ, և երրորդ' Լիա ջան ես էլ քո մասին կարող եմ շատ բան պատմեմ, որ ընկերուհիդ էլ հիասթափվի քեզնից։
- Պահ! Էտ ինչ ես պատմելու?
- Մի մոռացի, որ Արթուրը ախպերս ա։

Ասացի ու հենց էտ ժամանակ զանգը տվեց։ Եկա նստեցի ու սկսեցի լաց լինել։ Երբ Արամը մտավ, խառնվեց։ Մեր մոտ էլ ֆիզկուլտուրա էր' ազատ ժամ։

- Անի, ինչ ա եղել, ինչի ես լացում?
- Հիմա չէ, հետո։
- Արի վերջ։
- Ինչ ա եղել?
- Դե,  Արամ, էն օրը մեզ Սառան կամ Լիան են տեսել ու լսել։
- Հա ինչ անենք։

Ու ես ամեն ինչ պատմեցի նրան։
Ջղայնացավ, ձեռքը խփեց սեղանին։ Բոլորը մեզ նայեցին։

- Արամ հանգստացի,- ընկեր Վահեն սկսեց խոսալ։
- Մի հատ բան ասեմ։ Լա սաղդ ձեններդ կտրեք։ Ուրեմն լսեք, եթե էս դասարանից մեկը կհամարձակվի Անիին նեղացնի կամ Անիի անկեղծության վրա կկասկածի ու ավելորդ բաներ կխոսա, ոտերը կջարդեմ, եղնի դա աղջիկ թե տղա։ Եղավ Սառա?

Ասավ ու դուրս եկավ դասարանից։
- Ընկեր Վահե մի հատ դուրս գամ էլի։(ես)
- Չէ։
- Ընկեր Վահե!(ես)
- Լավ գնա, 5 րոպեից դասարանում եղնեք։
- Մերսի։

- Արամ սպասի։
- Ինչի դուրս եկար։
- Բա կարող ա քեզ մենակ թողնեի։
- Լավ արի գնանք երկրորդ հարկի ազատ դասարաններից մեկը խոսանք։
Բարձրացանք ու հենց առաջին դասարանն էլ մտանք։
- Ինչի տենց խոսեցիր?
- Ես չեմ կարա քո արցունքները տենամ։ Քիչ չի էտքան խնդիր ունես, դրանք էլ մի կողմից։
- Ապրես իմ պահապան։
- Ես միշտ քեզ հետ եմ, աղջիկ։
Ձեռքը բռնեցի ու նա ինձ գրկեց։ Մի քանի րոպե հետո մենք իջանք դասարան, ու ձևացրինք թե ամեն ինչ նորմալ ա ։ Իսկ էտ Սառան, աչքի տակով ինձ էր նայում։
Բայց Արամը ինձ հասկացրեց, որ բանի տեղ չդնեմ։
Եկա տուն ու նվերը բացեցի, շոկոլադի մեծ տուփ էր ու բոլոր շոկոլադների վրա գրված " խնդրեմ"։ Դա իմ կյանքի ամենայուրահատուկ նվերներից էր։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя