Երբեմն այնքան եմ ուզում ամեն բան թողնել ու հեռանալ ինչ-որ մի տեղ, որտեղ ինձ երբեք չեն գտնի։
Հաճախ այնքան եմ ուզում անվերջ քայլել, ինքս չիմանալով, թե ուր եմ գնում, անվերջ քայլել ու գնալ, ուզում եմ անվերջ մտորել կամ գուցե չմտորել, պարզապես դատարկ քայլել։
Հաճախ այնքան եմ ուզում ամեն բան մոռանալ, չհիշել, չկարոտել ու անզգայանալ։
Հաճախ ուզում եմ բոլորին գրկել ու սիրել, տաքացնել ու տաքանալ, սակայն երբեմն ատում եմ այդ նույն բոլորին, փախչում նրանցից, սակայն միշտ կարոտում նրանց։
Հաճախ ատում եմ կատարվող ամեն մի բան, հաճախ լինում է կարոտը, հաճախ լինում է սերը։
Հաճախ այդ ամենի փոխարեն ուզում եմ քնել եւ էլ չարթնանալ. միթե գիշերը հավերժ կծածկի կյանքը ' անէացնելով իմ մենակությունը։
Իսկ գուցե հոգնել եմ. միթե մարդն ունակ է հոգնել ոչինչ։ Ես հոգնել եմ միապաղաղ օրերից, միապաղաղ րոպեներից, որոնք ժամեր են թվում, միապաղաղ մտորումներից, որոնք նույն ցավն են պատճառում, իսկ միգուցե հոգնել եմ լքվելուց կամ էլ սիրելուց։
Թվում է, թե սերը երջանկություն է անսպառ, բայց իրականում հենց սերն է, հենց նա է ցավեցնում մարմինն ու հոգին, աչքերը լցնում սպասումով ու արցունքներով։ Իսկ միգուցե հոգնել եմ չարտասվելուց, չորանալուց ու սառչելուց։ Ախ, գուցե այսքան դատարկության փոխարեն կես կաթիլ արցունք թափվեր աչքերիցս ու բացեր սիրտս։
Չէ, ավելի լավ է ոչինչ չուզել, այլ պարզապես խնդրել, որ մնաս կողքիս։ Մնա, ինչ էլ, որ լինի։
Գուցե դու ես միայն ինձ պետք, դու ես միայն ինձ հասկանում։
Իրոք հաճախ կրկնվող միապաղաղությունից ես հոգնել եմ։
Ինչ-որ տեղ, ինչ-որ հեռավոր մի անկյուն ու ամայություն, ես այդ եմ ուզում, այլ ոչ թե լիություն, որ կա անվերջ միապաղաղություն...
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanfictionԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?