9.30 Սարուխանյանը բացեց իր աշխատասենյակի դուռն ու ներս մտավ՝ նա երբեք չէր ուշանում աշխատանքից։ Խիստ հոր դաստիարակությունը (հայրը դպրոցի տնօրեն էր) նրա մեջ սերմանել էր ճշտապահության ու պատասխանատվության մեծ զգացողություն։ Բժշկուհի մորից էլ ժառանգել էր սրտացավություն ու անհրաժեշտության դեպքում սառնասիրտ լինելու հատկանիշը։ Դեռ դպրոցական տարիներից Արտակն աչքի էր ընկնում իր պրպտուն խելքով։ Փոքրիկ տղան իր գլխում ծագած յուրաքանչյուր հարցի պատասխան ձգտում էր գտնել ու իր համար մատչելի դարձնել այն երևութների բացատրությունները, որոնք իր համար անհասկանալի էին։ Արտասովոր ունակություններով ու շատ բարձր գերազանցությամբ չէր փայլում, բայց և հետ էլ չէր մնում դասարանի լավ սովորող աշակերտներից։ Լինելով համեստ բնավորության տեր, նա շատ ժամանակ ամաչում էր իր գիտեցածը ի ցույց դնել բավարարվելով նրանով, որ նա գիտի դա, ու այդքանը բավական է։ Ավարտական դասարանում արդեն պատրաստվում էր ընդունվել բուհ ու դառնալ տնտեսագետ, սակայն ճակատագիրը նրա համար այլ հաշիվներ ուներ։ Քննության ժանանակ իր վատ սովորություններից մեկի ( միգուցեև ոչ վատ, բայց բազում անգամներ իրեն խանգարած) պատճառով, այն է' միշտ մտածել մի քայլ առաջ' իր կատարած քայլի հետևանքների ու արդյունքների մասին' վրիպումներ թույլ տվեց (բարդ հարցերին նախապես պատասխանելով, որպեսզի հետո ժամանակի սղության պաճառով չհասցնելը բացառի, հեշտ հարցերում թույլ էր տվել տարրական վրիպումներ), որն էլ հանգեցրեց համեմատաբար ցածր բալերի։ Իսկ բալերի պակաս լինելու պատճառով' բաժնի վերջական ընտրություն կատարելու հարցում առաջացած խնդիրները բերեցին նրան, որ նա չկարողացավ ընդունվել տնտեսագիտական ֆակուլտետն ու արագ կողմնորոշվելու ու ընդհանրապես բուհից դուրս չմնալու համար ստացվեց այնպես, որ հայտնվեց իրավագիտական ֆակուլտետում (հոր ծանոթների միջամտությամբ)։ Ապագա <<տնտեսագետը>> վերածվեց ապագա <<քննիչի>>։ Ունենալով պատասխանատվության բարձր զգացում' Արտակը ընդունեց ճակատագրի մարտահրավերն ու ամբողջ ուժն ու եռանդը ներդրեց նոր մասնագիտությանն առավելագույնս տիրապետելուն։ Արդեն առաջին կուրսի վերջում նա անգամ չէր էլ հիշում, որ երբևէ ցանկություն է ունեցել տնտեսագետ դառնալ՝ նրան թվում էր, որ ծնվել է հենց քննիչ դառնալու համար, իսկ մաթեմատիկական գիտելիքներն ու մաթեմատիկական մտածելակերպը նրան ավելի էին օգնում մասնագիտակսն ասպարեզում։ Բուհն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո Սարուխանյանն աշխատանքի անցավ ոստիկականական համակարգում ու հաստատուն քայլերով սկսեց իր առաջխաղացումն աշխատանքային աստիճանով։Ունեցած հանցանշանային աղքատիկ բազան արդեն մի քանի անգամ տակնուվրա էր արել, երբ սենյակ մտավ փորձագիտական խմբի ղեկավար Մանուկյանը։
- Բարև, Արտա՛կ ջան,- ձեռքը մեկնելով կապիտանին՝ ողջունեց վտիտ փորձագետը։
- Բարև, Մանուկյա՛ն ջան, դեռ չե՞ս ապաքինվել։
- Չէ, Արտա՛կ ջան, վիրահատությունն էլ կարծես ցանկալի արդյունք չտվեց։
Քառասունամյա փորձագետն իր բազմամյա աշխատանքի ընթացքում բազմաթիվ անգամ ականատես լինելով զազրելի տեսարանների, խեղաթյուրված մարմիների՝ մանուկ, թե մեծ' ի վերջո սրտի ինֆարկտ ստացավ, որին էլ հետևեց վիրահատությունը։ Տրամաբանական կլիներ այն, որ նա այլևս չվերադառնար աշխատանքի, ու վերադասն էլ գնահատելով նրա վաստակը' նրան ուրիշ գործ առաջարկեցին՝ վերլուծական բաժնում, բայց Մանուկյանը կտրականապես հրաժարվեց ու վիրահատությունից հետո վերադարձավ իր աշխատանքին։
- Մանուկյա՛ն ջան, դու քեզ չես խնայում, դրա համար էլ արդյունքը տեսանելի չէ։
- Արտա՛կ, քսան տարի կյանքիցս ես տվել եմ այս գործին։ Քսան լավագույն տարիներս անցել եմ դժոխքի տարատեսակ դրսևորումների միջով ու հիմա չեմ պատրաստվում ջնջել այդ քսան տարիներն ու նստել մի որևէ գրասենյակում ու թուղթ մրոտել։ Դա իմը չէ, այդ կերպ ես ավելի շուտ հաշիվներս կմաքրեմ կյանքի հետ, քան թե իմ աշխատանքով։
- Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ,- կրկին փորձագետի ձեռքը սեղմեց Սարուխանյանը։
- Ով' ով, դու ինձ լավ կհասկանաս։
Սարուխանյանի ժպիտը հաստատում էր Մանուկյանի խոսքերը՝ ինքն էլ էր նույն բնավորության տեր։
- Իշխանյանը հիմա կգա, Մանուկյա՛ն ջան, դու նստիր մի գավաթ սուրճ խմենք մինչև գա։
Սուրճի բաժակները նոր էին դատարկվել, երբ ներս մտավ Իշխանյանը։ Կապիտան Իշխանյանը Սարուխանյանի համակուրսեցին էր ու միասին էին անցել աշխատանքի, սկզբից տարբեր բաժիններում, ապա հայտվեցին նույն բաժնում։ Ուսանողական ջերմ հարաբերությունները պահպանվեցին նաև աշխատավայրում։ Չէր կարելի ասել, թե նրանք մոտիկ ընկերներ էին, բայց լավ գործընկերներ՝ հաստատ։
Աշխատանքի մասին նույն պատկերացումները, տրամաբանելու իրար փոխլրացնող ունակությունը' նրանց անփոխարինելի գործընկերներ էին դարձնում։
- Կներե՛ք, մի փոքր ուշացա։
- Ներեցինք, նստի՛ր, տեսնենք ի՞նչ է բերել մեզ Մանուկյանը։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystery / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...