ՄԱՍ 12

16 2 0
                                    

Հերթական աշխատանքային օրը նոր էր սկսվել, երբ Սարուխանյանի հեռախոսին հայտնվեց փակ համարով զանգի ծանուցումը։
- Արտա՛կ, հիշիր հասցեն, մի ժամից,- կրկին կնոջ ձայնը թելադրեց հասցեն։
Ուղիղ մեկ ժամից Արտակը մեքենան կայանեց իրեն թելադրված հասցեում գտնվող շինանյութի խանութի դիմած։ Մեկ րոպե անց կրկին հնչեց հեռախոսի ձայնը։
- Պարտաճանա՛չ մարդ, մտի՛ր շինանյութի խանութ, մի վարդակ գնիր, դուս արի ու նստիր մեքենան, դռները բաց կթողնես։
Սարուխանյանն իջավ մեքենայից մտավ շինանյութի խանութ, գնեց մեկ վարդակ ու անշտապ քայլերով վերադարձավ մեքենայի մոտ, բացեց վարորդական դուռն ու նստեց։
- Հուսով եմ չվախեցրի,- հետևի նստատեղից լսվեց կանացի ձայնը։
- Ահավո՜ր,- ժպտած Արտակն ու սրահի հայելու միջոցով նայեց ուղեկցուհուն,- ու՞ր ենք գնում։
- Դու դուրս ես եկել աշխատասենյակի համար անհրաժեշտ իրեր գնելու, քո ընտրությունն է,- պատասխանեց Արմինեն։
Կապիտանը գործարկեց շարժիչը ու մեքենան շարժվեց տեղից։
- Ի վերջո կլինի՞ մի օր, որ քո իրական տեսքին ականատես լինեմ,- հարցրեց կրկին անգամ կերպարանափոխված կնոջը քննիչը։
- Եթե դառնաս հակահետախույզ՝ միգուցե,- կրկին շողաց կանանցի ժպիտը։
- Այսինքն' երբեք,- ծիծաղեց Արտակը։
- Ուրեմն երբեք, հիմա անցնենք գործերին, ինչ֊որ բան ունե՞ք ։
- Այո, ունենք կասկածներ, որ դուք սխալ հետքի վրա եք։
- Դա դեռ կպարզենք,- հիշողության կրիչը մեկնելով Սարուխանյանին շարունակեց Արմինեն,- Այստեղ նյութեր են' մեր յոթերորդ կողոպուտի հերոս-տանտիրոջ մասին։
- Նա ի՞նչ կապ ունի մեր գործի հետ,- զարմացավ տղամարդը։
- Մի տեղ կանգնիր, ինչ֊որ բան գնիր, հետո կշարունակենք։
Արտակը կսնգնեց կենցաղային խանութի դիմաց, իջավ մեքենայից մտավ խանութ ու դուրս եկավ սենյակային օդաթարմացուցիչ գնած։
Մեքենայում ժամանակավոր գործընկերները շարունակեցին զրուցը։
- Ի՞նչ կասես, եթե իմանաս, որ անվախ տանտերն ու Միսակն ապրել են Վորենեժում։
Նոր զարգացումը հետաքրքրեց քննիչին։
- Այսի՞նքն...
- Այսինքն՝ հնարավոր է մեր հերոսն այնքան էլ հերոս չէ, այլ լրտես, սառնասիրտ մարդասպան։
- Այդ դեպքում ի՞նչ գործ ունեին կողոպտիչները նրա տանը, մի քիչ տարօրինակ ձև չի՞ ընտրել հանցակիցներին վերացնելու համար,- հետաքրքրվեց Արտակը։
- Միանգամից անցար վարկածների, հմու՛տ քննիչ։
- Ու անտրամաբանական վարկածների Արմինե ջան։ Եթե հանցակիցներ են, ապա կողոպուտը կբացառենք, կամ կարելի է ենթադրել,  որ բեմականացում է, այդ դեպքում լրտեսն իր վրա ուշադրություն կհրավիրի ակամայից, ավելի ապահով տարբերակ էր նրանց թույնի միջոցով վերացնելը։ Մնում է ենթադրել որ սպանությունից հետո, նրանց մեջ տարաձայնություններ են առաջացել, ու հանցակիցները եկել են հաշիվներ պարզելու, ու վեճի արդյունքում էլ սպանվել է մի հանցակիցը, իսկ մյուսը փախել է ու մահկանացուն կնքել թույնի ազդեցությունից։
- Ու դրանով էլ պայմանավորված է այն, որ տանտերը <<հյուրերին>> դիմավերել է հենց միջացքում, այսինքն նա ոչ թե ձայներ է լսել, ու եկել միջանցք, այլ մոտավոր գիտեցել է, որ այցելուներ է ունենալու։
Արտակը արգելակեց մեքենան, իջավ մեկ գնում ևս կատարեց ու արդեն մեքենայի մեջ հարց ուղղեց ուղեկցուհուն.
- Կհավատամ ձեր վարկածին, բայց այդ դեպքում նա նույնպես հերթական օղակ է, ոչ թե իրական կոորդինատորը, այլապես նա տարվա մեջ ինն ամիս Հայաստանում չէ։
- Հնարավոր է, քննի՛չ ջան, դրա համար ուսումնասիրեք կրիչն ու հսկողություն սահմանեք նրա նկատմամբ, մենք մեր գործակալների միջոցով կփորձենք պարզել ու փաստեր հայթայթել նրանց կապի մասին։ Դուք էլ երկրի ներսում ամեն ինչ պարզեք։
- Պարզ է,- դրական պատասխան տվեց Սարուխանյանը,- կարծես գնումներն ավարտեցի։
- Այո, Արտա՛կ ջան, որտեղ հարմար է կանգնի, ես գնամ, լավ է, որ ամուսնացած չես, խանդի տեսարաններից կխուսափես, թե չէ ամեն անգամ տարբեր կանայք մեքենայիդ մեջ...
- Իմ մասին էլ կրիչ ունեք,- կատակին կատակով պատասխանեց Արտակը։
- Իհարկե,- ժպտաց կինն ու իջավ մեքենայից ու քայլեց մեքենայի հակառակ ուղղությամբ։
Սարուխանյանը վերադարձավ բաժին ու ամեն ինչ պատմեց կոլեգաներին։ Նոր հնարավոր վարկածի առկայությունը աշխուժություն առաջացրեց։ Կասկածյալը՝ Գուրգեն Սեդրակի Սարգսյան էր, քառասուն տարեկան, ամուրի, ծնողների միակ զավակն է, ծնողները մահացած են։ Բանակում ծառայելուց հետո մեկնել էր ՌԴ երկու տարի հետո վերադարձել, այնուհետ պարբերաբար մեկնել էր արտերկիր' աշխատելու նպատակով։ Ճանապարհորդությունների քարտեզը ուշագրավ էր՝ Վրաստան, Բելոռուս, Իսրայել, Ուկրաինա, եղել էր նաև Ղազախստանում ու Եվրոպական մի քանի երկրներում՝Բուլղարիա, Գերմանիա, Լեհաստան, բազմակի անգամներ եղել էր նաև Թուրքիայում։
Ֆինանսապես ապահովված էր, ուներ նոր մեքենա, երկհարկանի առանձնատուն։ Հակահետախույզները պարզել էին որ բնակարան ուներ նաև ՌԴ-ում ու որոշակի ներդրումներ' այնտեղի մի քանի ռեստորաններում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸМесто, где живут истории. Откройте их для себя