Վերջին զարգացումներից անցել էր երկու օր, սակայն ոչ մի նոր առաջընթաց չկար։ Լրտես- Արմինեն (ոչ-ոք չգիտեր նրա իրական անունը) անհետացել էր։
Նրան գտնելու հավանականությունը զրոյից էլ ցածր էր։
Թե՛ Եփրեմյանը,թե Վարոսյանը հավատարիմ իրենց բնույթին' չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ բաց են թողել նրան։ Նրանց ենթակաները նույնպես ոչ մի կերպ չէին համակերպվում այդ փաստի հետ։ Բայց ինչպես շատ հաճախ ուզենալն ու կարողանալը բացառապես այլ հարթություններում են հանգրվանում։
Իհարկե կարելի էր նրանց աշխատանքը արդյունավետ համարել՝ կողոպուտների ու սպանությունների բացահայտում՝ քիչ չէր, սակայն գլխավոր մեղավորի ազատությսն մեջ գտնվելը խամրեցնում էր կատարված ահռելի աշխատանքի փայլը։
Թերևս հանգիստ չէր տալիս նաև այն հանգամանքը, որ կային հարցեր, որոնց պատասխանները կասկածյալի գտնվելու վայրի պես անհայտ էին։ Առաջինն ու ամենակարևորն այն էր, որ պարզ չէր, թե ինչի համար էր լրտեսը որոշել վերացնել կրկնալրտեսին ու ինչու նրան պարզապես վերացնելու փոխարեն' (դժբախտ պատահար, կամ նույն թունավոր նյութով դանդաղ մահ) մտել էր նման բարդ խաղի մեջ, որը արդարությանը տուրք տալով' չէր կարելի չընդունել, որ իդեալական էր կատարված, ու եթե չլիներ պատահականությունը (հայելու կտորը) նախաքննությունն ու անգամ հակահետախույզներն անգամ գլխի չէին ընկնի նրա գոյության, առավել ևս սեռական պատկանելիության մասին։
Նմանատիպ այլ հարցեր ևս մնացել էին օդում կախված։
Աշխատանքային օրն արդեն ավարտվել էր ու Սարուխանյանը դուրս էր գալիս բաժնից, երբ հեռախոսը զրնգաց։
- Չլինի՞ քո իրական տեսքն ես ուզում բացահայտել,- չսպասելով Արմինեի ողջույնին' միանգամից խոսեց Արտակը։
- Միայն այն դեպքում, երբ հակահետախույզ դառնաս,- զվարթ պատասխանեց վերջինս,- հանդիպել է պետք, քննի՛չ...
- Հիշեմ հասցեն,-Արտակը չթողեց կինն ավարտի իր խոսքը։
Լսելով հասցեն, նա նստեց մեքենան ու շարժվեց նշված հասցեով, որը ինքնին արդեն հետաքրքրող էր։
Հանդիպման նախնական վայրն այն զբոսայգին էր, որտեղ կորցրել էին լրտեսուհու հետքը։ Համապատասխան վայրում մեքենան կայանելով, Սարուխանյանը սպասեց հետագա հրահանգներին։
Զանգը չուշացավ.
- Քննչական հանճա՛ր, իջիր մեքենայից ու մտիր զբոսայգի ու սկսիր զբոսնել, երբ քեզ մի տարեց կին մոտենա' հանկարծ չվախենաս, չփախչես, նա չի ուզում բռնել քեզ։
Արմինեի զվարթ ծիծաղը ականջներին, Արտակը սկսեց զբոսնել ու սպասել <<բարի>> տիկնոջը։ Մոտ կես ժամ պպտվելուց հետո' Արտակի շարժուձևում զայրույթի նշաններ էին արդեն նկատվում։ Հերթական նստարանի կողքով անցնելիս նրան անակնկալ դիմեց նստարանին նստած մի տատիկ.
- Բալե՛ս, կօգնե՞ս տատիկին նստած տեղից բարձրանա։
Արտակն օգնեց կնոջը տեղից բարձրանալ, իսկ վերջինս ձեռնափայտը վերցնելով կրկին դիմեց քննիչին.
- Բալե՛ս, տատիկը որ խնդրի՝ իրեն մինչև մուտք էլ չե՞ս ուղեկցի, այդ աստիճանները մենակ չեմ հաղթահարի։
- Ճարս ի՞նչ է, կուղեկցեմ, հուսամ սա քո իրական տեսքը չէ,- քմծիծաղ տվեց Սարուխանյանը։
- Ի՜նչ վատն ես, բայց,- արմունկով տղամարդու կողին հարվածեց տատիկը։
- Ի՞նչ կա, ի՞նչ ես փորփրել,- շունչը տեղը բերելով հարցրեց քննիչը։
- Ինձ մի բան հանգիստ չի տալիս, ու ուզում եմ քո կարծիքն էլ լսել։ Ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ կինը դիմեր նման բարդ ճանապարհի՝ կրկնալրտեսին ճանապարհից վերացնելու համար։
- Չեմ կարող միանշանակ պատասխանել, տատի՛կ ջան, բայց կարծում եմ նա ինչ-որ բանում թերացել է և դա հայտնի է դարձել կրկնալրտեսին, ու որպեսզի վերջինիս միջոցով այդ սխալը չբացահայտվի ու չհասնի իր <<տերերին>>,որոշել է սեփական ուժերով լուծել իր խնդիրները։
- Տրամաբանական է, բալե՛ս, ես էլ եմ այդպես մտածում, իսկ ի՞նչը կարող է կնոջը դրդել նման սառնասիրտ քայլի՝ կաշին փրկելու համար։
- Մեկ ուրիշի կաշին փրկելը։
- Սե՞ր։
- Երեխա։
- Բալե՛ս, լրիվ տատիկիդ ես քաշել, խելո՛քս։ Իսկ գիտե՞ս տատիկն ինչ է հայտաբերել։
- Լրտեսուհին երեխա ունի։
- Ապրես խելացի՛ս, քեզ շաքարաքլոր կառնեմ։
- Գտե՞լ ես նրան,-հարցրեց Սարուխանյանը։
- Ոչ, ես ամեն ինչ վերլուծելով եկա ճիշտ այն եզրակացությանն' ինչ դու։ Բայց մենք լրտեսուհու մասին ոչինչ չգիտեինք, նա կար ու միևնույն ժամանակ' չկա։ Այստեղ հիշեցի Գուրգենի հարևան տան իրական տիրոջը՝ Գոհարին։ Մեր կապերի միջոցով գտա նրան։ Սկզբում նա հայտարարեց, որ իր հեռու բարեկամն է ու վարձով է ապրում իր տանն ու ամեն ամիս պարտաճանաչ վարձն ուղղարկում է իրեն։ Այլևս ոչինչ չգիտի նրա մասին։ Դե ես էլ ստիպված դիմեցի խորամանկության ու նրան վախեցրեցի ասելով, թե նրան ձերբակալել ենք ու իր անուն է տվել, որպես հանցակից։ Դե խեղճ կինն էլ վախից ինչ կար֊չկար պատմեց։ Նրա խոսքերով լրտեսուհին քրոջ աղջիկ ունի, որը որբ է։
Մի փոքր էլ սեղմելուց հետո, նա հիշեց, թե որ դպրոցում է սովորում երեխան։ Ու այ հաջողություն, նա սովորում է հենց այս զբոսայգուն կից մանկապարտեզում։ Ահա, թե ինչու էր մեր լրտեսուհին եկել այս զբոսայգի։ Այդ ընթացքում ես պարզեցի, թե ով է ամեն ամիս փող ուղարկել Գոհարին։ Լրտեսուհու հավանական իրական անունն է Սառա Գեղամի Անտանոսյան։ Փորփրելով այդ անձի կենսագրությունը' բախվեցի մի ուշագրավ փաստի՝ Սառան տասնութ տարեկանում երեխա է լույս աշխարհ բերել։ Երեխայի հետագան անհայտ է։ Իհարկե մեր վախեցած բսրեկամուհին երեխայի անուն էլ հիշեց։ Տարիքը հայտնի էր, անունը, դպրոցը, իհարկե' երեխային էլ գտա։ Դպրոցից էլ պարզել եմ, որ երեխային դայակն է դպրոց տանում ու այնտեղից վերցնում։ Դայակը մեր լրտեսը չէ՝ դրանով է բացատրվում, որ երեխան Սառայի հետ չի ապրում։ Նա երեխայի մորաքույր է հանդես գալիս ու ապահովվության համար նրան դայակի հետ ուրիշ տեղ թաքցնում։
- Դայակի տունը գտե՞լ ես, տատի՛կ։
- Գտել եմ, մնում է ծուղակը լարենք, բալե՛ս։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Misterio / SuspensoԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
