Ենթադրյալ լրտեսի, կամ նրա հանցակից-աջակցի նկատմամբ սահմանվեց շուրջօրյա հսկողություն։ Նրա յուրաքանչյուր շարժ, յուրաքանչյուր քայլ գրանցվում ու ուսումնասիրվում էր։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո ստուգվում էր տվյալ անձավորությունը' բոլոր հնարավոր ու նույնիսկ անհնար տարբերակներով (հակահետախուզական առանձնահատկություններ)։ Լրանում էր հսկողության մեկ շաբաթը, բայց քննությունը մազաչափ անգամ առաջ չէր գնացել։ Գուրգենը վարում էր սովորական քաղաքացու կյանք։ Տանից դուրս էր գալիս առևտրի' անհրաժեշտության դեպքում, առանձնապես շատ հանդիպումներ չէր ունենում (մեծամասամբ արտերկրում գտնվող մարդը դժվար էլ մեծ շրջապատ ունենար) ։
- Բնական է, որ պիտի ընդհատակ իջնի,- Վարոսյանի աշխատասենյակում իր կարծիքը հայտնեց Իշխանյանը։
- Ու մեր գործն էլ բարդացնի,- պատասխանեց Վարոսյանը։
- Երկար ենք չարչարվելու մենք այս լրտեսական խաղերի ձեռքին,- հետ չմնաց Սարուխանյանը։
- Ինչ արած, մեր գործում հեշտ ոչինչ չի լինում, շարունակել աշխատել,- մռայլ դեմքով խոսեց Վարոսյանը,- հուսանք Եփրեմյանն էլ ինչ֊որ թել կգտնի։
- Նրանցից մեկ շաբաթ էլ լուր չկա, բայց ես վստահ եմ եմ, որ մեր հետ զուգահեռ նրանք էլ են հսկում Գուրգենին։
- Հաստատ ճիշտ ես, Արտա՛կ ջան,- հուսանք կասկածյալը չի նկատել մեր հսկողությունն ու իր սխալը թույլ կտա, որն էլ թույլ կտա մեզ մոտենալ իրեն։ Հիմա գնացեք, հանգստացեք,- եզրափակեց զրույցը գնդապետը։
Հաջորդ օրն առավոտյան գալով բաժին' Սարուխանյանը միանգամից գնաց Վարոսյանի մոտ։ Ներս մտնելուց ու ողջունելուց հետո կապիտանը թույլտվություն խնդրեց գնդապետից համակարգչով ինչ֊որ բան ցույց տալ նրան։ Գնդապետն իհարկե չմերժեց ու իր տեղը զիջեց ենթակային։ Կապիտանը մի փոքր երկմտելով նստեց գնդապետի թիկնաթոռին, հիշողության կրիչը միացրեց համակարգչին։
- Սազում է, սազում, մի՛ քաշվիր,- նկատելով քննիչի երկմտանքը կատակեց գնդապետը,- մի օր այդ աթոռը քոնը կլինի։
Սարուխանյանը մի փոքր կարմրեց ու շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա գնդապետի ուշադրությունը հրավիրեց համակարգչի էկրանին։ Տեսանյութում, որ համակարգչի էկրանին էր' վերջին կողոպուտի կադրերն էին, որը ֆիքսել էր պատշգամբի տեսախցիկը։ Այն հատվածն էր, որտեղ գողերն աստիճաններով բարձրանում էին դեպի պատշգամբ։
- Ի՞նչ ես գտել, Արտա՛կ։
- Պարո՛ն գնդապետ, հանցագործներն առանց դիմակների են։
- Ու ի՞նչ, նոր ես տեսե՞լ,- զարմացավ գնդապետը։
- Ոչ, առաջ էլ էի տեսել, սակայն նոր եմ հասկացել։
- Ի՞նչ,- անհամբեր հարցրեց գնդապետը։
- Նրանք միշտ դիմակներով են եղել, պարո՛ն գնդապետ, նույնիսկ երբ տանը մարդ չի եղել, դա նկատելի է դատախազության քննիչի տան տեսախցիկի ձայնագրության մեջ ու տուժողներն էլ նրանց միայն դիմակներով են տեսել։
- Այսինքն սա կողոպուտ չէ՞,- կարծես գլխի ընկավ գնդապետը, թե ինչ ի նկատի ունի ենթական։
- Այո, կարելի է պնդել, որ դիմակ չեն դրել մտածելով, որ տանտերը տանը չի ու տեսախցիկներից անտեղյակ են եղել, բայց ես այլ կարծիքի եմ։
- Նրանք եկել էին Գուրգենին սպանելու համար։
- Սպանելու, կամ նրան անակնկալի բերելու ու հաշիվներ պարզելու համար։
- Կարծես բռնվելու տեղ ունեցանք,- հույս ծագեց Վարոսյանի մոտ,- հաշվի առնելով էլ, որ Միսակն ու Գուրգենը հնարավոր ծանոթներ են' քո վարկածը տրամաբանություն ունի։
Սարուխանյանն իր վարկածը ներկայացրեց նաև Եփրեմյանին, որին հանդիպեց Արմինեի միջոցով։ Հակահետախույզին նույնպես տրամաբանական թվաց վարկածը, բայց բացեիբաց ձերբակալել նրան' նպատակահարմար չէր, քանի որ հնարավոր էր նրա հետևում էլ էլի գործող անձ կար, որին նույնպես անհրաժեշտ էր բացահայտել։ Աննհրաժեշտ էր նրան ձերբակալել աննկատ ու շատ արագ նրանից տեղեկություններ ստանալ, այդ իսկ պատճառով, որոշվեց Գուրգենի ձերբակալությունը կատարել շատ արագ ու աննկատ, օգտագործելով հակահետախուզության հատուկ նշանակության մարտիկներին։ Առավել նպատակահարմար գտնվեց նրան ձերբակալել տանը, ուշ գիշերով՝ առավելագույնս նվազագույնին հասցնելով հնարավոր ականատեսների առկայությունը։
Նույն օրն էլ գիշերային մթության մեջ հատուկ ջոկատայինները շրջապատեցին կասկածյալի առանձնատունը։ Տիրապետելով տան հատակագծին ու տեսախցիկների մասին տեղեկություններին' նախապես կազմվեց գործողությունների պլան։ Հատուկ ջոկատայինների չորս հոգանոց խումբն աննկատ անցավ պարսպի վրայով այն հատվածից, որտեղից ներս էին մտել <<գողերը>>։ Սակայն գիտենալով տեսախցիկի մասին, նրանք պատշգամբին մոտեցան այնպես, որպեսզի չհայտնվեն նրա տեսադաշտում։
Մարտիկներից մեկը ճարպիկ շարժումներով մագլցեց պատշգամբ այնպես, որ տեսախցիկի նկարող հատվածում չհայտնվի, այնուհետ դանդաղ ու աննկատ մոտեցավ տեսախցիկին կողային մասից ու այն ծածկեց սև շորով։
Մութ գեշերվա համայնապատկերին սև շորը չափազանց լավ մերվեց ու նախամուտքի լուսավորության բացակայության պարագայում տեսագրությունը դիտելիս չէր էլ հասկացվի, որ մի ակնթարթում գիշերվա սևը փոխարինվել էր կտորի սևով (դա արվեց այն նպատակով, որ Գուրգենի հնարավոր հանցակիցը նույնիսկ տեսագրությունը դիտելով չկարողանար բացահայտել նրա առևանգման փաստը)։
Այս փոքրիկ խորամանկությունից հետո հատուկ կեռիկի միջոցով երկրորդ հատուկ ջոկատայինը բացեց մուտքի դուռը, իսկ մյուս երկուսն ակնթարթ անց արդեն Գուրգենի սենյակում էին, ու մինչ վերջինս կարթնանար' նրան հատուկ քնաբեր ներարկեցին։ Կասկածյալն այլևս չէր աղմկի ու խանգարի մարտիկիների գործողություններին, որոնք էլ վայրկյանների ընթացքում կարգի բերեցին անկողինն ու սենյակին տվեցին այն տեսքը, որ կարծես տերը դեռ տուն չի եկել, կամ գործերով դուրս է եկել, եթե նրա անհետացումը ցերեկով հայտնաբերվեր։
Ներս մտածներից մեկը Գուրգենի քնած մարմինը դրեց ուսին ու մյուսի ուղեկցությամբ դուրս եկավ տանից ու վազեց եկած ճանապարհով։ Չնայած ծանր <<բեռին>> ակնթարթներ անց, նա ու ուղեկցողն արդեն պարսպի մոտ էին։ Մյուս երկուսը նույնպես միացան նրանց' չմոռանալով հանել տեսախցիկը փակող սև շորը։ Վերջում եկած երկուսը ճարպկությամբ մագլցեցին պարիսպն ու հայտնվեցին մյուս կողմում։ Միմյանց օգնելով Գուրգենին բերած երկուսը նրան պարսպի վրայով տեղափոխեցին մյուս կողմ' հանձնելով նրանցից առաջ արդեն այնտեղ գտնվողներն։ Երբ չորս հատուկ ջոկատայիններն էլ արդեն պարսպի հակառակ կողմն էին' նրանց մոտեցավ մեքենան, որով էլ նրանք հեռացան' իրենց հետ տանելով Գուրգենին։
- Սա ձերբակալում չէր, առևանգում էր,- Վարոսյանին դիմեց Սարուխանյանը։
- Դու քշի նրանց հետևից, Արտա՛կ, ինչ արած, սա էլ հակահետախույզների ձերբակալությունն է։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Misteri / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
