ՄԱՍ 15

18 4 0
                                        

Գուրգենի հարցաքննությունն այդպես էլ արդյունք չտվեց։ Նա կտրականապես հերքում էր, որ ինքը լրտես է ու սպանել է հանցակցին, այլ ոչ թե դա ինքնապաշտպանություն է եղել։
Քննիչները նրան մատնանշեցին նաև այն փաստը, որ այդ ամենը կատարվել է հենց պատշգամբում, տեսախցիկի տեսանկարահանման տիրույթում, որպեսզի հետագայում ապացույց լիներ, որ դա ինքնապաշտպանություն էր։ Քրեագետների հաշվարկով, եթե Գուրգենը քնած ժամանակ ձայն լսած լիներ (տեսախցիկի տեսագրությունում երևում էր, որ <<գողեր>>-ն անաղմուկ են մոտեցել ու ոչինչ ճանապարհին չեն գցել, կամ ոչնչի չեն կպել, որն աղմուկ կառաջացներ, իսկ ոտնաձայները սենյակում չէին լսվի) ապա նա մինչև անաղմուկ հասներ միջանցք' գողերն արդեն ներսում կլինեին։ Դուռը բացելու աղմուկից արթնանալու դեպքում նույնպես նրանք ներսում կհանդիպեին, այլ ոչ թե միջանցքում, անմիջապես մուտքի դռան մոտ։ (Սրանք դետալներ էին, որոնք սկզբում նույնիսկ ուշադրության չէին արժանացել ու միայն հիմա փաստերը համադրելուց հետո էին առերևույթ դառնում։)
Արմինեն նույն օրը Արտակին փոխանցեց նաև փակ համարով զանգահարած հեռախոսահամարը (կրկին հակահետախուզական առավելություններ ու լայնաշերտ հնարավերություններ), որը շատ հետաքրքրական էր ու Գուրգենի համար անակնկալ՝ համարը գրանցված էր Միսակի անունով։ Բայց անգամ այս փաստը նրան չստիպեց խոստովանել, նա կտրականապես հերքում էր ամեն ինչ։ Ժամանակը գնում էր ՝ արդեն քսանութ ժամ Գուրգենը <<գերության>> մեջ էր, բայց միևնույնն էէ նրա <<կոլեգայի>> անունը հայտնի չէր, իսկ դա նշանակում էր, որ ժամ առ ժամ ավելի հավանական էր, որ նրա անհետացումն ի հայտ կգար ու վերջինիս հետևում կանգնած անձը կանհետանար, թեկուզև հետո Գուրգենը բացահայտեր նրան։ Ըստ ամենայնի Գուրգենի ուզածն էլ հենց դա էր ու նա շատ լավ հասկանում էր, թե ինչ էր անում, նա ժամանակ էր շահում։ Հիմնականում նման դեպքերում լրտեսների մոտ հստակ ծրագրված նշաններ կային ու հավանական էր, որ Գուրգենը ժամանակը շահում էր նրա համար, որպեսզի որոշակի ֆիքսված ժամանակ հետո կապի դուրս չգալով իր <<գործընկերոջ>> հետ' հուշեր իր բռնվելու մասին։ Այդ մասին շատ լավ գիտեին հակահետախույզներն ու ամեն հնարավոր բան անում էին, որպեսզի դա թույլ չտային։ Գուրգենի տունը հսկողության տակ էր վերցված ու ավելին' տան ներսում երկու հատուկ ջոկատայիներ էին տեղակայվել, որպեսզի բացառեին նրա տուն մուտքը։ Նրանք նաև իրականցրել էին տան խուզարկություն ու կրկին ոչինչ չէր հայտնաբերվել։
Վարոսյանը որոշեց գործի դնել մի հին ու փորձված մեթոդ, որը բազմիցս օգուտ էր բերել' այն է դիմել խորամանկության ու Գուրգենին անկակնկալի բերել, հայտնելով նրան, որ հանցակիցն արդեն գտնված է ու այլևս նրա կարիքը չունեն տեղեկությունների հարցում, հույս ունենալով, որ նա բերանից մի բան կթռցնի ու կարելի կլինի կառչելով դրանից' հասնել վերջնական նպատակին։ Հասնելով այն բնակարանը, որտեղ պահվում էր կասկածյալը, նա նախապես տեղեկացրեց ենթականերին իր մտահաղացման մասին։ Իշխանյանը մնացել էր բնակարանում, իսկ Սարուխանյանն ուր որ է կմոտենար։
Իշխանյանը միանգամից դերի մեջ մտավ ու անցավ գնդապետի հնարքի իրականացմանը։
- Բռնե՞լ եք դրան,- բարձր ձայնով միջանցքում հարցրեց նա Վարոսյանին, այնպես, որ սենյակում էլ լսվեր,- շատ լավ է, պարոն գնդապետ, այլևս սրան դայակություն չենք անի, թող գնա բանտում փտի։
- Այո, Կամո՛ ջան, բռնել ենք, ու նա ամեն ինչ խոստովանել է, հիմա սրա տեղափոխման հարցն էլ կլուծենք, այլևս իմաստ չունի թաքցնել։
Սենյակի դուռը բացելով, Վարոսյանը մտավ այն սենյակ, որտեղ Գուրգենն էր։ Տղամարդն անվրդով պառկած էր մահճակալին ու չբարեհաճեց անգամ բարձրանալ տեղից։
- Հավաքվի <<խելոք>>, դու քեզ այստեղ կոտորում ես, իսկ քո բարեկամն արդեն գործարք է կնքել մեզ հետ ու ամեն ինչ պատմել, նա կստանա մինիմում պատիժ իսկ դու... այ դու' գնացիր երկար ժամանակով,- գնդապետի հետևից ներս մտնելով սենյակ' իր դերը շարունակեց խաղալ քննիչը։
- Ապրեք, լավ փորձ էր, երևի թե իմ փոխարեն մեկ ուրիշը կերկմտեր, բայց իմ դեպքում դա անհնար է։ Ես ոչ մի հանցակից էլ չունեմ ու լրտես էլ չեմ, այնպես որ իզուր մի չարչարվեք, իսկ եթե ինձ այստեղից տանեք' նույնիսկ շնորհակալ կլինեմ ձեզ։
- Գուրգե՛ն, ես քեզ կհավատայի, եթե հենց նոր քո <<բարեկամը>> ամբողջը չպատմեր ու ասեմ ավելին՝ չբարդեր քո վրա երկու սպանություններն էլ։ Նա այնքան մանրամասն պատմեց ամեն ինչ,որ քեզանից այլևս ոչինչ պետք չէ,- շարունակեց իր փորձը Վարոսյանը։
- Գնդապետ ջան, տար ինձ դատի, գեներալի ուսադիրներ ստացի, միևնույնն է, ես ոչինչ չգիտեմ ու ձեր փաստավավերագրական ֆիլմն իմ մասին' մեղմ ասած թյուրիմացություն է։
-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանես այն, որ Միսակի հետ նույն քաղաքում ես ապրել, ու նա իր մեռնելուց առաջ երեք անգամ զանգել է քեզ։
- Դե վերծանե՛ք խոսակցություններն իմացեք, ի՞նչ եք ինձ տանջում։
- Վերծանել ենք արդեն, բայց դու խելոք մարդ ես, ու ձայնագրություններում այնքան օտար աղմուկ կա, որ նույնիսկ չի հասկացվում, թե տղամարդ է խոսողը, թե կին։
- Գնդապե՛տ, արդեն իրոք հունից հանում եք ինձ, ես ձեզ ասել եմ, որ զանգել, ինչ֊որ մեքենա էին ուզում գնել, ես էլ պատասխանել եմ, որ սխալ են զանգել։
- Լավ, ենթադրենք <<բարեկամդ>> ստում է...
- Գլուխս տարաք արդեն ձեր այդ հանցակցով, պատմե՞լ է, հավատացե՞լ եք՝ տարե՛ք, դատե՛ք ի՞նչ եք ուզում էլ։
- Չէի ուզենա դու ամբողջի համար պատասխսն տայիր։ Շարունակեմ հարցս, այդ ինչպե՞ս եղավ, որ քնած տեղից միանգամից ձայներ լսեցիր ու հայտնվեցիր միջանցքում։
- Բայց ո՞վ է ձեզ ասում, որ քնած էի...
- Ապա, ապա,- ոգևորվեց Իշխանյանը,- շարունակի՛ր։
- Ի՞նչը շարունակեմ, հեռախոսիս զանգ եկավ, պատաախանեցի, ուզում էի պառկել' ձայներ լսեցի ու հյուրասենյակից, միանգամից անցա միջանցք։
- Ի՞նչ զանգ,- կտրուկ հարցրեց գնդապետը։
- Հարեվանուհիս էր, որդուն զանգելու փոխարեն' ինձ էր պատահմամբ զանգել...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸStories to obsess over. Discover now