ՄԱՍ 14

21 5 0
                                    

Ուշքի գալով' Գուրգենը չէր կարողանում հասկանալ, որտեղ է ինքն ու ինչ է կատարվում։ Պառկած էր մահճակալի վրա, բայց մահճակալը հաստատ իրենը չէր, սենյակում էր, սակայն սենյակը նույնպես իրենը չէր։ Փորձում էր ինչ֊որ բան հիշել, բայց միայն այն էր հիշում, որ պառկել էր քնելու իր սենյակում, իսկ հիմա՞... Բարձրանալով պառկած տեղից, <<առևանգված>>-ը շարժվեց դեպի սենյակի դուռը։ Բացելով դուռը' հայտվնեց ավելի մեծ սենյակում, որը դատելով կահավորանքից՝ հյուրասենյակն էր։ Նույն վայրկյանին նա քարացավ իր տեղում' իր վրա ուղղված տեսնելով ինքնաձիգի փողը, որը նրա ուղղությամբ էր պահել դիմակավորված սևազգեստը.
- Վերադարձի՛ր սենյակ,- հրամայեց ինքնաձիգի տերը։
Գուրգենը չփորձեց անգամ հակաճառել ու վերադարձավ սենյակ։ Մենության գրկում շատ չմնաց՝ սենյակ մտան Սարուխանյանն ու Իշխանյանը։
- Բարև, Գուրգե՛ն,- ողջունեց Արտակը։
- Ո՞վ կբացատրի, ի՞նչ է կատարվում,-առանց ձևականությունների միանգամից քննիչներին դիմեց վերջինս,- սա ի՞նչ խուլիգանություն է, ի՞նչ նպատակով եք առևանգել ինձ։
- Դու ձերբակալված ես, ոչ թե առևավանգված-պատասխանեց Իշխանյանը։
- Ինչ որ չեմ հիշում, որ ինձ ձերբակալման թույլտվություն ցույց տված լինեք, կամ այդ երբվանից են մարդուն քնած վիճակում իր անկողնու մեջ ձերբակալում։
- Դու առաջինն ես,- սառը պատասխանեց Սարուխանյանը։
- Ես ձեզ դատի կտամ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այնպիսի աղմուկ կբարձրացնեմ, որ ղեկավարներիդ հետ կդատվեք։
- Կանես, կանես,- հեգնեց Իշխանյանը,- իսկ հիմա նստի՛ր ու պատմի՛ր։
Գուրգենը նստեց մահճակալին ու զարմացած աչքերով ուսումնասիրում էր քննիչներին։
- Գուրգե՛ն,- սկսեց Սարուխանյանը,- մենք ամեն ինչ գիտենք, ու խորհուրդ կտամ մեզ հետ խաղ չանես։
- Դպրոցում երևի լավ եք սովորել, որ ամեն ինչ գիտեք, ես ձեզ ոչ մի խաղի առաջարկ էլ չեմ արել ու մտադիր էլ չեմ։
- Ես քո փոխարեն չէի կատակի,- սաստեց նրան Իշխանյանը։
- Լսիր ուշադիր, Գուրգե՛ն, մենք գիտենք, որ քո տուն կողոպիչներ չեն մտել, այլ քո հանցակիցներն են եկել քեզ հետ հաշիվներ մաքրելու։
- Հիմա ինչ-որ ասացիր' լուրջ ասացի՞ր, կապիտա՛ն, - հարցրեց Գուրգենը։
- Այո,- կարճ պատասխանեց Սարուխանյանը։
- Գժվել ե՞ք։
- Գուրգեն մնացած վեց կողոպուտների ժամանակ Միսակը ու Գերասիմը դիմակավորված են եղել, իսկ քո տուն առանց դիմակների են եկել։ Ինչպե՞ս կբացատրես դա։
- Դե ես չպիտի բացատրեմ, դա, դուք պիտի բացատրեք,- սկսեց վրդովվել կասկածյալը,- ու ընդհանրապես ինչու՞ եմ ես այստեղ։
- Լավ, խաղանք քո խաղը,- շարունակեց Սարուխանյանը,- նախաքննության ժամանակ ասել ես, որ ձայներ ես լսել ու գնացել ես միջանցք։ Բայց մեր տղաների քեզ վերցնելու պարագայում դու նույնիսկ չզգացիր, որ քեզ քնաբեր ներկեցին։
- Ո՞նց, դուք ինձ ինչ-որ բան եք ներարկե՞լ, ես ձեր վերջը կտամ, ես ձեզ խոստանում եմ, դուք սողալով ինձանից ներեղություն եք խնդրելու։
- Իմ համբերություննը անսպառ է,-շարունակեց Արտակը թիկնաթոռը դնելով մահճակալի դիմաց' թիկնակը հակառակ ուղղությամբ ու նստելով  երկու ձեռքով հենվեց նրա թիկնակին,- դու իմ հարցին պատասխանիր, այլ մի թեման փոխի։
- Լսի, քննի՛չ, չգիտեմ ինչ եք ուզում ու չգիտեմ ինչի մեջ եք ինձ ներքաշում, բայց ես ձեզ ինչ կա պատմել եմ ու ավելացնելու բան չունեմ։ Հիմա լավ մնացեք ես գնացի...
- Նստի՛ր տեղդ,-բղավեց Սարուխանյանը,- դու չես որոշում գնաս, թե մնաս։
Գուրգենը ինչպես տեղից բարձրաձել էր, այնպես էլ նորից նստեց՝  ենթարկվելով քննիչի հաստատակամ տոնին։
- Ուշադիր լսիր հիմա ինձ- շարունակեց Արտակը- դու լրտես ես, ու այդ կողոպուտները դու ես կազմակերպել՝ կրկնալրտեսին սպանելու համար։ Քո հանցակիցները չեն գիտեցել քո մտադրությունների մասին ու սպանությունից հետո դուք վիճել եք, դրա համար էլ հանցանքի վայրում նրանք թողել են հանցանշաններ, որը և ձեռնտու էր քեզ, քանի որ դու նրանց պարբերաբար թույն ես տվել ու լավ հաշվարկել էիր, թե երբ կմահանան։ Բայց դու չէիր նախատեսել, որ նրանք կարող է սպանությունից հետո հասկանային, որ իրենք խամաճիկ են ու դու նրանց օգտագործել ես։ Տեսնելով նրանց արձագանքը, դու սպասում էիր, որ հնարավոր է նրանք գան քո հետևից, դրա համար աչալուրջ էիր ու ոչ թե պարզապես ձայներ ես լսել ու եկել միջանցք, այլ դու նրանց սպասում էիր ու արդեն ունեիր այդ դեպքի համար նախատեսած պլան՝ ամեն ինչ ներկայացնել որպես ինքնապաշտպանություն ու սպանել մեկին, կամ թեկուզև երկուսին։
Գուրգենը զարմանքից մեծացսծ աչքերով լսում էր Սարուխանյանին ու ամեն բառից հետո նրա ակնաբիբերը ավելի էին մեծանում։
- Դու շատ լավ դերասան ես ու հիմա խաղալդ ավելորդ է։ <<Կողոպուտի>> գիշերը նույնպես շատ լավ դերդ խաղում էիր, նույնիսկ բժիշկը քեզ հանգստացուցիչ էր ներարկում։
- Ցնդե՞լ եք,- վերջապես խոսեց Գուրգենը։
- Մենք ունենք քո հեռախոսահամարի մուտքային ու ելքային զանգերը՝ դու այդ օրը երեք զանգ ես ստացել փակ համարով։ Ու մի բան էլ կա, որը կարծում եմ կթարմացնի քո հիշողությունը' դու ու Միսակը մի քանի տարի եղել եք Վորոնեժում,- գործընկերոջ խոսքը շարունակեց Իշխաննյանը։
- Ո՞վ է Միսակը,- հարցրեց հարցաքննվողը։
- Ավելի հանճարեղ բան չէի՞ր կարող մտածել,- բարկացավ Սարուխանյանը,- մեզ քո մյուս հանցակցի անունն է պետք ու դու մեզ կասես նրա ով լինելը։
- Դուք քննիչ եք, թե ֆանտաստ գրող- կրկին խոսեց Գուրգենը, - ինձ փաստաբան բերեք։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸМесто, где живут истории. Откройте их для себя