Հավաքվածները մի փոքր էլ պայմանավորվելով հետագա գործողությունների մասին հրաժեշտ տվեցին միմյանց։ Քննիչների ու հակահետախույզների միջև կապը պիտի իրականացներ Մնացականյանն, ու ամեն ինչ գաղտնիության քողով ծածկված պիտի մնար։
Հաջորդ առավոտյան Վարոսյանը նոր էր մտել իր աշխատասենյակ, երբ նրա մոտ ներկայացավ Սարուխանյանը.
- Պարո՛ն գնդապետ, սա իմ ազատման դիմումն է, ողջույնից հետո սկսեց Արտակը։
- Չհասկացա՞,- զարմացավ վերադասը։
- Ես ուզում եմ ինձ ազատեք աշխատանքից...
Քննիչը չէր դեռ չէր ավարտել խոսքը, երբ սենյակ մտավ Իշխանյանը։ Ողջունելով ներկաներին՝ կապիտանը մի թուղթ դրեց սեղանին.
- Պարո՛ն գնդապետ, խնդրում եմ մակագրեք իմ աշխատանքից ազատման դիմումը,- մռայլ դեմքով խոսեց Կամոն։
Վարոսյանի դեմքի մկանները մի ակնթարթում քարացան, նրա հայացքում ցասումն ու հիասթափությունը միախառնվեցին իրար, նրա դեմքը սահմռկեցուցիչ տեսք ստացավ։
- Ու ի՞նչն է ձեզ դրդել նման անհիմն որոշում կայացնել,- ատամները ձիգ սեղմելով, մի կերպ արտասանեց գնդապետը։
- Պարո՛ն գնդապետ, ես չեմ կարող նման ձախողումից հետո այլևս աշխատել, ես բացահայտել եմ հանցագործությունն ու փակել գործը, այնինչ իրականում հանցագործը, կամ հանցագործները ազատության մեջ են։
- Սարուխանյա՛ն,- տեղից բարձրացավ Վարոսյանը,- դու ոստիկա՞ն ես, թե՞ անկամք մի գոյ, ով առաջին իսկ ձախողումից ջայլամի նման գլուխն ավազի մեջ է թաքցնում։
- Պարո՛ն գնդապետ, պարզից էլ պարզ է, որ մենք բացահայտել ենք այն' ինչ մեզ ուղղորդել են բացահայտել, այլ ոչ թե բուն հանցանքը,- ընկերոջը պաշտպան կանգնեց Իշխանյանը։
- Կամո՛, իսկ դու վստահ ես, որ այն ինչ լսեցիր երեկ երեկոյան' համապատասխանում է իրականությանը, ու դուք սխալ եք գտնվել։
- Գրեթե վստահ եմ, պարո՛ն գնդապետ։
- Գրեթեն՝ թուլակամի պատասխան է, ո՛չ ոստիկանի։ Դու կամ վստահ պիտի լինես,կամ ոչ, իսկ ես վստահ չեմ, որ այն ամենն ինչ լսել եմ' ճիշտ է։
- Պարո՛ն գնդապետ, հասկանում եմ, որ դուք հիմա մեզ պաշտպանում եք, բայց փաստն այն է, որ մենք սխալվել ենք, թերացել մեր աշխատանքում։ Լինի ճիշտ, թե սխալ մեզ ներկայացրածը' ակնհայտ է այն, որ մենք մեր գործը կիսատ ենք արել։
- Արտա՛կ, դու ի՞նչ ես կարծում, եթե յուրաքանչյուր ոք իր սխալի դեպքում ծալի ձեռքերն ու հանձնվի այս աշխարհում' կմնա՞ գեթ մեկն, ով կշարունակի իր ճանապարհը։
- Պարո՛ն...
- Դուք թույլ մարդիկ չեք ու ձեր այժմյան պահվածքը՝ բացառապես անպատասխանատվություն է ու անհարգալից վերաբերմունք՝ ձեր կոչմանն ու անհատապես ինձ,-չթողեց իր խոսքը շարունակի Արտակը։
- Մենք ձեզ վիրավորելու միտում չունենք,- փնթփնթաց Սարուխանյանը։
- Դուք փոխանակ ուղղեք ձեր սխալն ու բացահայտեք գործն ամբողջությամբ' ձեր իսկ մտածելակերպով արդար եք վարվում' ընդունելով ձեր սխալն ու հեռանալու դիմում տալով, այնինչ դուք գործում եք երկրորդ սխալը, որն ավելի վատն է, քան ձեր առաջին սխալը։ Դուք իրավունք չունեք ձեզ պարտված համարել, այլ պիտի ուղղեք ձեր սխալն ու երկրորդ սխալը չգործեք։
Քննիչներն ընկալում էին գնդապետի խոսքերի խորությունն ու հասկանում, որ նրա խոսքերում կար ճշմարտության առյուծի բաժին։ Իրականում, եթե ճշմարտացիորեն նայեին ծավալվող իրադարձություններին, այլ ոչ թե ուղղորդվեին էմոցիաներով' պարզ կդառնար, որ նրանք այնքան էլ մեծ սխալ թույլ չէին տվել, պարզապես կան հանգամանքներ ու գործառույթներ, որոնք ունեն գաղտնիության կնիք ու առերևույթ նրանց տեսնելը հնարավոր չէ։
- Դուք ոչ թե պիտի երկնչեիք, այլ պիտի հասկանայիք, որ եթե հակահետախուզությունը դիմել է ձեզ' ուրեմն դուք արժեքավոր կադրեր եք,- ճնշող լռությունը խախտեց Վարոսյանը,- հիմա ինքներդ պատռեք ձեր դիմումներն ու անցեք ձեր պարտականությունների իրականացմանը, սա հրամա՛ն է։
Ենթակաները միաժամանակ պատռեցին սեղանին դրված դիմումներն ու գցեցին աղբամանը։
- Շնորհակալ ենք, պարո՛ն գնդապետ,- խոսեց Սարուխանյանը։
- Այլևս չտեսնեմ ձեր թթված դեմքերը,- ժպտաց Վարոսյանը։
Քննիչները դուրս եկան Վարոսյանի սենյակից լի վճռականությամբ' արդարացնել գնդապետի հավատը։
Սարուխանյանի սենյակում նոր էին սկսել հետագա անելիքների ճանապարային քարտեզ մշակել, երբ Սարուխանյանի հեռախոսին զանգ եկավ։
- Բարև Արտա՛կ,- լսվեց խոսափողի մեջ,- հանդիպել է անհրաժեշտ, հիշի՛ր հասցեն։
Լսելով հասցեն՝ Սարուխանյանը անջատեց հեռախոսը.
- Արմինեն ինչ֊որ նորություն ունի, ուզում է հանդիպել։
- Դու գնա հանդիպման, իսկ ես կգնամ արխիվ ու կվերցնեմ գործի հետ կապված փաստաթղթերը։
Հասնելով հակահետախույզի նշված հասցեն՝ Արտակը անջատեց մեքենային շարժիչն ու պատրաստվեց սպասել։ Հնչեց հեռախոսի հերթական զանգը.
- Արտա՛կ ջան, իջի՛ր մեքենայից, անցիր փողոցը, հակառակ մայթով շարժվիր եկածդ ուղղությանը հակադարձ ուղղությամբ։
Ավտոբոսի կանգառի մոտ քեզ կմոտենա տաքսի, նստի՛ր այն։
Սարուխանյանն անջատեց հեռախոսն, իջավ մեքենայից ու շարժվեց նշված ուղղությամբ։ Անցնելով փողոցը, նա շարժվեց նշված ուղղությամբ ու հասնելով ավտոբուսի կանգառին' կանգ առավ։ երկու րոպե չէր անցել, նրան մոտեցավ տաքսու տարբերանշանով մեքենան ու արգելակեց նրա դիմաց։ Արտակը բացեց մեքենայի հետևի դուռն ու շատ հանգիստ նստեց մեքենան։
- Պատվերի հասցեն կասե՞ք-հարցրեց ղեկին նստած կինը։
Սարուխանյանը սկզբից զարմացավ, բայց ձայնը նրան հուշեց, որ ղեկին Մնացականյանն է։
- Պատվիրատուն դուք եք,- ժպտաց քննիչը։
Մեքենան շարժվեց։
- Ես մտածեցի չէիք ճանաչի, պանդոկում մենք լրիվ կերպարանափոխված էինք, գաղտնիությունը մեր գործի հաջողության գլխավոր գրավականն է։
- Պարզ է,-պատասխանեց Արտակը,- հիմա հուսամ ձեր իրական կերպարն է։
-Կողքիդ դրված թղթապանակում կրկնալրտեսի մասին ամբողջական ինֆորմացիան է (իհարկե այն' ինչ պետք է ձեզ գիտենալ), դեռևս այսքանը, հուսամ դուք էլ սկսել եք աշխատել,-խորաման ժպիտով թեման փոխեց կինը։
- Կսկսենք,- կրկին ժպտաց Սարուխանյանը։
Մեքենան մի քանի պտույտ կատարեց մոտակա թաղամասերով, ապա վերադարձավ Սարուխանյանի մեքենայի մոտ, բայց այնպես, որ Արտակը հայտնվեց մեքենայի կայանած տեղի հարակից շենքի բակում։ Հրաժեշտ տալով Արմինեին, նա դուրս եկավ մեքենայից ու անցնելով շենքի բակով' դուրս եկավ մայթ ու մոտանալով իր մեքենային, նստեց ղեկին ու շարժվեց դեպի բաժին։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystery / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...