Տանն ամեն ինչ իր տեղում էր, այնպիսի տպավորություն էր, որ տերը պարզապես դուրս է եկել ու ուր որ է կվերադառնա։
- Հնարավոր է նա չի նկատել Գուրգենի ձերբակալումն ու պարզապես դուրս է եկել տանից,- առաջինը խոսեց Իշխանյանը։
- Հնարավոր է, բայց քիչ հավանական,- իր կարծիքը հայտնեց Վարոսյանը։
- Ամեն դեպքում արտաքինից ոչինչ չպիտի հուշի նրա մասին' ինչ կատարվեց քիչ առաջ, Մնացականյա՛ն, բոլորին ասա հեռանան, միայն մնան հսկողություն իրականացնողները, շատ արագ կարգավորեք դռան կոտրված փականը, փորձագետները թող աշխատեն, բայց անաղմուկ, նրանց հետ մեր տղաներից կարգիր։
- Լսում եմ, պարո՛ն Եփրեմյան,- հրամանի կատարմանն անցավ Արմինեն։
- Սարուխանյա՛ն, քեզ պիտի խնդրեմ ուսումնասիրել շրջակայքում առկա բոլոր տեսախցիկները, եթե գտնենք, թե նա երբ է հեռացել տանից, ապա հնարավոր է հետքին դուրս գանք։
- Շատ լավ,- հնչեց քննիչի պատասխանն ու նա հեռացավ։
- Իշխանյա՛ն ջան, քեզ էլ կխնդրեի բոլոր հեռախոսազանգերը ստուգել, միգուցե նա տաքսի է պատվիրել։
- Խնդիր չկա,- Իշխանյանը նույնպես հեռացավ։
- Իհարկե հասկանում եմ նրբանկատությունդ, Եփրեմյա՛ն, բայց այս պահին մենք թիմ ենք, ու դու ես այն գլխավորում,- ձեռքը հակահետախույզին մեկնեց գնդապետը։
- Վարոսյա՛ն ջան, առաջին հերթին ես մարդ եմ ու պարտավոր եմ մարդկանց հետ հարգալից լինել, իսկ գլխավոր ու ենթակա' հավատա չկա մեր մեջ, դու նույն կերպ կարող ես դիմել իմ մարդկանց։
- Հաճելի է աշխատել նման թիմում,- պատասխանեց ոստիկանության գնդապետը։
- Մենք դուրս գանք, թող տղաներն աշխատեն, բաժնում մեր անելիքները որոշենք։
Ոստիկանն ու հակահետախույզը դուրս եկան ու ուղևորվեցին բաժին։
- Վարոսյա՛ն, ի՞նչ բացատրություն կտաս, որ <<գողեր>>-ը ոչ թե մտել են այդ Արմինեի տուն, այլ' Գուրգենի։ Թյուրիմացությու՞ն է։
- Չեմ կարծում,- պատասխանեց գնդապետը,- ըստ իս' այս խորամանկ աղվեսը շատ ու շատ ավելի խորամանկ է։ Դատելով մեր ունեցած նյութերից' ես կասեմ իմ եզրակացությունը, բայց մի գավաթ սուրճի շուրջ։
Եփրեմյանը համաձայնեց, ու քարտուղարուհին շատ արագ սուրճը բերեց։
- Ես մտածում եմ հետևյալ կերպ,- առաջին կումը անելուց հետո խոսեց Վարոսյանը,-
Լրտեսը, նախապես մշակել է պլան՝ ըստ որի կկատարվի գողությունների մի շարք, որի ընթացքում կսպանվի կրկնալրտեսը (ինչի՞ համար՝ դա ես չեմ կարող ասել, կարծում եմ դա դուք կիմանաք), լրտեսի սպանությունից հետո նրան այլևս պետք չէին լինի <<կատարողները>>, դրա համար էլ նա հետքեր է թողել որպեսզի բացահայտվեն նրանց ով լինելն ու սկսվեն որոնողական աշխատանքներ։ Բնականաբար նրանք կթաքնվեին' ինչն էլ կապահովեր նախապես մտածված ու թմրանյութի միջոցով նրանց տված թույնի ազդեցության վերջնական արդյունքի կայացմանը՝ այսինքն <<գործիքներ>>-ի դանդաղ մահվանը, որը կարտահայտվեր սրտի կանգի, կամ թմրանյութերի չարաշահման տեսքով։ Այսպիսով թիրախը վերացված կլիներ, կատարողները' մահացած։ Գողերի մեղքը ապացուցված կլիներ ու գործը կփակվեր(ինչի համար նպատակահարմար չէր կրկնալրտեսին միանգամից վերացնելը, այլ ոչ թե նման բեմականացման միջոցով կրկին ձեր իրավասության տիրույթում պիտի փնտրեք)։ Բայց ամեն ինչ հարթ չի ընթացել ու գողերը մարդասպան դառնալ չեն ցանկացել։ Նրանց միջև տարաձայնություններ են առաջացել, քանի որ նախորդ դեպքերում լրտեսը հայտնվել է ու միշտ օգնել վերացնել հետքերը (դրա համար էին վկաներին ուշագնաց անում), իսկ այս դեպքում' նա ոչ թե քողարկել, այլ դիակ է թողել ու հետն էլ հանցանշաններ։ Լրտեսը վստահ էր, որ մի քանի օր շահելով' կազատվեր խամաճիկներից, այդ իսկ պատճառով ամեն կերպ մոլորեցրել է նրանց։ Հասկանալով նրա մտքինը' նախկին համախոհները որոշել են պարզել եղելությունը։ Բայց այստեղ էլ լրտեսն իր խորամանկությունը գործի է դրել։ Նա իր բնակվելու տեղը մի փոքր այլ է ներկայացրել ի սկզբանե' նկատի ունենալով, որ կարող է նաև վատ սցենար լինի։ Չհաջողված գողերը ներխուժել են Գուրգենի տուն' մտածելով, որ դա լրտեսի տուն է, իսկ նա Գուրգենին ամենավերջին պահին արթնացրել է այն հաշվարկով, որ վերջինս կվնասի գողերին (թե ինչպես է իմացել նրանց գալու մասին' թերևս չեմ կարող ասել)։ Այս անգամ վատ սցենարը բացառելու համար նա իր բակից ներթափանցել է Գուրգենի բակ ու շատ լավ գիտենալով տեղանքն ու տեսախցիկի առկայությունը, թաքնվել այնպես, որ նրան չնկատեն, ու եթե իր ուզած տարբերակը չլինի' ինքը այդ տարբերակը իրականացնի ու ամեն ինչ կբարդվի Գուրգենի վրա, կամ կհամարեն ինքնապաշտպանություն։ Բայց այս անգամ նրան խանգարեց կոտրված հայելու կտորը։
- Ամեն ինչ տրաբանական էր կառուցված Վարոսյան ջան, դրա համար էլ դիմեցինք հմուտ քննիչների օգնությանը։ Մնում է բռնել նրան ու մնացած մանրամասներն էլ իրենց տեղերով բաշխել։
Դուռը ծեծեցին ու երկու քննիչներն ու Արմինեն ներս մտան։
- Ի՞նչ ունեք, հուսանք մի բան գտել եք,- դիմեց նրանց Եփրեմյանը։
- Դատելով իմ տղաների դեմքերից' նրանք դժգոհ են,- հաջորդեց նրան Վարոսյանը։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystère / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...