ՄԱՍ 9

26 6 0
                                    


-Կներե՛ք, բայց մենք արդեն հեռանում ենք,- ինչ-որ աղանդավորների տեղ դնելով մոտեցողներին՝ սառը նետեց Իշխանյանը։
- Հակահետախուզական վարչություն,- վկայականը ներկայացրեց տղամարդը,- ազգանունս Եփրեմյան է, իմ օգնականը՝ Մնացականյան,-կողքին կանգնած կնոջը ներկայացրեց տղամարդը։
- Եվ ինչո՞վ ենք արժանացել հակահետախուզության ուշադրությանը, այն էլ այս գարեջրատանը,-հարցրեց Արտակը։
- Սարուխանյան, գիտենք որ համարձակ մարդ ես, բայց սա այդ դեպքը չէ, միգուցե առաջարկեք նստե՞լ,- խոսեց կինը։
-Նստե՛ք,- ենթակայի փոխարեն պատասխանեց Վարոսյանը,- եթե մեզ անուն ազգանունով գիտեք, ապա ասելիք էլ կունենաք,-շարունակեց գնդապետը,- և որտե՞ղ ու ինչու՞ ենք հայտնվել հակահետախուզության նշանառության տակ։
- Դուք չէ,- տեղավորվելով սեղանի շուրջ խոսեց Եփրեմյանը,- ձեր բացահայտած գործը։
- Այսի՞նքն,- կրկին ոչ բարյացակամ տոնով միջամտեց Սարուխանյանը։
- Բռնկու՛ն քննիչ, դիմացդ թշնամի չէ, մի՛ լարվիր,- կրկին Սարուխանյանին պատասխանեց սեղանի շուրջ նստած միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը։
- Արտա՛կ ջան,- շարունակեց հակահետախույզը- Արմինեն ճիշտ է, մենք ձեզ թշնամի չենք, պարզապես ձեր բացահայտած հանցագործությունը հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում, եթե թույլ կտաք օգնականս կներայացնի իրապատկերը։
- Մենք ուշադրությամբ կլսենք ձեզ, բայց վաղը, կայցելենք ձեզ ու ամեն ինչ կքննարկենք։
-Վարոսյա՛ն ջան, ի՞նչ ես կարծում այս պանդոկում ձեզ հանդիպելն ինքնանպատա՞կ է,- գնդապետին պատասխանեց Եփրեմյանը։
- Այդ դեպքում լսում ենք ձեզ,- համաձայնեց գնդապետը։
- Գողության ժամանակ սպանված տանտերը հանդիսանում էր կրկնակի լրտես ու աշխատում էր մեզ համար,- սկսեց Մնացականյանը։
Քննիչները զարմացած միմյանց նայեցին։
- Ու մենք ձեր օգնությունն ենք ակնկալում' պարզելու, թե ով է կանգնած այս ամենի հետևում,- շարունակեց կին հակահետախույզը։
- Մենք ձեզ կարող ենք ամբողջական գործը տրամադրել, բայց երկու կողոպտիչներն էլ այլևս չկան,- ի պատասխան հնչեցրեց գնդապետ Վարոսյանը։
- Մենք որոշակի կասկածներ ունենք, որ նրանք պարզապես կատարողներ են ու նույնիսկ տեղյակ էլ չեն եղել, թե ինչ նպատակի համար են կողոպուտ կատարում,- պատասխանեց գնդապետին Արմինեն։
- Ինձ ի սկզբանե անհասկանալի է եղել նրան թալանների տրամաբանությունն ու հիմա ձեր խոսքերից հետո կարծես հասկանալի է դառնում,- իր երզրահանգումները բարձրաձայնեց Արտակը։
- Մենք էլ կասկածներ ունենք, որ կողոպուտները պարզապես քողարկում է,- ժպտաց Արմինեն։
- Իսկ ավելի հեշտ չէր լինի պարզապես վեճ, կամ մի նման բան կազմակերպել ու վերացնել կրկնալրտեսին, այլ ոչ թե նման կերպ նրան շարքից հանել։
-Միանգամայն ճիշտ ես, Իշխանյա՛ն, բայց այստեղ մի հանգամանք կա, մեր գործակալը պիտի կարևոր փաստաթղթեր փոխանցեր իր կոորդինատորին ու նրանք հիմա չկան։
Իսկ դրանք դեռևս խմբագրված չէին ու պետք չէր, որ հայտնվեին թշնամական ձեռքերում ու ևս մի հանգամանք՝ սպանելով միայն գործակալին' մեզ լիովին կասկածի տեղիք կտային ու կնպատակաուղղեին ամեն գնով գտնել սպանողին, բայց այս կերպ շատ մեծ հավանականությամբ կասկածները բազմակի անգամ կնվազեին։ Կողոպուտների շարք, որի ժամանակ էլ սպանվել էր գործակալը, այնուհետև երկու գողերն էլ մահանում են, գողոնը առկա է, ու բնականաբար գործը կփակվեր ու ավելորդ հարցեր չէին լինի,- իր մեկնաբանությունը ներկայացրեց Եփրեմյանը։

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸМесто, где живут истории. Откройте их для себя