֊Ի՞նչ հարևանուհի, դա էլ նոր հորինեցի՞ր,- զայրույթը չթաքցրեց Իշխանյանը։
- Կողքի առանձնատանը բնակվող հարևանուհիս,-պատասխանեց Գուրգենը,- ու մի՛ այլմոլորակային տեսածի պես՝ նայիր վրաս, պարո՛ն կապիտան։
- Գուրգե՛ն, մենք վերծանել ենք քո հեռախոսահամարի մուտքային ու ելքային զանգերը, դու ոչ մի զանգ չես ստացել,- հանգիստ տոնով հարցրեց Վարոսյանը։
- Ես երկու հեռախոսահամար ունեմ՝ հայկական ու ռուսական, այդ չարաբաստիկ գիշերը հեռախոսը գրպանումս էր ու կոտրվեց։
- Իսկ ինչո՞ւ հիմա ես դրա մասին ասում ու ո՛չ նախաքննական ցուցմունքում։
- Գնդապե՛տ ջան, այդ քո ասած ցուցմունքում ես մեղադրյալ չէի, այլ տուժող, ու ինձ չէիք մեղադրում աշխարհի հանցագործությունների մեջ, իսկ հիմա ես ստիպված եմ ձեզ կրկին ու կրկին անգամ բացատրել, որ ես ո՛չ լրտես եմ, ո՛չ էլ մարդասպան։
- Մենք կպարզենք հիմա, դու հերթական հնարքով ուզում ես ժամանակ շահե՞լ, թե՞ ճիշտ ես ասում,- հակադարձեց նրան Իշխանյանը։
- Դուք պարզեք, իսկ ես քնել եմ ուզում։
- Կհասցնես դեռ քնել, բանտում շատ ժամանակ կունենաս,- Սարուխանյանի հեռախոսահամարը հավաքելով' նետեց քննիչը։
Իշխանյանը նույնիսկ բառ չփոխանակեց Արտակի հետ, այլ տաս վայրկյան նրան լսելով անջատեց հեռախոսն ու հասկացրեց գնդապետին, որ խոսել է պետք, բայց ոչ Գուրգենի ներկայությամբ։
Ոստիկանները դուրս եկան սենյակից։
- Ի՞նչ ասած Սարուխանյանը,- հարցրեց գնդապետը։
- Եփրեմյանի հետ գալիս են այստեղ։
- Եփրեմյանի՞,- զարմացավ Վարոսյանը,- ուրեմն լուրջ է։
Հազիվ էին Վարոսյանն ու Իշխանյանը մարել ծխախոտը, երբ բնակարանի դուռը ծեծեցին։ Եփրեմյանն ու Սարուխանյանը ներս մտան ու ողջունեցին ներկաներին։
- Նորություններ կա՞ն,- դիմեց ենթակային Վարոսյանը։
- Այո, պարո՛ն գնդապետ, ու էական։
- Դե պատմիր, Արտա՛կ,- անհամբեր խոսեց Իշխանյանը։
- Ես քանի օր էլ ուսումնասիրում էի տեսագրությունը, քանի որ արդեն մեկ բացթողում բացահայտվել էր։ Բազմակի անգամ դիտելուց' ուշադրությունս գրավեց այն, որ Գուրգենի գրպանից ինչ֊որ բան է ընկնում կռվի ժամանակ։ Կադրը մեծացնելուց հետո հասկացա, որ հեռախոս էր։
- Նա հենց նոր մեզ հայտնեց, որ իրեն զանգել է հարևանուհին՝ գողերի հայտնվելուց մեկ րոպե առաջ ու իբր սխալվել է համարով։ Նա պնդում է նաև, որ ունի նաև ռուսական համար,- ընդհատեց գործընկերոջը Կամոն։
- Այո՛, նա ճիշտ է ասում, կադրում եղած հեռախոսն այն հեռախոսը չէր, որը ես տեսել էի դեպքի գիշերը նրա տանը, սեղանին դեղերի կողքին դրված։ Դրա համար միտք ծագեց, որ նա երկրորդ համար ունի։ Եփրեմյանն ինձ օգնեց գտնել այդ համարը։ Մենք այդ համարի մասին չգիտեինք, որովհետև այն Գուրգենի ռուս գործընկերոջ անունով է, ու դա հաստատեց տվյալ անձը, իսկ արբանյակների միջոցով պարզվեց, որ այդ համարով զանգեր կատարվել կամ ընդունվել են Գուրգենի տանից։ Ստուգելով համարը' մենք պարզեցինք, որ դեպքից րոպեներ առաջ, կամ դեպքի պահին' Գուրգենին զանգ է եկել, ու խոսակցության վերծանումը հաստատում է այն' ինչ հիմա դուք ասացիք։
- Լավ, իսկ դա ի՞նչ է տալիս մեզ,- հարցրեց Մարկոսյանը։
- Միայն այն, որ նա կարող էր չգիտենալ գողերի գալու մասին ու հենց այդ զանգի պատճառով լսել նրանց ոտնաձայներն ու հաւտնվել միջանցքում։
- Ու երերուն սարքել մեր փաստերը, որ նա է լրտեսը,- հոգոց հանեց Իշխանյանը
- Նա լրտես չէ,- վերջապես խոսեց Եփրեմյանը։
- Մի փաստ էլ կա ու շատ կարևոր։
- Արտա՛կ, համբերությունս հատավ,- բարկացավ գնդապետը,- միանգամից ասա՛ ինչ կա։
- Երբ փորձում էի հասկանալ ինչ էր ընկել տանտիրոջ գրպանից՝ մի կադր ընկավ աչքիս, որը գլխիվայր շուրջ տվեց ամեն ինչ։
- Արտա՛կ, ի՞նչ ես տեսել,- իր զայրույթն էլ չթաքցրեց Իշխանյանը։
-Հայելու կոտրված կտորներից մեկի մեջ երևում է չորրորդ անձը։
- Ի՞նչ չորրորդ անձ, հայելին էլ միջանցքում էր ու տեսախցիկի տեսադաշտում չէր,-հարցրեց գնդապետը։
- Մի կտոր դուրս էր ընկել պատշգամբ, հայտնվել տեսադաշտում։
-Ու՞,- կրկին իրեն չտիրապետեց Իշխանյանը։
- Ու այն, որ սևազգեստ այդ անձը մեր հատուկ ջոկատայինների պես շատ լավ կարողացել էր թաքնվել այնպես, որ տեսախցիկը նրան <<չնկատի>>, ու օգտվելով խառնաշփոթից աննկատ հետևում է իրադարձություններին։ Միսակի խոցվելուց ու Գերասիմի փախուստից հետո, Գուրգենը հեռախոսն է փնտրում տաբատի գրպանում' երևի ոստիկանություն ահազանգելու համար ու չգտնելով այն' մտնում է տուն, իսկ խորհրդավոր անծանոթուհին հեռանում է։
- Անծանոթուհի՞ն,- միաժամանակ բացականչեցին Վարոսյանն ու Իշխանյանը։
- Այո անծանոթուհին ու հիմա եմ հասկանում, թե որտեղից են հայտնվել կողոպուտների վայրերում մեր գտած տարօրինակ մատնահետքերի մնացորդները՝ դրանք կանացի մատնահետքեր են, որոնք փորձել են վերացնել, իսկ այն մի ոտնահետքը, որը նույնպես չէինք կարողանում հասկանալ ումն է' դա նույնպես կանացի ոտնահետքի մնացորդ է։ Մենք միշտ տղանարդկանց էինք կասկածում, իսկ իրական դերակատարը կին է։
- Ա՜յ քեզ նորություն,- զարմացավ Իշխանյանը։
- Կադրում մի պահ երևում է նրա դեմքը, բայց մթության մեջ այն դժվար է նշմարել։ Այստեղ գալու ճանապարհին կադրը ուղարկել ենք համապատասխան մասնագետների, որպեսզի հնարավորինս առերևույթ դարձնեն այն։ Հիմա ուր որ է պիտի ուղարկեն արդյունքները,- Իշխանյանին պատասխանեց Սարուխանյանը։
- Մենք հարևանուհու նկարն էլ ենք վերծանել, եթե նա զգուշացրել է Գուրգենին, ուրեմն տեղյակ է ամեն ինչից, ու վերը նշածներս հաշվի առնելով' առաջին կասկածյալը նա է,-նկարը Վարոսյանին մեկնեց Եփրեմյանը։
- Եփրեմյան, Մնացականյանը անհասանելի է, ես նրան հեռախոսով պատմեցի նոր բացահայտման մասին ու նա ասաց, որ կգա այստեղ, իսկ հիմա անհասանելի է։
- Սա Արմինեն չէ,- լսվեց Վարոսյանի թիկունքում հայտնված ու ուշադիր նկարը նայող Գուրգենի ձայն,- սա իմ հարևանուհին չէ։
- Արմինե՞ն... ,- բոլորը միանգամից շրջվեցին դեպի նա ու նույն հարցը հնչեցրեցին։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Mystery / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
