Կողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
Հաջորդ օրը սկսվեց որոնողական աշխատանքներով, որոնք ընթանում էին ամբողջ ծավալով։ Ստուգվել էր յուրաքանչյուր վայր, որտեղ կարող է լինեին կասկածյալները։ Ստուգվում էր ցանկացած հնարավոր տարբերակ։ Կասկածյալների նկարները տարածվել էին ամբողջ հանրապետությունով, ինչպես նաև ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Վերծանվել ու ստուգվել էին ենթադրյալ հանցագործների հեռախոսահամարները, յուրաքանչուր զանգ հասցեական ստուգման էր ենթարկվել։ Ոստիկանության ծպտյալ աշխատակիցները, գաղտնի գործակալները, ոստիկանության հետ համագործակցող հանցագործ տարրերը՝ բոլոր ուժերը ուղղված էին նրանց որոնումներին։ Հաջորդ երկու օրը ոչ մի արդյունք չկար՝ կասկածյալները անհետացել էին ու չէր բացառվում նաև, որ կեղծ փաստաթղթերով լքել էին երկիրը։ Ի նկատի ունենալով դա' նրանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարվեց։ Դժվար աշխատանքային օրից հետո Սարուխանյանը վերադարձավ տուն։ Հոգնածությունը գերիշխում էր ու հնազանդվելով գերիշխողի կամքին' միանգամից պառկեց քնելու։ Նույնիսկ չհասցրեց մտովի վերաիմաստավորել ունեցած փաստերն ու որոնումների արդյունքը՝ քունը հաղթեց միանգամից։ Կեսգիշերը վաղուց հատել էր եզրագիծն, ու նոր օրը արդեն լիիրավ անցել էր իր պարտականությունների իրականացմանը, երբ Արտակի հեռախոս զրնգաց ձայնային ազդանշանով։ Փորի վրա պառկած կապիտանն առանց աչք բացելու' ձեռքով շոշափելու արդյունքում գտավ ձայնը չկտրող հեռախոսը, մեքենաբար սեղմեց զանգի ընդունման կոճակն ու դժկամությամբ արտասանեց <<ալո>>-ն։ Մոտ տաս վայրկյան լսելով խոսափողից այն կողմ խոսողին' Սարուխանյանը նստեց մահճակալի մեջ, ապա ևս տաս վայրկյան լսելով գիտության հրաշքից հնչող ձայնը' պատասխանեց. - Գալի՛ս եմ։ Քննիչը շատ հաճախ էր բախվում նման իրավիճակի, երբ պիտի քնի ամենաանուշ պահին տագնապով արթնանար ու շատ արագ հասներ դեպքի վայր։ Բջջայինը դեռ չէր դրել սեղանին, բայց վերնաշապիկն արդեն հագին էր։ Տաբատը մի քանի վայրկյան միայն առաջնահերթությունը զիջեց վերնաշապիկին, իսկ կոշիկների քուղերն արդեն կապվեցին մեքենայի մեջ։ Բջջայինին ստացված հաղորդագրությունը տեղանշում էր դեպքի վայրն, ուր և Սարուխանյանը հասավ զանգից տաս րոպե հետո։ Արտակը դեռ չէր հասցրել իջնել մեքենայից, երբ նրա կողքին կտրուկ արգելակեց Իշխանյանի մետաղյա նժույգը։ Տունը, որտեղ կատարվել էր դեպքը' երկհարկանի սեփական տուն էր, փոքրիկ պարտեզով, քարապատ պարիսպով ու երկաթյա դարպասներով։ Գործընկերները ներս մտնելով դարպասից' ուղղվեցին դեպի տուն, ուր արդեն սկսել էին աշխատել քրեագետերը։ Տուն մտնելու համար նախ պիտի չորս աստիճան բարձրանալ ու մտնել բաց պատշգամբ, այնուհետ նոր' տուն։ Այդ աստիճանները քննիչներին դիմավորեցին իրենց վրա մեջքով փռված արնաշաղախ մարմնով, որի կրծքավանդակի վրա մխրճված էր վառարանի տակը խառնելու մետաղական շիշը։ Վերքից ծորացած արյունը լճացել էր աստիճանների սկզբնամասին։ Սպանվածի սառած աչքերը հառել էին երկնքին, իսկ կիսաբաց բերանից կարծես ուր որ է բառեր կթռչեին դուրս։ Մի կերպ շրջանցելով դին' Արտակն ու Կամոն մտան տուն։ - Միսակը գնաց էն աշխարհ,- շշնջած Կամոն,- ոնց որ ասում են' <<վարունգը թարս բուսեց>>։ Տան հյուրասենյակում բազմոցին նստաց էր քառասունին մոտ մի տղամարդ, ով գլուխը առած ձեռքերի մեջ դողում էր նստած տեղում։ Փոքրիկ սեղանին դրված էր շտապ օգնության բժշկի պայուսակը, իսկ նա պատրաստում էր հանգստացնող։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Շքամուտքում գետնին թափված էին դռան կոտրված ապակիները, որը կոտրվել էր կրակոցից։ Ուղիղ դռան դիմած տեղադրված հայելին նույնպես կոտրված էր։ Գնդակը անցնելով դռան ապակու միջով' մխրճվել էր հայելու մեջ' այն նույնպես կոտրելով, որի կտորները շաղախված էին գետնով մեկ։ Սպանվածի աջ ձեռքից մի քսան սանտիմետր այն կողմ, աստիճանի վրա ընկած էր ատրճանակը, որից և արձակվել էր կրակոցը։ Ըստ նախնական տվյալների ու տան տիրոջ կցկտուր ցուցմունքների' նա դռան բացվելու ձայն էր լսել ու դուրս էր եկել պարզելու դռան ձայնի իրական պատճառը։ Հասնելով միջանք' հարված էր ստացել դեմքին, որից հետո հավասարակշռությունը կորցնելով' ընկել էր ներքև, ընկնելու պահին պատահական ոտքով հարվածել էր գողերից մեկին։ Ստանալով հարված' գողերից մեկը (փախնողը) կորցրել էր հավասարակշռությունն ու բախվել էր փոքրիկ պահարանին' այն իր հետ տապալելով գետնին։ Օգտվելով խառնաշփոթից' տանտերը փորձել էր փախչել, արդյունքում նորից հարված էր ստացել ու փռվել' այս անգամ դրսի դռան մեջ մարմնի կեսը դեպի դուրս։ Դռան կողքին դրված մոխրի դույլի կողքին դրված վառարանը խառնելու շիշը միակ պաշտպանիչ միջոցն էր, որը հայտնվել էր նրա ձեռքի տակ։ Վերջին ճիգերը հավաքելով' տանտերը մոխրի դույլը շպրտել էր գողերի ուղղությամբ ու վերցնելով վառարանի շիշը' փորձել էր փախչել։ Մոխրից կուրացած կողոպտիչներից մեկը հավասարակշռությունը կորցնելով մի կերպ վազել էր դուրս ու սայթաքելով' գլորվել աստիճաններից ներքև։ Երկրորդ գողը նույնպես դուրս էր վազել տանտիրոջ հետևից, որը հասցրել էր երկաթյա ձողով հարվածել նրան։ Ստանալով հարված կատաղած կողոպտիչը կրակոց էր արձակել տանտիրոջ վրա, բայց բարեբախտաբար վրիպել էր ու գնդակը կոտրելով դռան ապակին'այնուհետ կոտրել էր հայելին։ Վախեցած տանտերը ինքնապահպանման բնազդով երկաթյա ձողը մխրճել էր հարձակվողի կրծքավանդակը։ Վերջինս անկենդան ընկնել էր աչքերը մաքրել փորձող հանցակցի վրա։ Երկրորդ գողը տեսնելով խոցված ընկերոջը' դիմել էր փախուստի։ Մնալով մենակ' տուժողն անմիջապես ահազանգում է ոստիկանություն։