- Ահագին հանցանշանային բազա ունենք արդեն, որոնք թերևս, թե՛ հակասական են, ու թե՛ տրամաբանական,- սկսեց Մանուկյանը։
Գործընկերները քաջատեղյակ լինելով Մանուկյանի բնավորության հատկանշական գծերից մեկին (նա չէր սիրում երբ իրեն ընդհատում էին), զինվելով թուղթ ու գրչով՝ ուշադիր լսում էին զրուցակցին։
- Նախ ասեմ, որ,- գոհ նրանից, որ իրեն չեն ընդհատում՝ շարունակեց փորձագետը,- այս կողոպուտ-սպանությունը մեծ հավանականությամբ կապ ունի մյուս հինգ կողոպուտների հետ։ Մատնահետքերն այս անգամ լավ պահպանված են ու մյուս կողոպուտների տեղզննության արդյունքում հայտնաբերված կիսաջնջված մատնահետքերի հետ համընկնումը բավականկն ակնհայտ է։ Գրեթե հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ նույն մատնահետքերն են։ Նախկինում կիսապահպանված մատնահետքերով հնարավոր չէր հասկանալ բոլոր կողոպուտներում նույն մատնահետքերն էին, թե տարբեր։ Այժմ պատկերը փոխվեց՝ ունենալով ամբողջական մատնահետքեր' կարող ենք կիսապահպանվածները համեմատել նրանց հետ։ Ու համեմատության արդյունքները ավելի քան գոհացնող են՝ եթե ոչ հարյուր տոկոսով, ապա իննսուն տոկոսով կարող են պնդել, որ նույն մատնահետքերն են։ Այժմ ևս մեկ առաջընթաց՝ ի տարբերություն նախորդ մատնահետքերի հիմա արդեն ներկայիս տվյալներով ունենք նրանց տիրոջ անունները։ Ոտնահետքերի առումով նույն պատկերն է' կրկին չանդրադառնամ։ Տեսագրությունների արդյունքները նույնպես առաջընթաց ունեն՝ ունենք հանցագործների (այո հստակ նրանք երկուսն են եղել) այսպես ասած մարմնային ֆոտոռոբոտները, որոնք էլ համընկնում են նախորդ կողոպուտների վկաների նկարագրերին։
Փորձագետը ընդհատեց խոսքը' հնարավորություն տալով քննիչներին խոսել։
- Անուննե՛րը,- միաբերան բացականչեցին կապիտանները, կարծես հենց այդ օրհասական բառն էր փակել երկուսի էլ շնչափողը։
- Գերասիմ Միխայիլի Առաքելյան՝ նախկինում դատված (գողություն) վերջերս է վերադարձել արտերկրից, ավելի ճիշտ վտարվել։ Միսակ Ալիկի Ավագով՝ կյանքի գերակշիռ մասն անցկացրել է ՌԴ-ի բանտերում (ծնվել է Վորոնեժում, մայրը ռուս է, հայրը հայ, սակայն նույնպես ծնված ՌԴ- ում)՝ ունի երեք դատվածություն՝ խուլիգանութուն, կողոպուտ, թմրանյութեր։ Հայաստան է եկել վեց ամիս առաջ։ Առայժմ այսքանը, հետագա վերլուծությունը երևի էլի առաջընթացներ կգրանցի։
-Շնորհակալ ենք, Մանուկյա՛ն ջան,- փորձագետի ձեռքը սեղմելով շնորհակալ եղավ Սարուխանյանը,- նորությունների դեռ կսպասենք։
- Միանշանակ, այժմ լքեմ ձեզ, բավականին անելիք ունեք,- հրաժեշտ տվեց քննիչներին Մանուկյանը։
Փորձագետի հեռանալուց հետո քննիչները միանգամից անցան գործի։
Նախ և առաջ հարցումներ կատարվեցին օդանավակայաններում ու մաքսատներում, որպեսզի պարզեին հանձագործները լքել են երկիրը, թե ոչ, միաժամանակ նրանց հանդեպ հետախուզություն հայտարարվեց, որն էլ կկանխեր նրանց երկրից հեռանալը, եթե դեռ չէին հեռացել։
Պարզվեցին կասկածյալների բնակության հասցեներն ու համապատասխան խմբեր ուղարկվեցին նշված հասցեներով։
Ըստ տվյալների Գերասիմը բնակվում էր քաղաքի ծայրամասում, բայց օպերատիվ խումբը նրան այնտեղ չգտավ։ Հարևանների հավաստմամբ երկու օր էլ չէին տեսել նրան, իսկ որպես նրա անձի բնութագիր' հնչեցին տարբեր կարծիքներ' համեստ մարդուց մինչև տարօրինակ հավատացյալ։ Բնակարանի (վարձով) խուզարկությունը ոչ մի էական բան չտվեց։ Միայնակ բնակվող՝ խմելու հետ սեր ունեցող մարդու կիսաթափթփված տուն։
Միսակի բնակության վայրն ավելի հետաքրքրական էր։ Նա բնակվում էր հյուրանոցում՝ բավականին շքեղ։ Հյուրանոցի անձնակազմը նրան միաբերան բնութագրեց <<վտանգավոր>> մակդիրով։ Կատաղի հայացք, կտրուկ խոսելաձև, վստահ շարժուձև, դաջվածքներ, խմելու հետ հակում, կամ թմրանյութերի։ Վերջին անգամ նրան տեսել էին առավոտյան, մտել էր հյուրանոցային համար, որոշ ժամանակ հետո դուրս եկել ու դեռ չէր վերադարձել։ Հյուրանոցային համարի խուզարկությունը կրկին ոչինչ չտվեց։
Երկու հասցեում էլ մնացին հերթապահ խմբեր' նրան հնարավոր վերադարձի դեպքում ձերբակալելու համար։
- Դիակը նրանց հաշիվները խառնել է,- արդեն Վարոսյանի աշխատասենյակում,- գործի էությունը ներկայացրեց Սարուխանյանը,- դրա պատճառով էլ խուճապի են մատնվել ու սխալներ թույլ տվել։
- Հանցանշանները բավական են նրանց ձերբակալելու ու դատարանին հանձնելու համար,- շարունակեց գործընկերոջ խոսքը Իշխանյանը։
- Դա պարզ է, մնում է գտնել նրանց, իսկ դա արդեն խնդիր է, փորձառու հանցագործներ են հիմա խորը ընդհատակ անցած կլինեն,- հոգոց հանեց Գնդապետը։
- Համամիտ եմ, պարո՛ն գնդապետ,-վերահաստատեց Վարոսյանի դիրքորոշումը Սարուխանյանը,- բայց ամեն ինչ կանենք՝ նրանց գտնելու համար։
- Մի բան էլ՝ կարծում եմ էլ կողոպուտներ չեն լինի։
- Հուսանք, Իշխանյա՛ն, հուսանք,- ենթակային պատասխանեց գնդապետը։
Գնդապետի մոտից դուրս գալով՝ Սարուխանյանն ու Իշխանյանը պլան էին մշակում, թե ինչպես պիտի գտնեին փախուստի մեջ գտնվող կասկածյալներին։
Մինչև աշխատանքային օրվա ավարտը հուսալի լուր ստացվեց՝ կասկածյալները չէին լքել հանրապետությունը։ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ВЫ ЧИТАЕТЕ
ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸ
Misteri / ThrillerԿողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...