ՄԱՍ 11

24 4 0
                                    

Վերադառնալով բաժին Արտակն Իշխանյանի հետ միասին սկսեց ուսումնասիրել ստացված թղթապանակը։
Կրկնալրտեսը՝ Ալիկ Վարդանի Սարոյանն էր, երեսուն տարեկան, ամուսնացած չէր, ծնողների միակ արու զավակն էր, ուներ նաև երեք քույր, որոնք ամուսնացած էին արտերկրում, իսկ ծնողներն ապրում էին ԱՄՆ-ում։ Ինքն աշխատում էր բանկում, վարկային բաժնի գլխավոր մասնագետն էր, ոչ մի տեղ ոչնչով աչքի չէր ընկել։ Ծնողների մոտ չէր գնացել' քանի որ վիզայի հարցում մերժում էր ստացել։ Շրջապատում նրան բնութագրում էին որպես սովորական մարդու, մասնագիտական հմտություններով, համեստ, ոչ այնքան շփվող սակայն և ոչ պարփակված մարդ։ Շքեղ կյանք չէր վարում, ապրում էր նրանով' ինչ վաստակում էր։ Բանակում չէր ծառայել' առողջական խնդիրների պատճառով։
- Կրկնալրտեսի ոչ մի հատկանիշ,- կատակեց Իշխանյանը։
- Հենց դա էլ պետք է' նման մարդկանց, ոչնչով աչքի չընկնել ու լուծվել հասարակության մեջ։
Քննիչները ձեռնամուխ եղան գործի կրկնակի քննման։ Նորից կողոպուտի ամեն մի դրվագ առանձին անցավ ուսումնասիրության փուլ։ Վերհանվեց հանցանշանային բազան ու ամեն դրվագի համար նորից կազմվեց դեպքերի քրոնիկան ու ենթադրյալ ընթացքը։ Սարուխանյանը մի հանգամանքի ուշադրություն հրավիրեց, որը առաջ չէր  նկատվել։ Նկատի ունենալով, որ կա ենթադրություն, որ կրկնալրտեսին սպանել էր երրորդ անձնավորություն' Արտակի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ այն դեպքերում, երբ կողոպուտի ժամանակ տանտերը տանն էր եղել, նրան (նրանց) հարվածով ուշագնաց էին արել։ Ինչպես ցույց տվեց տուժող վկաների ցուցմունքների համադրումը' նախքան նրանց ուշագնաց անելը' տունը տակնուվրա չէր արվել, այլ ուշագնացությունից հոտո։ Սա քննիչներին թույլ տվեց գալ այն եզրահանգման, որ տուժողներին ուշագնաց են արել այն նպատակով, որ նրանք չտեսնեն երրորդ գործող անձին, ով ինչ֊որ բան է փնտրել՝ մինչ մյուս երկուսը թալանով են զբաղվսծ եղել։ Իսկ ինչ պիտի փնտրեր խորհրդավոր անձն այն տներում, որոնք ըստ հակահետախուզության վարկածի թալանվել էին լոկ քողարկման նպատակով։ Ըստ տրամաբանության' այդ դեպքում նրանց միջև ինչ֊որ կապ պիտի լիներ, որն էլ Սարուխանյանին վերջապես կտար այն հարցի պատասխանը, թե ինչ տրամաբանություն կար կողոպուտների մեջ։
Բայց ի՞նչ կապ կարող էր լինել այդքան տարբեր մարդկանց մեջ՝ նորաստեղծ երիտասարդ ընտանիք, տնօրեն, անհատ ձեռներեց-առևտրական, քննիչ, թոշակառուներ, բանկի աշխատող(այս դեպքում պարզ էր) ու վերջին տուժող- հերոսը՝ արտագնա աշխատանքով զբաղվող ամուրի։
Ստուգվեցին բոլորն անխտիր՝ երեխաները նույնպես (ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ ինչով ասես, որ սատանան չի կատակի)։ Արդյունքում ոչ մի օգնող, կամ հուշող տեղեկատվություն ի հայտ չեկավ։
Եզրահանգումը միակն էր՝ խորհրդավոր գերլրտեսը չգիտեր կրկնալրտեսին դեմքով ու կամ նրա ով լինելը, բայց ուներ հավանական թեկնածուների ցուցակ, այդ դեպքում կարծես խաթարվում էր Եփրեմյանի վարկածը՝ կողոպուտները շեղելու համար չէին կազմակերպված, այլ շղթայի օղակ էր, որն ուներ տրամաբանական ընթացք։ Այս ենթադրությունը նույնպես երերուն էր՝ թոշակառուները դժվար թե լրտես լինեին, թերևս կարելի էր ենթադրել, որ նրանք պատահականության, կամ սխալմունքի պատճառով էին թալանվել։ Այստեղ առաջ էր գալիս մեկ ուրիշ ակնառու դիտարկում՝ տվյալ պարագայում ինչի համար էր յոթերորդ կողոպուտը՝ թերևս գործը ավարտված էր ու կարելի էր եզրափակվել։ Կար նաև ըստ հակահետախուզության վարկածի հետքերը կորցնելու լավագույն տարբերակը՝ առկա էին հանցանշաններ ու արդեն պարզ էին կատարողները, նրանք իհարկե փախուստի մեջ կմնային որոշ ժամանակ ու թունավորող դեղն իր <<սև >> գործը կաներ՝ նրանք սրտի կանգով կմահանային։ Գործը կփակվեր ու թելերն էլ կկտրվեին։ Վարկածները բազմաբնույթ էին՝ մեկը մյուսին հակասող ու միաժամանակ լրացնող։
Քննչական խումբը կանգնած էր մի մեծ լաբիրինթոսի առաջ, որը ուներ բազմաթիվ մուտքեր ու յորաքանչուրն էլ կարծես տանում էր դեպի ելք, բայց նրանցով ընթանալիս վերջը փակուղի էր։
Երեք օր գլուխկոտրուկի վրա <<գլուխ կոտրելուց>> հետո խումբը նույն այն տեղում էր' ինչ պանդոկում հանդիպման ժամանակ՝ առատ ենթադրություններ ու գրեթե ոչ մի փաստ։
Չնայած այդ ամենին' կար վարկած ու անհրաժեշտ էր այն ստուգել։ Հակահետախույզներն ու քննիչները միասին փորձում էին հասկանալ, թե ինչ, կամ ում կարող էր փնտրել երրորդ անձը։ Հակահետախուզական աղբյուրներով նույնպես ոչ մի առաջընթաց չէր երևում։
Վարոսյանն արդեն սկսել էր հակվել այն մտքին, որ ոչ մի մութ լրտեսական պատմություն էլ չկար, ու իրենք գործի նախաքննությունը ճիշտ էին վարել ու գործը բացահայտել։
- Իսկ դուք ձեզ էիք կոտորում,- քննարկումներց մեկի ժամանակ իր կասկածները բարձրաձայնեց գնդապետը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸМесто, где живут истории. Откройте их для себя