ՄԱՍ 17

13 4 0
                                    

Լսելով իրենց գործընկերուհու անունը, ով կարծես թե անհետացել էր այն բանից հետո, երբ Սարոխանյունը բացահայտել էր հնարավոր լրտեսի կին լինելը, ներկաների գլխում իրենց կամքից անկախ առկայծեց այն միտքը, որ այս ամենի հետևում կանգնած է Մնացականյանը։
Բայց դա մի վայրկյան տևեց ու արդեն հաջորդ վայրկյանին Գուրգենը պատին կպած խեղդվում էր Սարուխանյանի ձեռքերում։ Վերջինս այնպես ուժգին էր սեղմում նրա օձիքը, որ Գուրգենը նույնիսկ բառ արտասանել չէր կարող, այլ միայն հուսահատ ջանքեր էր գործադրում կենսական օդի անհրաժեշտ չափաբաժինը կուլ տալու համար։
- Հանցակցիդ կաշին ես ուզո՞ւմ փրկել' մեր գործընկերուհու անունը տալով,- կատաղությունից դողացող ձայնով բղավում էր Արտակը։
Վարոսյանը Եփրեմյանի օգնությամբ ազատեցին խեղճին կապիտանի ձեռքից, իսկ Իշխանյանը նրան մի կողմ տարավ' հորդորելով նրան հանգստանալ։
Ագահաբար օդ կուլ տալով ու ուշքի գալով Գուրգենը մի կերպ խոսեց.
- Ձեր վայրենուն հեռու պահե՛ք ինձանից, ես ձեզ բոլորիդ ոչնչացնելու եմ, դուք պատասխան եք տալու՝ իմ հետ նման կերպ վարվելու համար,- կատաղած գոռում էր թթվածնի քաղցը հագեցնողը։
- Հանգստացի՛ր ու հարցիս պատասխանի՛ր,- սաստեց նրան Եփրեմյանը,- ո՞վ է քո ասած Արմինեն։
- Դուք լսողության խնդիր ունե՞ք, չլսեցի՞ք, ասածի' իմ հարևանուհին։
- Այս նկարում- նկարը Գուրգենին ցույց տալով շարունակեց Եփրեմյանը,- քո հարևանությամբ բնակվող կինն է ու այն համարի տերը, որով քեզ զանգահարել են։
- Ես էլ ձեզ ասում եմ' դա նա չէ, Արմինեն չէ...
Արտակը նորից նետվեց դեպի խոսացողը ու եթե նրան չպահեին' դժվար այս անգամ նա այլևս շնչեր.
- Սա մեզ ձեռք է առնում,- գոռում էր Սարուխանյանը,- ժամանակ է շահում, որպեսզի ընկերուհին հասցնի անհետանալ։
- Կթողնե՞ք վերջապես խոսեմ,- բղավեց Գուրգենը,- լսե՛ք, առանց ընդհատելու, եթե ունակ եք։ Նկարի մեջի կինը Գոհարն է' Արմինեի բարեկամուհին, նա վաղուց Հայաստանում չէ։
- Տունն ու համարը նրան են պատկանում,- խոսեց Եփրեմյանը։
- Ես չգիտեմ ում ինչ է պատկանում,- մի փոքր հանգստացավ Գուրգենը, տեսնելով, որ Սարուխանյանի դեմքի արտահայտությունը փոխվեց,- այդ տանն արդեն երեք տարի Արմինեն է ապրում, Գոհարը վաղուց չի եղել Հայաստանում։
Եփրեմյանը գրպանից հանեց հեռախոսն, այնտեղից գտավ Արմինեի նկարն ու ցույց տվեց Գուրգենին։
- Ոչ,- միանգամից պատասխանեց տղամարդը։
Այդ մի բառը կարծես կախարդական փայտիկի ազդեցությամբ միանգամից փոխեց բոլորի վերաբերմունքն արդեն նախկին կասկածյալի հանդեպ։
- Եթե բարեհաճեք հեռախոսս տալ' այնտեղ նրա նկարը կա։
Իշխանյանը բերեց Գուրգենի հեռախոսը։ Մինչ նա կգտներ նկարը, Սարուխանյանի բջջայինին հաղորդագրություն եկավ՝ այնտեղ մի կնոջ նկար էր։
- Գտա, ահա՛ նա,- հեռախոսը ոստիկաններին ուղղեց հեռախոսի տերը։
Վարոսյսնը վերցրեց այն ու պահեց այնպես, որ մյուսներն էլ տեսնեին, նույն պահին Սարուխանյանի հեռախոսին ուղարկված նկարն էլ հայտնվեց էկրանին։
- Նա է,- իրար հերթ չտալով բացականչեցին տղամարդիկ։
Հաջարդ վայրկյանին հնչեց Եփրեմյանի հեռախոսի զանգը, էկրանին գրված անունից բոլորը զգաստացան <<Արմինե>>։
- Մենք շրջապատել ենք այդ տունը, սպասում ենք ձեզ։
- Հրամայիր մտնել, նա կարող է տեսած լինի Գուրգենի ձերբակալությունն ու արդեն իսկ այնտեղ չէ, զգույշ կլինեք, ոչինչ չխառնեք, մեզ հանցանշաններ ու հետքեր են պետք,- հրամայեց Եփրեմյանը։
Բոլորին արդեն պարզ էր, որ զանգահարողն Արմինեն է ու խոսքը գնում է նորահայտ լրտեսի ձերբակալման մասին։
Մինչ խումբը կհասներ' Արմինեն արդեն հատուկ ջոկատայիներին հրաման տվել էր գրոհել տունը (թեև համարյա համոզված էր, որ նրան այնտեղ չեն գտնի)։
Այս թաղամասում տները միանման էին, միանման հողատարածքով, միանման պլանավորմամբ' միակ տարբերությունը միահարկ ու երկհարկ տներն էին։  Գոհարի (Արմինեի) տունը նույն Գուրգենի կրկնապատկերն էր, միայն թե այն միահարկ էր։ Այդ իսկ պատճառով մարտիկների համար դժվարություն չէր ևս մեկ անգամ անաղմուկ ու աննկատ ներթափանցել իրենց հանձնարարված վայրը։ Կար ևս մի տարբերություն՝ այս անգամ ամեն ինչ կատարվում էր մայրամուտից մի փոքր վաղ ու տեսանելիությունը լիակատար էր։
Հատուկ ջոկատայիներից չորսը պարսպի վրայով ներթափանցեցին բակ, Գուրգենի տանը հերթապահող երկուսը նշանառության տակ առան երկու տները իրարից բաժանող պարիսպը' բացառելով լրտեսի այս ճանապարհով փախուստի հնարավորությունը։ Երեք հատուկ ջոկատայիններ Գոհարի մյուս հարևանի պարիսպից մտան նրա բակ' այս կողմից նույնպես փախուստը բացառելու համար։ Նույնը արվեց նաև տան հետնամասի պարսպի մոտ՝ օղակը փակվեց։ Չորս հատուկ ջոկատայիները, որոնք արդեն լրտեսի բակում էին' բացազատվեցին ու մոտեցան տանը։ Շուրջբոլորն ամեն ինչ լուռ էր, սակայն ամեն վայրկյան կարող էին հնչել կրակոցներ։
Հասնելով տանը' հատուկ ջոկատայիներն առանց ժամանակ կորցնելու ներխուժեցին տուն' կոտրելով մուտքային դուռը։ Հերթով անցնելով սենյակներով' խմբի ավագը զեկուցեց.
- Տունը մաքուր է։
Զեկույցի պահին ոստիկաններն ու Եփրեմյանն արդեն հասել էին Արմինեին ու փորձագիտական խմբի հետ բացելով դարպասները մտան բակ ու առաջացան դեպի տուն։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ՀԱՅԵԼՈՒ ԲԵԿՈՐԸМесто, где живут истории. Откройте их для себя