Կողոպուտների ու սպանությունների շարք, որոնց մեջ առաջին հայացքից ոչ մի սրտասովոր բան չկա։ Փաստերի համադրություններն էլ մատնանշում են, սովորական կողոպուտներն են, որոնք ինչ որ պատճառով ուղեկցվել են սպանությամբ։ Բայց միշտ չէ որ ակնհայտ փաստերը արժանահավ...
Նման շրջադարձ քննիչները չէին սպասում։ Հինգ գողություն կատարելով' <<անթերի>> հանցագործները վեցերորդ անգամ թողեցին դիակ, ու որպես հետևանք հանցանշաններ, որոնք բացահայտեցին նրանց ինքնությունը։ Իսկ կողոպուտի այս փորձն արդեն լիարժեքորեն կարելի էր գրանցել նրանց անհաջողակ լինելու օգտին։ Այս անգամ ևս կարծես հանցանշանների պակաս չէր զգացվում։ Լույսը բացվելուն պես Մանուկյանն իր անձնակազմով ձեռնամուխ եղավ նրանց վերծանմանը։ - Նախ սկսեմ նրանից, որ ատրճանակը նույն այն ատրճանակն էր, որով սպանվել էր նախորդ կողոպուտի զոհը,- արդեն աշխատանքային օրվա ավարտին Սարուխանյանի աշխատասենյակում իր գտածոներն էր ներկայացնում Մանուկյանը,-դա հաստատեց դատաձգաբանական փորձաքննությունը։ Գտնված մատնահետքերն ու ոտնահետքերը նույնպես համընկնում են նախորդ կողոպուտի մատնահետքերին ու ոտնահետքերին։ Երկրորդ հանցագործը հարյուր տոկոս Գերասիմն է։ Սպանվածի ինքնությունը նույնպես հաստատված է՝ Միսակն է։ - Մնում է Գերասիմին բռնել ու գործը փակել,- լսելուց հետո իր կարծիքն հայտնեց Իշխանյանը։ - Դարպասին ու տան պատշգամբում տեղադրված տեսախցիկները նույնպես ուշագրավ կադրեր են արձանագրել։ Կողոպտիչները նախ ստուգել են դարպասի բաց լինելը, այն փակ գտնելով' շարժվել են պատի ուղղությամբ։ Բակում գտած ոտնահետքերից պարզ է դառնում, որ մագլցել են պատն ու այնուհետ պատի վրայից մտել բակ։ Զգուշությամբ մոտեցել են պատշգամբին, բարձրացել աստիճաններով։ Այնուհետ ներս մտել, ներսում կատարվածը բնականաբար արտաքին տեսախցիկով ֆիքսված չէ, իսկ հետագա իրադարձությունները, որը ծավալվել են պատշգամբում' հաստատում են տուժողի պատմածը՝ ինքնապաշտպանություն։ - Շնորհակալ ենք Մանուկյան ջան,- տեղից վեր կենալով' փորձագետին ճանապարհեց Արտակը։ - Վարոսյանը մեզ է սպասում, Կամո՛։ - Գնա՛նք։ Գնդապետ Վարոսյանի աշխատասենյակում քննիչները մանրամասն ներկայացրեցին ունեցած հանցանշաններն ու դատողությունները։ Միասնական եկան նաև այն եզրահանգման, որ անհերքելի փաստերը ապացուցում են կասկածյալների մեղքը։ - Փառք Աստծո, այս մղձավանջը համարյա վերջացավ, այդ տականքին էլ գտեք, ու գործը ավարտենք,- դիմեց ենթականերին գնդապետը։ - Կգտնենք, պարո՛ն գնդապետ,- պատասխանեց Սարուխանյանը։ Իշխանյանն ու Սարոխանյանը միասին դուրս եկան բաժնից ու որոշեցին նախքան տուն գնալը գարեջուր խմել։ Ընտրված պանդոկում նրանք մշտական հաջախորդներ էին ու հաճախ էին դժվար աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվում այնտեղ։
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Վայելելով դառնահամ գարեջուրը, գործընկերները քննարկում էին գործի մանրամասները։ - Դրան բռնելը հեշտ չի լինի, Կամո՛, հիմա կկորի գրողի ծոցը։ - Իրավացի ես, Արտա՛կ ջան, դրան բռնելու համար բազում անքուն գիշերներ պիտի անցկացնենք։ Ծխախոտի ծուխը ճախրում էր զրուցակիցների գլխավերևում՝ քուլա֊քուլա դուրս գալով նրանց բերաններից. - Մի սխալ, ու տեսար ոնց բռնվեցին, եթե սպանությունը չլիներ' սրանց դժվար թե բռնեինք,- հերթական ծխի չափաբաժինը դուրս հանելով բերանից' շարունակեց Իշխանյանը։ - Կամո՛, բայց միևնույն է, ես սրանց լոգիկան չեմ հասկանում, նայում ես հարուստ <<քրեական>> անցյալ ունեն, բայց իրենց սկսնակների պես պահեցին։ - Արտա՛կ, բայց լավ էլ անում էին իրենց գործը, պարզապես այդ սպանությունը կոտրեց նրանց։ - Չգիտեմ, Կամո՛ ջան, բայց ոնց գցում, բռնում եմ' սրանց արածի լոգիկան ես չեմ հասկանում, չեմ հաս-կա-նում։ Ոնց որ պլան դրած լիներ, տվյալ քանակով տուն պիտի թալանեին, կապ չունի այնտեղ ավար կլինի, թե ոչ։ - Հասկանում եմ քեզ Սարուխանյան, բայց իմ կարծիքով թեկուզ թոշակառուներն էլ մի բան ունեցել են գրավիչ, որ սրանք էլ դրանով հրապուրվել են։ - Գերասիմին գտնենք, դա էլ կպարզենք, իսկ հիմա գնանք տներով, արժի հանգստանալ, քանի հնար կա։ - Հաշիվը փակեմ ու գնանք։ - Արդեն փակած է գնացինք,- ժպտաց Արտակը։ Դուրս գալով գարեջրատնից քննիչները բաժանվեցին ու քայլեցին դեպի տները (նախապես մեքենաները բերել էին տուն, իսկ բնակվում էին գարեջրատնից ոչ այնքան հեռու, բայց հակադարձ ուղղություններով)։ Հաջորդ մի քանի օրը քննիչները զբաղված էին որոնումներով, որոնք ինչպես և ակնկալում էին' արդյունք չտվեցին՝ ոճրագործն անհետացել էր։ Նույնիսկ ստուգվեցին բոլոր ակնաբժշկական կաբինետները' չբացառելով, որ Գերասիմը կարող էր մոխրից աչքերի բորբոքում ստացած լինել ու ստիպված այցելել բժշկի, բայց ստուգումները ապարդյուն էին։ Յուրաքանչյուր օրվա վերջում որոնումները ամփոփվում էին Վարոսյանի աշխատասենյակում։ Գնդապետը մի քիչ հանգստացել էր կողոպուտները բացահայտվելու փաստով, բայց կար փախուստի մեջ գտնվող հանցագործ ու գողոնն առգրավված չէր, իսկ ինչպես հայտնի էր' մեռածները չէին խոսում։ Այս ամենը գնդապետին ու քննիչներին լիարժեք հանգստանալու առիթ չէր տալիս ու հանցագործին գտնելու օրեցօր մարող շանսերը ճնշում էին նրանց։