6

1K 34 43
                                    

Գուկը շեղ հայացք է ձգում Թեի վրա ու բաց թողնում ձեռքը, որից հետո նրանք սկսում են հանգիստ գրել։

Դասն անցնում է բավական հանգիստ մթնոլորտում ու առանց ավելորդ վեճերի, հետո Գուկն առանց վարանելու քարշ է տալիս տղային դեպի մեքենան։

-Խնդրում եմ թող գոնե մորս տեսնե՜մ,֊ շշնջում է Թեն ու նայում նրան։

-Բացառված է, ու հերիք է ոտքի տակ ընկնես, արագ մեքենան անցի՛ր,֊ նա այնքան կոպիտ է հրում տղային, որ վերջինս ձեռքը հարվածում է մեքենայի դռանն ու մի փոքր տնքոց արձակում։

Այս իրավիճակում համլսարանի առաջ նրանց տեսնում է Հոբին, ով միանգամից վազում է դեպի Թեն։

-Թեհյոն՜ ո՞րտեղ էիր, մայրդ քեզ է փնտրում, ես ողջ օրը քեզ եմ փնտրել, ո՞րտեղ ես գիշերել,֊ նա մոտ է գալիս տղային, բայց հանկարծ նկատում է, թե ինչպես է նա հետ գնում։

-Առաջ մի՛ արի, գնա՛ այստեղից Հոբի, փախի՛ր, ինձ մի՛ մոտեցիր,֊ Թեն հրում է ընկերոջն ու հրամայում հեռանալ, մինչ Գուկը բարկացած առաջ է գալիս։

-Բայց, մայրդ.....

-Ասա նրան, որ քո տանն եմ մնալու դեռևս, ես չգիտեմ ինչ է ինձ սպասվում, բայց ոչ մի դեպքում չասես, թե որտեղ եմ կամ ինչ վիճակում։

Հոբին այլայլված շրջվում ու արագ քայլերով գնում է հակառակ կողմը, իսկ մինչ այդ Գուկը հասնում է Թեին ու կոպիտ բռնելով թևից սեղմում մեքենային.

-Ի՞նչ էիր այդքան նրա հետ խոսում,֊ ցավեցնում է նրա ձեռքն ու կոպիտ հրում։

-Ո.....ոչինչ....

-Լա՛վ, դա կպարզենք ուրիշ տեղում, իսկ հիմա արա՛գ մեքենան նստիր,֊ Գուկը բռնում է տղայի ձեռքից ու քաշելով իրեն սեղմում կրծքին, հետո բաց է անում դուռն ու հրում նրան առջևի նստարանին։

Մի քանի րոպե անց նրանք գնում են արդեն ամայի ճանապարհով։ Հոբին հետևում է այս ողջ կատարվածին ու տեսնում, որ Թեին ստիպողաբար մեքենան են նստեցնում, նա որոշում է տաքսի վարձել ու հետևել տղաներին։

Բայց երբ Գուկի մեքենան մտնում է անտառի ճանապարհով ներս, նա կանգնեցնում է մեքենան, որպեսզի գլխի չնկնեն, որ հետևում է իրենց։ Մնացած ճանապարհը նա շարունակում է ոտքով։ Որովհետև արդեն գիտի խրճիթ տանող ճանապարհը։

***

Այս ընթացքում Յունգին բարձրանում է սենյակ ու փակելով ներսից դուռը կանգնում ուղիղ ամուսնու առաջ.

-Որտեղ էի՞ր երեկ ողջ գիշեր,֊ լսվում է տրամաբանական հարցը։

-Քո գործը չի՛, դու ավելի լավ է ասա ի՞նչպես էր առանց ինձ, տեսնում եմ չե՛ս ձանձրացել,֊ Չիմինը դեռ չի փոխել հագուստն ու արյունոտ նստած է բազկաթոռին։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя