Տղաներն իրար լավ հասկանալուց հետո որոշում են կայացնում առանց մենամարտի հեռանալ ու որպես կանոն գահը թողնել Չիմինին, հետո Գուկը մոտենում ու մի վերջին անգամ գրկում է Յունգիին, սա հրաժեշտ է՞, այո, նա հրաժեշտ է տալիս այս տանն ու այսպիսի կյանքին նախընտրելով ապրել մարդկանց աշխարհում։
Թեն բռնում է Գուկի ձեռքն ու նրանք միասին հետ են գնում եկած ճանապարհով, բայց ամեն բան չի լինում այնպես ինչպես հարկն է։ Նրանց պատուհանի տակ սպասում է մեկն ով վերջ կդնի դեռ չսկսված երջանկությանը։ Կինը հանդարտ առաջ է գալիս, երբ որդին Թեի հետ պատրաստվում է հեռանալ.
-Կարծում եմ նախքան գնալդ պետք է հաշվի առնես մեր կարծիքը ևս,֊ ասելով մեր նա նկատի իհարկե ուներ Ջունին, ով տան դուռը բացում ու դուրս է գալիս։
-Դու իսկապես մտածում էիր, որ իմ տարածքում կարող ես այնքան աննկատ շրջել, որ չդիմավորեյի անգամ քեզ այո՞,֊Ջունը կատաղի հայացք ունի, չնայած այն փաստին, որ ձգտում է առավելագույնս հանգիստ մնալ։ Նրան ամենից շատ զայրացնում է Թեի ներկայությունը, այս մահկանացուն համարձակվել է պղծել նրանց ընտանիքն իր կեղտոտ ներկայությամբ և անկասկած կստանա իր պատիժը դրա համար, այդպես է մտածում տղամարդը։
-Հայրիկ, արի՛ հանգիստ խոսենք, դուք չե՛ք կարող անվերջ տնօրինել իմ կյանքը,֊սկսում է Գուկը,֊նա իմ ընտրությունն է, ուզում եք դա, թե ոչ սա է իրականությունը, թույլ տվեք ինձ ևս կայացնել որոշումներ, Թեհյոնն իսկապես արժանի է լինել իմ կողքին, դրա վառ ապացույցը նրա նախորդ անգամվա մենամարտն է քեզ հետ դու տեսել ես, որ նա մեզանից ոչնչով այլևս չի տարբերվում։
-Որդիս դու իրո՞ք կարծում ես, որ այստեղ հարցը ուժն է՞,֊ միջամտում է Հանդանը,֊լավ, ուրեմն եկեք փորձենք դա,֊ Գուկը աչքը չի հասցնում թարթել, երբ մայրը անասելի արագությամբ մղվում է դեպի Թեն, նա որսում է տղային պարանոցից ու մխրճում մոտակա ծառին։
Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ ներկաները չեն հասցնում տեսածն ինչպես հարկն է ընկալել, բայց ոչ Թեն իհարկե, նա չի կորցնում ինքնատիրապետումը։ Ձեռքերը ուժեղ բռնում են կնոջն ու նրանք ասես պտույտ են տալիս ձգտելով մեկը մյուսին տապալել։ Թեհյոնի մոտ սկսվում է էներգիայի աննկարագրելի հոսք ու ծնունդ է առնում հերթական նոպան։ Այլևս անհնար է զսպել այս քանակության ուժը։Նա կնոջը բառիս բուն իմաստով կպատառոտեր, եթե Յունգին ժամանակին վրա չհասներ։
Մինչ բոլորը շոկի մեջ նայում են Հանդանի ակնհայտ պարտությանը, Յունգին կայծակնային առաջ է շարժվում ու բռնում Թեին։ Չէի ասի, որ դա այդքան հեշտ է, բայց նա կնոջն այսպես կոչված փրկում է տղայի ճանկերից՝ գրկելով ու իրենով պաշտպանելով նրան։ Գուկը վերջապես արթնանում է սառած վիճակից ու մղվելով Թեն գրկում նրան։ Նրա ձեռքերն ամուր բռնում են տղային ստիպելով հանդարտվել.
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantasyԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞