3

1.1K 36 46
                                    

Գուկն արագացնում է քայլերն ու բռնելով նրա ձեռքից կտրուկ շրջում է դեպի իրեն չթողնելով քայլել, սա ստիպում է Թեին շփոթվել ու մի փոքր վախենալ։

-Ողջո՜ւյն փոքրիկ, ինչ֊որ տեղ ե՞ս շտապում,-նրա աչքերը զննում են վախեցածին։

-Դդդուուք......մմմմմ....ներեցեք, ես շտապում եմ,-կակազելով փորձում է ազատվել նրա գրկից Թեն։

-Վախենում ե՞ս ինձնից,-ավելի է մոտենում տղան ու երեսը գրեթե հպում նրա երեսին։

-Ո՛չ, պարզապես ուզում եմ գնալ։

-Դու կգա՛ս ինձ հետ, ես ուզում եմ խոսել քեզ հետ մի շատ կարևոր թեմայից,-ավելի խիստ տոնով շշնջում է Գուկը։

-Ես ձեզ չե՛մ ճանաչում ու ձեզ հետ ոչ մի տեղ չե՛մ գա,-հրում է նրան Թեն։

-Իսկ քեզ ոչ ոք չի էլ հարցնում,- ծիծաղում է Գուկն ու պինդ բռնած քարշ տալիս Թեին դեպի կայանված մեքենան։

Սկսվում է քաշքշուկ տղաների միջև։

-Բաց թողե՛ք ինձ, ես ասացի չե՛մ գա,- դիմադրում է Թեն, բայց նրան ասես չեն էլ լսում։

Թեին ուժով մեքենան նստեցնելուց հետո Գուկն արագ գործի է գցում շարժիչն ու սլանում դեպի անտառ։

Ողջ ընթացքում Թեն վախեցած նայում է նրան ու այն ճանապարհին որով գնում են։ Նա գլխի է ընկնում, թե ուր է տանում իրեն տղան։

Գուկը ժամաակ առ ժամանակ նայում է նրան ու քմծիծաղ է տալիս, ասես հասկանում է, թե հիմա ինչ է կատարվում նրա ներսում։

Շուտով նրանք մտնում են անտառ ու մեքենան հասնում է նույն խրճիթի մոտ։ Թեի մարմնով դող է անցնում, նա զննում է շուրջը։

-Ի՞նչու եք ինձ այստեղ բերել, սա ի՞նչ տեղ է։

-Ես այստեղ եմ ապրում, այնպես որ հետևի՛ր ինձ, արա՛գ։

Գուկն իջնում է մեքենայից ու նայում նրա դեմքին խիստ հայացքով, իսկ Թեն քարանում է տեղում ու սկսում շփոթված բռնակը փնտրել, որպեսզի դուրս գա մեքենայից։

Գուկն աչքերով հետևում է նրան այնքան, մինչև իրեն է հասնում ու նրանք ներս են մտնում։

Ներսում տարօրինակ լռություն է ու սարսափելի մթություն։ Վին միանգամից զգում է այս տան բացասական աուրան ու նրա աչքերից չի վրիպում կահավորման սև գույնը։ Այս ամենն ասես դժոխք հիշեցնեն նրան։

Գուկը ներս մտնելուն պես բռնում է նրա ձեռքից ու տանում իր ետևից վերնահարկ, դեպի իր սենյակ։ Նրա ձեռքն այնքան սառն է, ասես Թեն մահացած մարդու ձեռքն է բռնել։

-Ո՞ւր ենք գնում,-կամաց հարցնում է Թեն։

-Շշշ, ձա՛յնդ, եղբայրս չպետք է իմանա, որ այստեղ ես,-փակում է նրա բերանը Գուկը։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя