8

1K 34 25
                                    

Նա բարձրանում է խիտ ծառերից մեկի վրա ու հարմար տեղավորվելով հետևում տանը համառ ուշադրությամբ, ամեն բան այս պահին երկրորդական է նրա համար, որովհետև հարցը վերաբերում է մոտ ընկերոջը։ Հոբին պաշտում է Թեին ու դա միշտ է այդպես եղել, այդ պատճառով էլ քանի նա ունի ընկերոջ կարիքը հարկավոր է օգնել։

Այս մտքերով տարված նա շարունակում է սառած աչքերով նայել մի կետի։ Մինչդեռ դրան զուգահեռ խրճիթից դուրս են գալիս երկու երիտասարդ ու բարձրաձայն խոսում.

-Լսի՛ր ես գիտեմ, որ դու դա չէիր ուզում, հասկացիր ուղղակի ստացվեց այդպես,֊քայլում է ամուսնու հետևից ու փորձում արդարանալ Յունգին։

-Ախ ուրեմն չէիր ուզում այո՞, իսկ քեզ չի՞ հետաքրքում, թե ինչու ես չեմ հավատում քո այդ <<չէի ուզում>>ին,֊ հեգնում է Չիմինն ու շարունակում առաջ քայլել։

-Կանգնի՛ր, ես դեռ չե՛մ վերջացրել,֊ գոռում է Յունը։

-Ուրեմն գնա ու ուրիշի հետ վերջացրու, ֊համառում է Չիմինն ու շարունակում քայլելը։

Յունգին մեծ արագությամբ հասնելով նրան, թիկունքից բռնում ու սեղմում է ծառին։

-Փակ Չիմի՛ն, հենց հիմա ինձ լսի՛ր, այլապես կզղջաս,֊ սպառնում է,֊ դու իմ օրինական ամուսինն ես ու ես պարտավոր չեմ քեզանից թույլտվություն հարցնել համբուրելու համար, ու եթե ուզում ես կարող ես ասել ում կուզես, վստահ եմ  որ ես միանգամայն ճիշտ եմ վարվել։

Ավարտելով խոսքը շունչ է քաշում Յունը։

-Ամբողջն ասացի՞ր,֊ անտարբեր պատասխանում է Չիմինը,֊ դե հիմա բաց թո՛ղ։

Յունգին ուղղակի բաց է թողնում նրան ու նայում սառած հայացքով։ Այս ծանր պահին կատարվում է էլ ավելի տարօրինակ մի բան։ Հոբի գրպանից սահում է նրա բջջայինն ու հայտնվում ուղիղ տղաների ոտքերի արանքում։

Հոբին շփոթված դողում է վախից ու կծկվում դեպի ծառը։

-Տեսեք, տեսեք,֊սկսում է Յունը,֊ սա երրորդ անգամն է արդեն, որ դու հայտնվում ես մեր ճանապարհին,֊ դառնում է նա տղային,֊ միգուցե մեզանից ինչ֊որ մեկը քեզ դուր է գալիս, մ՞մմ։

Հոբին դանդաղ իջնում է ծառից ու շարունակում նայել այս երկուսին.

-Ներեցե՜ք իհարկե, որ ականատես եղա ձեր խոսակցությանը, ես ամենևին չէի ուզում։

Յունգին նայում է նրա վրա ու այդ պահին ուղեղում հասունանում է հանճարեղ գաղափար։

-Այնպես է ստացվել, որ քո այստեղ հայտնվելը միանգամայն նպատակահարմար էր ինձ համար,֊ ուղղվում է նա դեպի Հոբին,֊ կարծում եմ, որ քեզ հետ առանձին խոսելիք ունեմ։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя