12

940 31 18
                                    

Յունգին ու Չիմինը ուղղակի քարանում են տեղում այս ձայնից, հետո շրջվում են, իսկ դեմքներից այդ պահին ամբողջովին անհետանում է ժպիտը։

-Հայրի՞կ,֊ակնթարթորեն բացականչում է Չիմինն ու նայում Յունգիին։

-Ի՞նչ ես այսպես վախեցած նայում ինձ, ի՞նչ է, ի՞նչ֊որ բան է պատահել։

-Ոչ ոչ՜, ուղղակի ես ու Յունը ուզում էինք արդեն քեզ հետ կապնվել, դե շատ ուշացար այս անգամ։

-Դու ու Յու՞նը,֊ ականջներին չի հավատում Նամջունը,֊ լսեք ես տունը չեմ շփոթել չէ՞, այդ ինչպես է ստացվել որ ատելի ու անտանելի Մին Յունգին քեզ համար Յուն է դարձել։

-Մդե՜,֊Չիմինը հապաղում է։

-Այո սիրելի աներ, շատ բան է փոխվել այս կարճ ժամանակում, մենք հիմա ավելի բարիդրացիական հարաբերություններ ունենք, այնպես չէ՞ սիրելիս,֊սա ասելով Յունգին Չիմինի իրանից գրկում ու դեպի իրեն է սեղմում, նայելով աչքերին։

-Ըմմմ՜, այո՜, երևի,֊կմկմում է Չիմն ու նայում Յունի շատ մոտ կանգնած դեմքին։

-Դա ինձ համար լավ նորություն է, որովհետև ինձ էլի մի փոքր ժամանակ է պետք իմ հարցերը կարգավորելու համար, ես հորդ հետ արդեն խոսել եմ, գնալու եմ նրա մոտ մի որոշ ժամանակով,֊դիմում է Նամջունը Յունգիին։

-Հանգիստ կարող ես գնալ այստեղ ամեն բան հրաշալի է։

-Արդեն տեսա,֊ քմծիծաղ է տալիս նա ու նայում տղաներին,֊ դե լավ ձեզ չեմ խանգարի, Գուկին ասեք որ ինձ մոտ աշխատասենյակ գա։

-Այո հայրիկ,֊շշնջում է Չիմինը մինչ Յունգին նրա կողքին կորցրել է ինքնատիրապետումն ու ծիծաղում է աշխատելով զսպել ձայնը։

Նամջունը հեռանում է, իսկ մինչ այդ միջանցքի անկյունում կանգնած կինը սուր աչքերով զննում է Յունգիի քայլերը։

-Ու ի՞նչ էր սա գրողը տանի,֊ պոռթկում է միանգամից Չիմինը,֊ ծիծաղում ես հա՞ ինձ վրա։

Յունգին դրանից ավելի է կորցնում ինքնատիրապետէւմն ու բարձր ծիծաղում, նա ձեռքով փակում է բերանն ու աշխատում հանգստանալ։ Իսկ Չիմինն այդ ընթացքում նայում է ամուսնուն կատաղած աչքերով։

Մի վայրկյանում նուրբ ու բարակ մատները որսում են Յունգիի կոկորդն ու սեղմում նրան պատին.

-Ասացի ձայնդ կտրի՛ր,֊Չիմինը սեղմել է տղային պատին, իսկ աչքերի ծիածանաթաղանթը ստացել է կարմիր գույն։

Յունգին սա տեսնելով արագ լրջանում է ու զննում նրան.

-Ի՞նչ ես անում,֊ արդեն լրիվ լուրջ հարցնում է Յունգին։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя