Այս համբույրը խորանում ու երկարում է, երբ Չիմինը նորից զգում է քաղցր արյան համը, բայց շուտով նրանք կտրուկ հեռանում են իրարից, լսելով բարձր ճիչ կողքի սենյակից։ Յունգին վեր է կենում ամուսնու վրայից ու նայում նրան.
-Սա ի՞նչ էր։
-Չգիտեմ, բայց ձայնը Գուկի սենյակից էր,-նրանք արագ դուրս են գալիս սենյակից ու շտապում Գուկի սենյակ։
Այնքան են շտապում, որ Չիմինը նույնիսկ մոռանում է կարգի բերել իրեն ու կոճակները ամրացնել։
Սենյակի դուռը բացվում է ու նրանք հանդիպում են այսպիսի տեսարանի Գուկը ձեռքի ափով բռնել է ինչ֊որ անծանոթ տղայի պարանոցից ու ողջ ուժով սեղմել է նրան պատին։
-Ի՞նչ է այստեղ կատարվում,- բարկացած հարցնում է Չիմինն ու ուշադիր նայելով տղայի դեմքին ճանաչում է նրան,-սպասի՛ր սա ախր.....օ՜ ոչ, ի՞նչ է նա այստեղ անում։
Մի փոքր ուշադիր նայելով նրանք նկատում են, թե ինչպես է Թեհյոնի պարանոցից ծորում կարմիր արյունը։ Տղան լաց է լինում ու արցունքները խառնվելով արյան հետ, կեղտոտում են նրա հագուստը։
Յունգին տեսնելով թարմ արյունը սկսում է կարմրեցնել աչքերի ծիածանաթաղանթը։ Նա քմծիծաղը դեմքին մի քայլ առաջ է գնում, երբ հանկարծ Չիմինը բռնում է ձեռքից ու հետ քաշում.
-Մի կողմ քաշվի՛ր, անգամ չհամարձակվե՛ս, իսկ դու բաց թո՛ղ նրան, տխմա՛ր,-առաջ է գալիս ու փորձում Թեին ազատել նրա ձեռքից։
-Սա քեզ չի՛ վերաբերում եղբայր, դուրս եկե՛ք իմ սենյակից,- Գուկի աչքերը փայլում են կատաղությունից, Չիմինը նրա հայացքի մեջ առաջին անգամ է տեսնում այս աստիճան հանդգնություն։
Սովորաբար փոքր եղբայրը մշտապես ենթարկվում ու հարգում է իրեն։ Բայց ինչ նա սկսել է Յունգիի հետ շատ ժամանակ անցկացնել, նրա բնավորությունը դարձել է նման նրան։ Եվ հենց սրանից էր տղան վախենում, որպեսզի իր եղբայրը չդառնա նույնքան դաժան, որքան իր ամուսինը։
-Ջոնգկո՛ւկ ի՞նչ է կատարվում քեզ հետ, բա՛ց թող նրան, ես թույլ չե՛մ տա քեզ դառնալ այնպիսին, ինչպիսին այս հրեշն է,-հայացքով դառնում է դեպի ամուսինը։
-Ի՞նչ,-նայում է նրան Յունգին, մոտենում է նրան ու ձեռքից քաշելով տանում դեպի դուռը,-մենք պետ՛ք է խոսենք։
Այն պահին, երբ տղաները լքում են սենյակը Գուկը թուլացնում է սեղմումն ու մոտենում նրա երեսին.
-Հ՞մ էլի ես ինձ սպառնալու, դո՛ւ փոքրիկ ու խղճուկ մահկանացու, ո՞րտեղ են քո այդ ոստիկանները, ի՞նչու չեն գալիս փրկելու քեզ,-նա կռանում է տղայի պարանոցին շատ մոտ ու սկսում լիզել թարմ արյունը,-ահխ, որքա՜ն համեղ է քո արյունը։
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantasyԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞