-Ին՜չ,֊Չիմինի դեմքն ուղղակի անսպասելի արձագանք է տալիս այս բառերին,֊Յունգի՛ խելագարվե՞լ ես ինչ է, նախ և առաջ բաց թո՛ղ օձիքս, և երկրորդ, հանգիստ բացատրի՛ր, թե ինչ է կատարվում։
-Այն է կատարվում սիրե՜լի ամուսնյակ, որ մայրդ իր հարազատ որդուն պատրաստվում է հետևել ու մատնել։
-Այսինքն՞, մատնե՞լ, ի՞նչու,֊Չիմինը շարունակում է ոչինչ չհասկանալ,֊ Յունգի քեզ նեղություն տու՛ր նախ, և խնդրում եմ բա՛ց թող օձիքս։
Յունգին թողնում է նրան ու մի փոքր հեռու գնում.
-Լսիր ինձ քաղցրիկս, նա հորդ խոստացել է Ջոնգկուկին հետևել ու պարզել, թե նա ինչու չի գնում իր հետ այս անգամ,֊բացատրում է Յունը։
-Նա այդ տղայի համար է այնպես չէ՞ այստեղ մնում, ուֆ՜,֊ անկանոն շարժումներ է անում Չիմինը,֊ նա իրական տխմար է, ինչպես կարող է այդ աստիճան միամիտ գտնվել։
-Ի՞նչ նկատի ունես։
-Նա արդեն պետք է սպանած լիներ տղային, լսիր իսկ եթե.....օ՜ ոչ ոչ՜, դա լինելու բան չէ,֊ինքն իրեն ժխտում է տղան ու նստում մոտակա աթոռին։
-Կարծում ես, որ սիրահարվել է նրան այո՞,֊ հանկարծ շատ ցածրաձան ու միանգամայն սատանայական նայվածքով շշնջում է Յունգին։
-Ի՞նչպես կռահեցիր։
-Ես նույն կարծիքն ունեմ այդ հարցի շուրջ,֊ժպտում է Յունգին։
-Բայց ա՜խր, ի՞նչպես գրողը տանի՜,֊ բողոքում է նա,֊նույնիսկ ես այսքան ժամանակ քեզ հետ ապրելուց հետո զգացմունքներ չունեմ, ի՞նչպես կարող էր այսքան կարճ ժամանակում սիրահարվել։
Չիմինը չի հասկանում, թե այս բառերից հետո ինչպես է փոխվում Յունգիի դեմքը, միայն մի պահ նկատում է, թե ինչպես է տղան շրջվում ու անձայն հեռանում։ Չիմինը կանչում է նրան թիկունքից, բայց ապարդյուն։
***
Ջոնգկուկը սենյակում երկար մնալու հետևանքով բավականին կարոտել է մաքուր օդը ու այդ պատճառով հիմա պատուհանը բաց վիճակում նստած է ու նայում է իր առաջ կիսամեռած, կիսքնած Թեհյոնին։
Բայց ոչինչ երբևէ այդպես նրան չի վախեցրել, ինչպես այս պահին վախեցրեց Թեհյոնի արթնանալը։
Նրա շնչառությունը վայրկյանների ընթացքում արագանում է, աչքերի մեջ վառվում է ալ կարմիի գույնը, իսկ ատամնաշարը փոփոխության է ենթարկվում։
-Գրողը տանի՜,֊շշնջում է Գուկը,֊ նորից է սկսվում։
Թեն ակնթարթորեն վերափոխվում է իրական հրեշի ու նրա անկառավարելի շարժումներից պարզ է այն, որ տղան չի հասկանում ինչ է անում։
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantasíaԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞