14

951 29 22
                                    

Բայց Յունգին ակնթարթորեն բռնում է նրան հետ քաշում իր վրա ու կտրուկ հպվում շուրթերին, դիտավորյալ, որպեսզի Չիմինը սա ևս տեսնի։ Թե ինչպես է ամեն բան այս քայլից հետո փոխվում գիտի միայն հեղինակը։

Հոբին շոկի է ենթարկվում, Չիմինը ևս։ Մինչև այս պահը Յունգին բացի ամուսնուց ոչ ոքի դիպչած չկար, այն էլ ամուսնու ներկայությամբ։

Բայց այդ պահը տևում է ակնթարթ ընդհամենը։ Հոբին ողջ ուժով հրում է նրան ու սարսափած հետ քաշվում։

-Ի՞նչ ես, գրողը տանի, անում,֊գոռում է նա ողջ կոկորդով։

Յունգին շարունակում է պառկած մնալ իր տեղում ու հետևել ամուսնու արձագանքին, նրա համար մեկ է, որ իրեն հիմա կարող են սպանել սրա համար։ Իսկ Չիմինը, իսկ Չիմինը ի՞նչ, պատրաստ է հիմա տալ ամեն բան միայն թե իմանա, որ սա երազ է։

Հոբիի մոտ տարօրինակ զգացողություն է, նա երբեք և երբեք սա չէր պատկերացնի։ Այն ինչ եղավ վեր էր ամեն վատ բանից, ինչ կարող էր նրա հետ այս տանը պատահել։

Չիմինի ու Յունգիի հայացքները խաչվում են այն պահին, երբ Հոբին հեռանում է սենյակից ամբողջովին սարսափահար։ Չիմինը մի հետ քայլ է անում առանց շրջվելու, իսկ հաջորդ վայրկյանաին, երբ ուզում է շրջվել, որ հեռանա նրան խանգարում են նուրբ ու բարակ ձեռքերը։ Յունգին վայրի հովազի նման առաջ է շարժվում ու չբացված դռանը դեմքով սեղմում ամուսնուն։ Նրա ձեռքերը բռնում են Չիմինին մեծ ուժով ու հրում դեպի դուռը՝ չթողնելով շարժվել.

-Պաշտում ե՜մ քո խանդը,֊լսվում է միայն շնչառություն հիշեցնող շշնջյունը Յունգիից։

***

Թեհյոնը արթնացել է ու շուրջը կատարվող ոչինչ չի հասկանում բացարձակապես։ Նա ասես երկար քնից արթնացած լինի, ոչինչ չի հիշում։ Միայն զգում է, թե ինչպես են մարմնի բոլոր մկանները ցավում։ Հետո նա սկսում է զննել սեփական կապտուկներով լի մարմինը։

-Գորղը տա՜նի, այս ինչպես է ցավում ողջ մարմինս։

Հետո սենյակի դռան մյուս կողմից փականը պտտվում է ու ներս է մտնում մեկը ում Թեհյոնը ամենևին չի ճանաչում։ Կինը հանդարտ առաջ է գալիս ու ուշադիր նայում նրան։

Թեհյոնը արագ վեր է կենում անկողնուց ու կարգի բերում հագուստը։

-Եվ ո՞վ ես դու՞,֊ հնչում է այս պահին միանգամյան տրամաբանական հարցը,֊ու ի՞նչ ես անում Գուկի սենյակում։

Գուկի անունը լսելուն պես Թեն քարանում է, նրա միտքը սկսում է լցվել դառն ու ցավոտ հիշողությունններով այս անվան հետ կապված։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя