-Եվ ի՞նչ է այստեղ կատարվում,֊Հոբին այնքան հանկարծակի է մտնում, որ վախեցնում է երկուսին էլ,֊ քիչ առաջ գնացի, իսկ հիմա այստեղ այս ամենը գրողը տանի։
Ջոնգկուկը բաց է թողնում տղային ու հետ քաշվում։ Նկատելի կարմրում է Թեն, ով հենց նոր ուշքի եկած արդեն անհարմար դրության մեջ է։
-Քեզ երբևէ սովորեցրե՞լ են դռները թակել,֊պոռթկում է Գուկը։
-Իմ հարցին չպատասխանեցիք,֊ Հոբին երբեք այսքան վճռական չի եղել, ինչպես այս պահին է։
Այս խոսքերը դեռ չավարտած Թեհյոնի մոտ սկսվում է հերթկան նոպան, միանգամից բարձրանում է ջերմությունը, աչքերը ստանում են մշտական սարսափելի տեսքը, շարժումները դառնում են անկառավարելի, ցավը սկսում է խոցել տղային։ Լսելի են դառնում կիսաձայն տնքոցներն ու հևոցները։ Տղան գալարվում է այս դրությունից, ամեն բան ինքնատիրապետումից դուրս է գալիս այն պահին, երբ Գուկը փորձում է նրան ուշքի բերել։
Թեհյոնը սկսում է վնասել շուրջն ամեն ինչ։ Ցավը ստիպում է նրան հարձակվել անգամ Հոբիի վրա։ Սա այնքան հանկարծակի է լինում, որ տղան չի հասցնում պաշտպանվել։ Թեհյոնը փորձում է կծել նրան։ Բարեբախտաբար չի հասցնում, Գուկը վնասազերծում է նրան։ Իսկ Հոբին այդ ընթացքում հասցնում է փախչել սենյակից, նա դեռ երբեք այսպես չէր վախեցել։
***
-Յունգի՛ բաց թող ինձ,֊ նյարդային շշնջում է Չիմինը՝ փորձելով աղմուկ չբարձրացնել։
-Չեմ ուզում։
-Ի՞նչ, ի՞նչ է նշանակում չեմ ուզում, ասացի բա՛ց թող,֊Չիմինը մի քանի հիստերիկ շարժում է անում, որը ոչ մի արդյունք չի տալիս, հետո հուսահատ թուլանում է, քանի որ անիմաստ է նման իրավիճակում պայքարը։
-Խանդում ե՞ս,֊շշնջում է Յունգին նրա ականջին։
-Իսկապես կարծում ե՞ս, որ արժանի ես դրան,֊կոպիտ պատասխան է տալիս Չիմինը։
-Կարո՞ղ եմ անկեղծ լինել հետդ,֊ ժպտում է Յունգին։
-Չեմ կարծում, որ ունակ ես, բայց խնդրեմ։
Յունգին բռնում է նրա ուսերից ու շրջում դեմքով իրեն.
-Ասա՛ ինձ, եթե չես խանդում, այդ դեպքում ինչի՞ համար են այս տեսարանները, քեզ համար պետք է որ մեկ լիներ այս ամենը, միգուցե և ես հանդիպում եմ այդ տղայի հետ, քեզ համար ի՞նչ տարբերություն։
Տևական լռություն որ այս պահին տիրում է սենյակում, Չիմինը չգիտի ինչ պատասխանել, նա չգիտի ինչպես բացատրել սեփական պահվածքը։ Բայց մի կարևոր բան ևս, նա ինքն էլ չունի պատասխան, ստելու կարիք չկա, նա ունակ չէ բացատրել անբացատրելին։
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
Viễn tưởngԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞