5

1K 32 23
                                    

-Տղաս նա երեկ տուն չի եկել, իսկ ի՞նչ է նա քեզ մոտ չի գիշերե՞լ,-կինը հարցական հայացքով նայում է։

-Ըմմմ......գիտեք նա ինձ ասաց, որ տանը չի գիշերելու, բայց երևի մեր համակուրսեցիներից մեկի տանն է մնացել, դուք մի՛ անհանգստացեք, ու՞ր կարող էր գնալ, ես համալսարան գնամ, հավանաբար արդեն այնտեղ է։

Հոբին ներքին ողջ էությամբ վստահ է, որ Թեն ոչ ոքի տուն էլ չի գնացել, բայց ի՞նչպես ասել նրա մորը, կինը սրտի կաթված կստանա։ Այդ պատճառով էլ նա խաբում է տիկին Կիմին ու նրա տանից անմիջապես դուրս գալով սկսում փնտրել Թեին՝ բոլոր հնարավոր տեղերում։

Նա տեղյակ է բոլոր այն տեղերից, որտեղ տղան սիրում է մենակ անցկացնել, այդ պատճատով էլ չի գնում համալսարան։ Փոխարենը սկսում է փնտրել Թեին, հույս ունենալով մինչև դասերի ավարտը գտնել։ Հեռախոսն անջատված է, ինչն ավելի շատ է ստիպում անհանգստանալ Հոբիին։

Ողջ ընթացքում նա մտածում է Թեի մասին ու անընդհատ զանգ տալիս, և այդ պահին նրա մտքին է գալիս անտառը՝ ուր նրանք գնացել էին։ Բայց հոգում կասկած կա արդյո՞ք տղան կգնար այնտեղ, չէ՞ որ անձամբ էր վախենում հայտնվել անտառում։

Այնուամենայնիվ հարկավոր է փորձել բոլոր հնարավոր տարբերակները ու գտնել նրան, քանի շատ ուշ չէ։ Այսպես է մտածում Հոբին ու քայլերն արդեն իրենք են ուղղորդում դեպի անտառ։

Կես ժամ անց նա արդեն անտառի մուտքի առաջ է։ Մի անգամ ևս մտաբերում է այն տարօրինակ տղայի նախազգուշացումը, հետո աղոթում է աչքերը փակ ու մտնում անտառ։

***

Վաղ առավոտյան խրճիթում կատարյալ լռություն է սովորականի պես։ Յունգին պառկած է իր ու Չիմինի ննջարանում, բայց տղան ողջ գիշեր չի վերադարձել ու նա անհանգիստ է։ Ամեն դեպքում անհնար է հասկանալ, որտեղ կարող է անցկացնել Չիմինը գիշերը, մանավանդ, երբ բարկացած է։

~
-Մենք համալսարան ենք գնում, հագի՛ր սա,֊Թեի առաջ է դնում իր հագուստներից մեկը Գուկն ու նայում նրան։

-Ի՞նչ,֊տղան զարմանում է։

-Այդքան մի՛ ուրախացիր, անգամ չփորձե՛ս փախչելու մասին մտածել ու այդ ընկերոջդ էլ հանդիպելիս չհամարձակվե՛ս խոսել նրա հետ, թե չէ կզրկվե՛ս անգամ դուրս գալու հնարավորությունից։

-Բայց.....

-Առանց հարցե՛րի, այլապես կփոշմանե՛մ,֊ընդհատում է նրան Գուկն ու կանգնած սպասում, թե երբ է Թեն հագնվելու։

-Իսկ......

-Ես կմնամ այստե՛ղ, ստիպված ես իմ ներկայությամբ փոխվել քաղցրիկս,֊ քմծիծաղ է տալիս Գուկն ու խիստ հայացքով զննում նրան։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя