10

1K 29 22
                                    

Գրկում է տղային ու տանում դեպի մահճակալը, փորձում է ուշքի բերել, բայց ոչ մի արդյունք, և այդ ժամանակ նա որոշում է ուղղակի դիմել եղբորը, քանի որ նման հարցերում առանձնապես խելացիությամբ չի փայլում։

Ներքև է իջնում ու հյուրասենյակում գտնում Յունգիին վերին աստիճանի նյարդային վիճակում նստած։

-Հյոն, տեսել ե՞ս Չիմինին, ես նրա կարիքը ունեմ,֊դիմում է Գուկը նրան։

Բայց Յունգին ասես չի լսում տղային, նայում է մի կետի, իսկ աչքերում անհանգստություն կա։

-Հյոն՞,֊կրկնում է տղան։

Ու Յունգին՝ ասես քնից նոր արթնացած երեխան, վեր է թռչում տեղից.

-Ի՞նչ՜

-Դու ինձ ընդհանրապես լսում էի՞ր,֊ նեղանում է Գուկը։

-Օ՜ այո, հիմա արդեն լսում եմ,֊ հետևում է տրամաբանական արդարացումը։

-Գրողը տանի, ի՞նչ է ձեզ հետ կատարվում, կեսօրին Չիմինը, հիմա էլ դու, հավատս չի գալիս, որ սա դուք եք երկուսով,֊ զգացվում է, թե Գուկը որքան հունից դուրս եկած է հիմա։
Այնքան, որ մոռացել է սենյակում անգիտակից թողած Թեհյոնին ու եկել այստեղ եղբոր ու նրա ամուսնու հարցերն է լուծում։

-Ի՞նչ է պատահել Գուկ,֊ անտարբեր արտաբերում է Յունգին։

-Ախ՜ այո մոռացա,֊ հիշում է Գուկը,֊ մի խոսքով այնտեղ այն տղան, դե դու հիշում ես նրան, դե իմ սենյակից, նա ուշաթափվել է կարող ես օգնել հասկանամ ինչ է եղել նրան։

(Հեղինակին թվում էր, որ Գուկը էդպես էլ չի հիշելու իր այդտեղ գալու բուն նպատակը🤦‍♀️)։

Յունգին տեղից վեր է կենում միանգամից։

-Արի տեսնեմ, երևում է չդիմացավ քեզ այո՞, գոնե մի շաբաթ,֊հոգոց է հանում նա ու Գուկի հետ միասին բարձրանում վեր։

~
Թեն դեռևս անգիտակից ընկած է սենյակում ու չի շարժվում, մարմնի վրա առաջացած կարմիր հետքերի թիվը կրկնապատկվել է։ Շնչում է շատ թույլ գրեթե աննշան։

Երբ տղաները ներս են մտնում Յունգին սկսում է մոտենալ ու զննել տղային, մինչդեռ Գուկը հեռվում կանգնած նայում է։

Ամեն բան փոխվում է այն պահին, երբ Յունգիի աչքին տեսանելի են դառնում այդ գծերը։ Նրա աչքերը լայն բացվում են ու սառում պառկածի վրա։

-Գրո՜ղը տանի,֊շշնջում է նա, ձեռքով շոշափելով Թեի մարմնի կապտած մասերը։

Հետո կատաղած բաց է թողնում նրան ու հարձակվում Գուկի վրա բռնելով օձիքից.

-Դու ի՞նչ է, քնե՞լ ես նրա հետ, տխմա՛ր,֊ գոռում է բարձր։

-Հյո՜ն, ես......ես.....,֊շարունակ կմկմում է Գուկը չկարողանալով արտաբերել ինչ֊որ բառ։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя