-Ասա՛ ինձ տղաս, ուզո՞ւմ ես արդյոք, որպեսզի հայրդ չիմանա այն տղայի մասին, որ հիմա քո սենյակում է,֊ Հանդանի տոնն այս անգամ փոքր ինչ մեղմ ու սիրալիր է համեմատած նախորդ խոսակցության։
-Ես ինչ֊որ բան եմ բաց թողել այո՞ մայրիկ, մի տեսակ շատ չե՞ս սիրալիր,֊ Գուկը սա ասում է կես կատակ կես լուրջ տոնով, այնպես որ կինը չգիտի ինչպես սա ընդունել։
-Ոչ իհարկե, ես ուզում եմ ընդամենն օգնել քեզ...
-Օգնե՞լ, մայրիկ, վերջ տուր, դու քո ողջ կյանքում ձգտել ես նվաստացնել ինձ, իսկ հիմա այսպես միանգամից օգնել, դա չափազանց է արդեն։
-Գո՛ւկ, կլսե՞ս նախ ինձ, եզրակացությունները հետո։
-Լավ...,֊լրջանում է տղան։
-Դու իհարկե հիանալի տեղյակ ես նրանից, թե հիմա ինչ է կատարվում եղբորդ կյանքում, նկատի ունեմ նրա ու Յունգիի կապը, ու չհերքե՛ս դա խնդրում եմ։
-Ենթադրենք տեղյակ եմ, հետո՞,֊ փոքր֊ինչ կենտրոնանում է տղան։
-Հետո՞, հետո այն, որ ինձ պետք է մեկընդմիշտ վռնդել նրան այս տանից, դու գիտես, որ ես երբեք դեմ չեմ եղել քո որոշումներին, ի տարբերություն հորդ....
-Դա այն պատճառով, որ թքած ունես ինձ վրա, ոչ թե նրա, թե որքան ես կարևորում իմ ընտրությունը,֊ միանգամից վրա է բերում Գուկը։
-Միգուցե դու ճիշտ ես, բայց փաստն այն է, որ ես չեմ խառնվում դրան, բայց ինչ վերաբերում է Չիմինին, ես նրան երբեք տղամարդու կողքին չեմ պատկերացրել, և այդ Յունգին, նա սատանայի նման պտտվում է Չիմինի կողքին չթողնելով հանգիստ շնչել...
-Մայրիկ իսկ դու հարցրե՞լ ես Չիմինի կարծիքն այս ամենի շուրջ...
-Ես շատ լավ գիտեմ, որ հոգու խորքում նա ևս չի ընդունում իր կարգավիճակը։
-Մենք երկուսս էլ գիտենք, որ դա այդպես չէ...
-Ես կարճ կլինեմ, ես ուզում եմ որպեսզի դու հաստատես հորդ առջև այն տեղեկությունը, որ Յունգին անձնական կապի մեջ է քո սենյակի տղայի ընկերոջ հետ, իսկ այդ տեղեկությունը ես կհայտնեմ նրան։
-Այսինքն դու ուզում ես, որ ես դավաճանեմ Յունգիին ու մատնե՞մ...
-Այո՛, փոխարենը ես խոստանում եմ լռել քո մասին...
-Իսկ եթե նա ասի՞, իսկ եթե Յունգին դա ասի հայրիկին ի պատասխան իմ արածի...
-Չի հասցնի, նախքան ասելը հայրդ նրան չի խնայի, դա հաստատ, իսկ ինչ վերաբերում է քեզ, դու այդ տղային կտեղափոխես որևէ ապահով վայր, որտեղ նրան ոչ ոք չի գտնի, ու այդ դեպքում Յունգին եթե անգամ ասելիք էլ ունենա, ապացուցել այն չի կարողանա,֊կինը չարախինդ ժպիտով է արտահայտում վերջին բառերը...
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantasiaԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞