11

1K 31 26
                                    

-Դե՜, ի՞նչպես է իմ սիրելի ամուսնյակը՜,֊ սկսվում է Յունգիի հերթական ծաղրանքի փառատոնը։

Բնականաբար այս ամենը ևս մնում է անպատասխան, Չիմինի պետքը չեն այս խոսքերը, ավելին, նա այնքան է խորասուզված, որ արհամարհում է ամուսնուն հերթական անգամ։

Չիմինը հիպնոզ դրությունից դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ զգում է տաք շնչառություն երեսին շատ մոտ։ Աչքերը բարձրանում են ու հայացքը բախվում է Յունգիի աչքերին։ Տղան երկու ձեռքով հենվել է բազկաթոռի հենակներին ու ուղիղ նայում է Չիմինի աչքերին։ Նա զննում է այն, թե ինչպես է Չիմինը պատասխան նայում իրեն։

-Որտե՞ղ ես թափառում մտքում քաղցրիկս՜,֊ծաղրում է Յունը։

-Քո դիմաց նստած եմ ինչպես տեսնում ես,֊համեմատաբար հանգիստ պատասխանում է տղան ու շարունակում նայել ամուսնու աչքերին։

-Եվ ի՞նչ ես այդպես խորասուզված մտածում, իմ դիմաց նստած,֊ թեթև ժպիտով շարունակում է հետ չքաշվել Յունգին, հետո ավելի է երեսը մոտեցնում։

-Չե՞ս կարծում, որ անցնում ես սահմանները,֊դեռ իրեն կառավարում է Չիմինը։

-Կոնկրետ ո՞ր սահմանները,֊ քմծիծաղ է տալիս Յունգին ու աջ ձեռքով սկսում է ուղղել Չիմինի վերնաշապիկի օձիքը, հետո ձեռքը սահում է դրանից ներս։

Չիմինը հանկարծակիի է գալիս, բայց չի կորցնում ինքնատիրապետումը, ուղղակի հանդարտ բռնում է ձեռքն ու ամուր սեղմում ափի մեջ.

-Քեզ թվում է, որ ես քո այս խաղերի ժամանակն ունե՞մ,֊ ինչ խոսք բառերն իրոք շոկի են ենթարկում Յունգիին այնպես, որ նա հետ է քաշվում ու ժպիտն անհետանում է դեմքից,֊ չեմ կարծում, որ հիմա իմ ժամանակը ունես, այնպես որ վերադարձի՛ր հյուրիդ մոտ։

Չիմինը խոսում է սառն ու հստակ, առանց ավելորդ էմոցիաների։ Իսկ բառերի մեջ զգացվում է խանդի ծակող հոտը։

Անսպասելի վեր է կենում տեղից ու պատրաստվում է արդեն գնալ, երբ լսում է, թե ինչպես է բացվում իր սենյակի դուռը, դա Հոբին է։ Նա վախվորած ներս է խուժում, հետո տեսնելով, որ ամուսինները խոսում են, նույնպիսի արագությամբ դուրս է սողոսկում դռան նեղ արանքից։

Այս ամենը կողքից կրկնակի տարօրինակ է ու մի պահ՝ նրա գնալուց հետո լռություն է տիրում։ Յունգին մի քայլ առաջ է գալիս ու թիկունքից գրկում ամուսնուն։

Երկուսի մարմնով էլ դող է անցնում վայրկյանում։ Հետո Յունի շնչառությունը, որ զգացվում է տղայի պարանոցին արագանում է, նա ուղղակի սկսում է ծանր շնչել։

Մի պահ ևս ու նրանք նորից իրար են նայում շատ բան թաքցնող հայացքով։

***

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя