Աչքերը անթարթ զննում են տեսարանն ու ասես չեն կշտանում, սենյակում այնքան շոգ չէ, ինչքան թվում է, բայց պատուհանների ապակիները հասցրել են քրտնել, անկանոն շնչառությունից։ Տղաները նման չեն իրենց սովորական տեսքին։ Ընդհանրապես վամպիրների մոտ զգացմունքներ չեն արտահայտվում։ Որպես էդպիսին հարաբերությունները հիմանականում հիմնված են ակնթարթային ցանկությունների վրա, որն անցնում է շատ արագ։
Եվ քանի որ երկուսի մոտ էլ սա առաջին նման իրադրությունն է, նրանք պատկերացում չունեն իրենց ինչպես պահել։ Չիմինի պարանոցը պատվել է կարմիր հետքերով, ու շուտով ոչ միայն պարանոցը, այլև ողջ մարմինը։ Նա պարզապես չի կարողանում դիմադրել, իսկ եթե ավելի կոնկրետ, նա դա չի էլ ուզում։ Չէ որ զգալ այսքան քնքշանք միանգամից անիծյալ հաճելի է մի մարդու համար, ով երբեք դա չի զգացել։
Յունգիի համար այս ամենը նոր է, բայց այսպիսի ցանկություն նրա մոտ էլի է եղել, պարզապես նա հագուրդ չի տվել դրան։ Ամեն անգամ, երբ նա ցանկացել է Չիմինին, ուղղակի զսպել է իրեն ու խմիչքի մեջ խեղդել ցանկությունները։
Այսօր ամեն բան այլ է, նա դա այլևս չի ուզում անել, նա ուզում է տիրել ամուսնուն ինչքան հնարավոր է արագ։ Այլևս սպասելու կարիք չկա, հիմա տղան համոզված է, որ ուզում է սա, այնպես, ինչպես վստահ է, որ այս ցանկությունը փոխադարձ է։
Մինչ նա զբաղված է մտքում այս ամենը ծանր ու թեթև անելով, Չիմինը իր հերթին մտածում է այլ ուղղությամբ, օրինակ, արդյոք ճիշտ է սա։ Տրվել նրան, ում ամեն օր վստահեցնում ես, որ ողջ հոգով ատում ես։ Տղան ինքն էլ չի հասկացել, թե ատելությունից սեր, այդ մի քայլը ինչպես է արել, բայց այն, որ այլևս չի ատում Յունգիին, դա փաստ է։
Չիմինը պառկած է այն մահճակալի վրա, որտեղ ամեն օր միայնակ է պառկում, նրա հետ է Յունգին, ով հիմա վերին աստիճանի քնքշությամբ գուրգուրում է նրան, ամեն շոյանքի մեջ զգացմունք ներարկելով։
Այդ է պատճառը, որ տղան անկախ իր ցանկությունից ցածրաձայն տնքում է ամեն մի նոր պարանոցային հպումից կամ համբույրից։ Յունգիին դա ծայրաստիճան դուր է գալիս, նրա համար Չիմինին այսպես տեսնելը նորություն է։ Ամուսնուն նա տեսել է միայն խիստ կերպարի մեջ, անընդհատ վիճելիս ու առանց էմոցիաների, իսկ հիմա նա ասես ուրիշի հետ է այստեղ։
-Կարող ե՞մ քեզ մի հարց տալ,֊ շշնջում է Չիմինը ցածրաձայն։
-Իհարկե,֊չի դադարում համբուրելը Յունգին։
-Իսկ սա շա՞տ է ցավոտ։
Չիմինը հիմա նման է փոքրիկ երեխայի, ում կյանքում առաջին անգամ ներարկում պետք է անեն։ Աննկարագրելի է հիմա Յունգիի դեմքը, նա հազիվ է իրեն զսպում, որ ծիծաղից չմահանա։
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantasyԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞