-Կարող ենք խոսե՞լ։
-Եթե շատ շտապ չէ, հիմա չէ խնդրում եմ մայրիկ, ես շտապում եմ։
-Շտապ է Չիմին, շրջվի՛ր ու ինձ լսի՛ր,֊ կնոջ հաստատակամությունը ստիպում է որդուն թողնել հայելին ու պտտվել։
-Ի՞նչ է պատահել,֊այլևս չափազանց լուրջ խոսում է Չիմինը։
-Ես շատ պարզ հիշում եմ, այն օրը, երբ հայրդ որոշեց քեզ ամուսնացնել տղամարդու հետ, դու այդ օրվանից դադարել ես մեզ հետ շփում ունենալ, և ես հասկանում եմ, թե ինչու։ Եվ չնայած իմ բազմաթիվ ջանքերին, որպեսզի հայրդ դա քեզ հետ չանի այնուամենայնիվ դու ամուսնացար այդ հրեշի հետ։ Մինչև այսօր ես հույս եմ փայփայել, որ քեզ մի օր կազատեմ նրա ձեզքից ու դու վերջապես երջանիկ կլնիես, իսկ հիմա՞,֊կնոջ կոկորդում սկսում են խեղդվել բառերը, ֊հիմա դու հանձնվել ես նրան ու Աստված գիտի, թե այդ սատանան ինչեր է իրեն թույլ տալիս...
-Մայրի՛կ,֊պոռթկում է Չիմինը, կնոջ ձայնը կտրելով, հետո տոնը իջեցնում ու շարունակում,֊ի՞նչպես ես համարձակվում նման անձնական թեման խոսակցության նյութ դարձնել։
Այս ոչ այնքան ցածր խոսակցությունը լսելի է դռան հետևում կանգնած Յունի համար, ով այստեղ էր եկել Չիմինին իր հետ տանելու։ Տղան կրակ ժայթքող աչքերով զննում է նրանց ու ուշադիր լսում ամեն բառը։
-Անձնակա՞ն, Չիմին ի՞նչեր ես խոսում, ի՞նչպես կարող է ձեր միջև ընդհանրապես անձնական լինել, նա քեզ արժանի չէ։
Այս բառերը ստիպում են Յունգիին սեղմել բռունցքներն ու կծել սեփական շուրթերը չափազանց նյարդային վիճակից։ Բայց նա որոշում է շարունակել լսել։
-Ախ՜ ուրեմն հիմա էլ այդպես այո՞, այն ժամանակ, երբ ինձ աջակցություն էր պետք թույլ չտալու այս ամենը սիրելի մայրիկս որոշեց լռել, իսկ հիմա՞, հիմա երբ զոհն արդեն ընդունել է իր մահապատիժը կորած հոգատարությունը վերադարձել է գիտակցություն այո՞, ուզում ես՞ քեզ մի նորություն ասեմ մայրիկ, ես վաղուց եմ հարմարվել այս ամենին ու խղճահարության կարիք բացարձակ չեմ զգում։
Այդ պահին սենյակի դուռը բացում է Յունգին ու շտապ քայլերով ներս գալիս։
-Արդեն պատրաստ ե՞ս սիրելիս,֊ հարցնում է նա ու առանց պատասխանի սպասելու ձեռքով դեպի իրեն ձգում տղային ու հպվում շուրթերին, նա մի քանի վայրկյանի ընթացքում այնքան կիրք է ներարկում այս համբույրի մեջ, որ անհնար է տարբերել նրանց երջանիկ ամուսնական զույգից, հետո հեռանում է մի փոքր,֊հրաշալի տեսք ունես,֊ շշնջում է նա, չի դադարում նայել Փակին այրող հայացքով։
Հանդանը այս ամենին հետևում է անհասկանալի հայացքով, այս աստիճան համարձակություն անպատճառ Յունգին չէր ցուցաբերի, եթե Չիմինը դա թույլ չտար։ Կինը դա միանգամայան հասկանում է, բայց ոչինչ չի կարողանում ասել նյարդերի ձգման պատճառով։
![](https://img.wattpad.com/cover/223720649-288-k90158.jpg)
ВЫ ЧИТАЕТЕ
Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞
FantastikԹեման գրեթե ամբողջությամբ ֆանտաստիկա է պարունակում, բարի գալուստ այլ աշխարհ հարգելի ընթերցող։🔞