18

980 29 20
                                    

Փաստն այն է, որ նա այլևս չի ուզում վերջ տալ այս խաբեությանը, իսկ այն ինչ կատարվում է հիմա, այս պահին ամենևին էլ խաբեություն չէ, այլ պարզ իրականություն։ Գուկը տենչում է նրան, ասես թմրամոլը թմրանյութին։ Ե՞րբ, ի՞նչպես հաջողվեց Թեին այսպես խելքահան անել նրան տղան դա չգիտի։ Նա պարզապես ուզում է ամեն վայրկյան լինել այս էակի կողքին։ Ու հիմա այստեղ այս նկարը ավելի բորբոքեց ցանկությունները։ Այն վերջնականապես խլեց Գուկից իր սթափ մտածելու կարողությունը։

Թեհյոնը չի շարժվում, նա գիտի, թե այս ամենը ուր է տանում իրենց երկուսին էլ։ Միառժամանակ ուզենալով և չուզենալով սա տղան անում է մի բան, որը շփոթահար է անում Գուկին։ Նա ձեռքերը բարձրացնում է վեր ու սկսում հանդարտ արձակել Գուկի վերնաշապիկի կոճակները.

-Թույլ տուր այս տեսարանը ևս մտապահել,֊ Թեի վառվող աչքերը նայում ու մանրակրկիտ խուզարկում են այս պատկերը։

Վերջ։ Գուկի համբերության ծովի մեջ այլևս մի կաթիլ ջուր չի տեղավորվի։ Նա ցնցված է տղայի համարձակությունից։

-Դու կրակի հետ ես խաղում մահկանացու,֊շշնջում է նա Թեի ականջին,֊առաջին անգամ եմ նման հանդգնություն տեսնում։

Գուկը նայում է տղային, հիանալով նրա անթերի կերպարանքով, մտքում մանրազննին գրանցելով ամեն մի մանրուք Թեի արտաքնի մեջ։
Թվում է՝ թե նա որևէ թերություն չունի (իսկ դա իրականում չի թվում, էդպեսել կա😏)։

Տղան մոտենում է նրա դեմքին ու սկսում լիզել այն, զուգահեռ նրա ձեռքերը թափառում են զուգընկերոջ մարմնով։

-Չափազանց համեղ խորտիկ ես այսպես անառիթ փորձելու համար, բայց ես անկարող եմ ինքս իմ դեմ,֊ Գուկն այս բառերը շշնջում է այնքան դանդաղ ու հասկանալի ձևով, որ տղայի երակներում սառչում է արյունը հրաժարվելով այլևս հոսել։

Թեն արդեն ավարտել է առաքելությունը։ Հիմա նա մարմնի ողջ մակերեսով դողում է Գուկի քայլերից, չնայած, որ երբեմն հայտնվող ու անհետացող համարձակությունը հուշում է նրան չվախենալ։

Բայց ինչպես չվախենալ այս իրավիճակում, դա էլ հերիք չէ նրա օրգանիզմը սկսել է արթնանալ այս քանակությամբ կիրք զգալով։ Սա այն բարդ իրավիճակներից է, որից միակ ելքը հանձնվելն է։ Եվ այդ քայլը Թեն արդեն պատրաստ է անել։ Չէ որ մտքում նա ինքն էլ է խոստովանում, որ Գուկի քայլերը իրեն անիծյալ հաճելի են։

Թեի թուլացած մարմինը այլևս Գուկի տրամադրության տակ է, հիմա նա կարող է անել ինչ ցանկանում է, որովհետև տղան մի կաթիլ դիմադրություն անգամ չի ցուցաբերում։

Գուկը շարունակում է փաղաքշել նրան ուժգին ցանկասիրությամբ։
Սա լավ ավարտ չի խոստանում։
Շուտով Թեն հրում է իր վրայից նրան ու ինքը բարձրանում վեր։ Նրա մատները մխրճվում են տղայի մազերի մեջ շոյելով դրանք, իսկ շուրթերը շարունակում են Գուկի կիսատ թողած գործը։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя