23

873 27 16
                                    

Հանկարծ նրան են հպվում կոպիտ ձեռքերն ու շրջելով իր կողմ լույսի արագությամբ տանում տղային անհայտ ուղղությամբ։ Թեն չի հասցնում հասկանալ ինչ կատարվեց, բայց զգում է իրեն հրող անձնավորության բույրը։ Այս բույրը նա կտարբերի հազարավոր նմանների միջից։ Դա Գուկն է։

Նա տղային պինդ բռնած, տանում է իր ետևից, ասես վախենալով կորցնել։

Այսպես այնքան, մինչև նա կտրուկ կանգ է առնում ճանապարհին ու տղային ուժգին սեղմում ծառին.

-Լրիվ ես ցնդե՜լ,֊Գուկն այս բառերը շպրտում է Թեի դեմքին ամենայն կատաղությամբ,֊ի՞նչպես համարձակվեցիր հորս վրա հարձակվել գրողը տանի,֊Գուկի շնչառությունը հասել է առավելագույնի այս պահին, իսկ Թեն՞, նա նայում է իր դիմաց կանգնած տղային ու աչքերով ուշադիր զննում առանց բառերի։

Թեհյոնն այնքան փխրուն է, որ անհնար է վնասել այսպիսի էակի, համենայն դեպս այդպես է կարծում Գուկը։

-Ուզում ես իմանալ, թե ի՞նչու համարձակվեցի անել դա այո՞,֊ Թեն սկսում է հևել,֊ այս ամենը քեզ համար էր, որպեսզի նա քեզ չվնասի։

Բառերը կտրուկ մտնում են Գուկի ուղեղ, սակայն ընկալող բջիջները հրաժարվում են սա ընկալել, տղան ծայրահեղ զարմանքի մեջ է հիմա։ Թեն հանուն նրա վտանգել է սեփական գոյությունը։

Նրանց երկուսի հայացքները խաչվում են ու Գուկն այլևս չի կորցնում պահը հպվում է տղայի շուրթերին խորը ու կրքոտ համբուրելով դրանք։ Նա շնչում ու արտաշնչում է ծանր, իսկ ձեռքերը, դրանք վերահսկելը դժվար է, երբ գործ ունես այնպիսի կատարյալ մարմնի հետ, ինչպիսին Թեհյոնինն է։

-Գուկ՜,֊հևում է նա համբույրների միջից, բայց իրեն լսող չկա, ամեն բան ավելի է խորանում։
Գուկը կտրվում է շուրթերից ու հպվում տղայի մարմնի այն վիրավոր մասերին, որոնք արնահոսում են, սկսում է լիզել դրանք։ Զարմանալի է, բայց Թեն ցավ չի զգում, ասես իր մարմինը չարնահոսի, և դա բնական է, չէ՞ որ նա կիսով  չափ արդեն վամպիր է ու շուտով արյունը նրա օրգանիզմում իսպառ կանհետանա։

Բայց քանի այն առկա է ինչու չօգտվել դրանից, մտածում է Գուկն ու շարունակում այս ամենը ավելի կատարելագործված եղանակներով...

***

Չիմինը սենյակում նստած անշարժ նայում է մի կետի։ Յունգին՝ ով մտնում է սենյակ միանգամայն հանկարծակի, գտնում է ամուսնուն իր մտքերի մեջ սուզված.

-Չիմի՞ն,֊ընդհատում է լռությունը տղան, բայց ոչ մի արձագանք, նրան ասես չեն լսում։

Յունգին մոտենում է, շրջվում է թիկունքի կողմից, կռանում ու նրբորեն գրկում է նրան.

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя