22

743 25 13
                                    

-Կանչի՛ր նրան այստեղ, արա՛գ։

Տղամարդն ափերից դուրս է եկել ու դա կարելի է տեսնել նրա անկանոն շարժումներից։

-Կանչելու կարիք չկա, ես այստեղ եմ,֊ սենյակ է մտնում Գուկը։

Ներկաները նրան են նայում պատկերացում անգամ չունենալով, թե ինչ է հիմա լինելու։

-Այն ինչ ասվեց այստեղ, ճի՞շտ է Ջոնգկուկ,֊դառնում է հայրը որդու կողմը։

-Այո՛,֊հակիրճ պատասխանում է տղան։

Այ հիմա իրական ցնցում է տեղի ունենում սենյակում։ Նամջունը սեղմում է ձեռքերն ափերի մեջ ու կռճտացնում ատամները։

-Մեզ մենակ թողե՛ք, բոլորդ դո՛ւրս,֊ մի կերպ հանգիստ տոն է վերցնում տղամարդն ու արտասանում։

Սուհոն ու Սոլարն առաջինն են լքում սենյակը, նրանց են հետևում Չիմինը, Յունգին ու Հոսոկը։

-Հանդա՛ն, ասացի բոլորը,֊ կրկնում է Ջունը, երբ տեսնում է, որ կինը չի հեռանում որդու կողքից։

-Նամջո՛ւն ես ևս իրավունք ունեմ այստեղ գտնվել, որովհետև ես կարող եմ ասել բաներ, որոնք այստեղ ոչ ոք չգիտի։

-Օրինա՞կ

-Օրինակ այն, որ իմ որդին ոչ ոքի էլ սեռական ոտնձգության չի ենթարկել, այդ մահկանացուն է սողոսկել նրա անկողին,֊Հանդանը կարծես մոռացել է իր երբեմնի թշնամանքը որդու հանդեպ, բայց, թե ինչու է նա հիմա անում այս ամենը միայն իրեն է հայտնի։

-Կարո՞ղ ես քեզ նեղություն տալ ու վերջապես բացատրել այս ամենը Գուկ, թե ես անցնեմ կտրուկ քայլերի,֊ պոռթկում է հայրը։

-Այո, իհարկե հայրիկ, բայց այն ինչ կասեմ քեզ դուր չի գա, այնպես որ ներիր ինձ, այո՛ ես նրան այս տանն եմ պահում, որովհետև սկզբում նա իմ զոհն էր, իսկ հետո ես գտա նրա մեջ ինձ շատ նման բնավորության գծեր ու նա ինձ հետաքրքրեց որպես ոչ թե զոհ, այլ հավասարը ինձ,֊ ամեն բառ ստիպում է Նամջունի դեմքին ավելի մթնել,֊հետո մեր միջև կապ սկսվեց, որը չի եղել ստիպողաբար, նա իր կամքով է տրվել ինձ, ես երդվում եմ, որ հետևանքները չեմ կանխատեսել հայր, բայց նա այժմ փոխակերպման փուլում է ու կիսով չափ մեզանից մեկն է։

Մինչև այս պահը Ջունը լուռ լսում էր ու քայլեր չէր անում։ Վերջին բառերից հետո նա ակնթարթորեն պոկվում է կանգնած տեղից ու հարձակվում որդու վրա.

-Ինչպես ես համարձակվում պղտորարյուն բերել այս տուն, դու՛, ձվից նոր ելած ճիճու,֊ տղամարդը բռնել է նրա օձիքից ու ուժգին սեղմել պատին։

-Նամջու՛ն, ո՛չ, հանգիստ թո՛ղ նրան խնդրում եմ,֊ միջամտում է կինն ու մղվում դեպի տղամարդը։

Քաղցր Արյուն ու Արցունքներ Vkook🔞Место, где живут истории. Откройте их для себя