Մաս առաջին

1.1K 44 4
                                    


Այսօր սեպտեմբերի մեկն է, իսկ դա նշանակում է, որ այսօր իմ ամենաչսիրած օրն է: Բայց ինչպես բոլոր դպրոցակաները, այնպես էլ ես պարտավոր եմ գնալ դպրոց:

Իմ անունն Աստղիկ է, ես 16 տարեկան եմ, սովորում եմ այսօրվանից արդեն տասնմեկերորդ դասարանում,  ապրում եմ Երևանում տատիկիս ու եղբորս՝ Նարեկի հետ: Նա այս տարի կավարտի դպրոցը: Ծնողներս աշխատում են արտերկրում, ես շատ եմ կարոտում նրանց, բայց շատ ցույց չեմ տալիս, քանի որ գիտեմ որ նրանց համար ավելի դժվար է, և նրանք ամեն ինչ անում են մեզ համար: Ես դպրոցում ընկերուհի չունեմ, դասարանում ես շփվում եմ բոլորի հետ, բայց ինձ միշտ խանգարում է մի բան, որ մոտ լինեմ ինչ-որ մեկի հետ:

-Աստղ պատրաստ ես արդեն?

Ասաց Նարեկը հյուրասենյակից

-երկու րոպեից Նարեկ, և գնացի հայելու մոտ ինձ տեսքի բերելու: Ես բարձրահասակ այդքան չեմ, ունեմ նորմալ կառուցվածք, ոչ նիհար եմ չափից դուրս և ոչ էլ գեր եմ, ունեմ կանաչ աչքեր, մազերս բաց շագանակագույն են և հասնում են ուսերիս:

-Մինչև հաց չուտեք դուրս չեք գա տանից, արդեն պատրաստ է նախաճաշը, ասաց տատիկը

Եվ մենք ստիպված գնացինք խոհանոց նախաճաշելու ու դրանից հետո գնացինք դպրոց: Մինչև գնալն էլ գիտեի թե ինչ է լինելու, բոլորը նոր շորերով ու կոշիկներով, ոտքերը ցավացնելով գալու են դպրոց և այդպես էլ եղավ:

Այս տարի էլ ամեն ինչ նույնն էր: Գնացինք դասարան դասղեկը եկավ շնորհավորեց սեպտեմբերի մեկի օրվա կապակցությամբ, և մենք բոլորովս գնացինք գրադարան: Գրադարանավարուհին մատյանի հերթականությամբ բաժանում էր մեր դասագրքերը, և ինչպես բոլորին ինձ էլ հասավ տասնհինգ դասագիրք: Ես առանց բացելու վերցրեցի դասագրքերս և գնացի տուն, քանի որ այսօր դաս չկար:

Գնացի տուն և սկսեցի գրքերս հանել, և բացել տեսնելու համար թե ինչ դասեր ենք անցնելու: Սկզբում վերցրեցի ֆիզիկայի գիրքը, քանի որ ամենահաստն էր, թերթեցի ու թերթելու ընթացքում մտածում էի, թե ինչպես եմ այսքանը սովորելու, հաջորդը վերցրեցի պատմության գիրքը ու էլի նույն մտածմունքը: Եվ վերջում վերցրեցի իմ ամենաչսիրած առարկայի գիրքը՝ հանրահաշվի դասագիրքը:

Գիրքը թերթելով նկատեցի որ բոլոր էջերին գեղեցիկ ձեռագրով նախաադասություններ են գրված, կան նախշեր նաև, բայց ես ուշադրություն չդարձրեցի ու փակելով գիրքը, դրեցի սեղանին ու դուրս եկա սենյակից:

Առավոտյան զարթնեցի դժվարությամբ, և իհարկե առանց տրամադրության, ի վերջո կարողացա ինձ տեսքի բերել և Նարեկի հետ գնացինք դպրոց: Նարեկը բարձրահասակ է, նրա աչքեը նույնպես իմ նման կանաչ են, որը ժառանգել ենք հայրիկից, իսկ վարսերի գույնը ի տարբերություն ինձ սև են:

Մեր տանից մինչև դպրոց ոտքով տասնհինգ րոպե է, և դրա համար մենք միշտ ուշանում ենք: Երբ փոքր էի, շատ լուրջ էի վերաբերվում ուշանալուն, և միշտ լացում էի ճանապարհին, կամ էլ Նարեկին ստիպում էի շուտ դուրս գալ, իսկ հիմա կարծես դերերով փոխվել ենք, ես միշտ ուշանում եմ, իսկ Նարեկը բարկանում է, բայց նա բարկանում է, ոչ թե դասերի համար, այլ որ չսպասեցնի իր ընկերուհուն, նա ապրում է մի փոքր մեզանից հեռու, և միշտ միասին ենք գնում դպրոց: Ես այդքան մոտ չեմ Նարեկի ընկերուհու ՝ Անիի հետ: Իմ և նրա հայացքները, նախասիրությունները տարբեր են և ես միայն նրան հանդուրժում եմ Նարեկի համար:

Կարելի է ասել, որ այսօրվանից է սկսվում ուսումնական տարին: Առաջին ժամը ֆիզիկա էր, երկրորդ ժամը գրականություն, որը դասավանդում էր մեր դասղեկը ՝Ընկեր Հովհաննեսյանը: Երրորդ ժամը հանրահաշիվ: Այս առարկան ես տանել չեմ կարողանում, ինչքան ել բացատրում են, մեկ է չեմ հասկանում և չեմ սիրում, բայց ուսուցչուհուն՝ ընկեր Դավթյանին սիրում եմ: Նրան չսերելը անհանար է: Ընկեր Դավթյանը հագնվում է միշտ ճչացող գույներով հագուստ, և աչքի ընկնող ակսեսուարներ, Նա ունի երկար եղունգներ, և դաս բացատրելու ժամանակ իմ ուշադրությունը միշտ կամ նրա ակսեսուարների վրա է, կամ նրա եղունգների: Ես ստանում եմ միշտ տաս բալանոց համակարգով վեց, կամ լավագույն դեպքում յոթ գնահատական: Իմ մոտ լավ է ստացվում հումանիտար առարկանները, և երևի դրա համար էլ մաթեմատիկան ինձ մոտ չի ստացվում սովորել: Ընկեր Դավթյանը դասը բացատրեց, դասարանի գերազանցիկները գնացին մի քանի վարժություն լուծեցին և ի ուրախություն ինձ զանգը հնչեց: Հաջորդ դասերը անցան համարյա նույն ձև, և քանի որ այսօր ուսուցիչներն էին բացատրում, գիրք բացելու կարիք չեղավ, բայց տանը ցավոք ստիպված կլինեմ բացել, քանի որ վաղն էլ հանրահաշիվ ունենք:

Գնացի տուն տատիկս համեղ ճաշ էր եփել, ճաշեցինք երկուսով մի փոքր հեռուստացույց դիտելուց հետո մտա սենյակս և համակարգչով սկսեցի ֆիլմ դիտել, այնուհետև սկսեցի դաս անել: Երկու դաս կար անելու հանրահաշիվ և գրականություն: Դե իհարկե սկեցի անել սկզբում գրականություն առարկան, Սովորեցի Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, և մի քանի անգիրներ: Այնուհետև բացեցի մաթեմատիկայի գիրքը, մինչև բացելն էլ գիտեի որ չեմ կարողանալու լուծել, բայց բացեցի փորձելու համար: Եվ իմ բացելը ճակատագրական եղավ ինձ համար, քանի որ փոխվեց իմ կյանքի նպատակը ու ընթացքը:

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя