Մաս 15

412 31 7
                                    


Հաջորդ օրը ես զարթնեցի այն սպասումով որ Է-ն պատասխանած կլինի, և երբ աչքերս բացեցի անմիջապես հեռախոսով ստուգեցի նամակներս, և իմ զարմանքին չափ չկար, ինձ պատասխանել էին և այն էլ մեկ հոգու փոխարեն միանգամից 14 հոգի։  Բոլորը մոտավորապես նույն բաներն էին գրել, թե իբր իրենք են Է-ն, սակայն ես մի քանի իմ տված հարցերից հասկացա որ այդ բոլոր գրողներից ոչ մեկ Է-ն չէ, և մի փոքր հուսահատվեցի։ Ինձ հույս տվեցի որ դպրոցում մի բան կպարզեմ։ Դպրոցում մթնոլորտը նույնն էր, դասարանում մի քանիսը խոսում էին իմ փոստի մասին, 

Դասամիջոցին գնացինք ճաշարան, ինչպես միշտ ես  Արփինեն նստեցինք Նարեկենց հետ։

-Բոլորը այսօր դպրոցում խոսում են ինչ որ Է-ի մասին, ասաց Արմենը 

-Հա ես էլ եմ տեսել այդ փոստը, բայց ով կարող է լինել Էն և ամենակարևորը այն մարդը ով արել է այդ փոստը,ասաց Տիգրանը

-Էդգար կարող է դու ես Է-ն ասաց Արմենը ծիծաղալով։

-Ինչի չէ որ, ասաց Էդգարը ու նայեց ինձ

-Ի՞նչ ես կարծում Աստղ ես կարող եմ լինել Է-ն

Նա իր հարցով ինձ անակնալի բերեց, սակայն լավ իմանալով Էդգարին և կարդալով Է-ի նշումները հասկացել էի որ Էդգարը Է-ն չէ, 

-Անկեղծ ասաց ոչ, 

-Իսկ ի՞նչու ես այդպես կարծում

-Քանի որ դու բնավորությամբ այդպսիսն չես,  դու կնախընտրես ընկերներիդ, քեզ հարազատ մարդկանց հետ կիսվել, քան գրես գրքերի մեջ։

Իմ ասելուց հետո Էդգարը ժպտաց

-Այո ճիշտ ես Աստղ, ես սիրում եմ իմ զգացմունքների մասին միանգամից մարդուն ասել, -ասաց Էդգարը ու էլի նայեց աչքերիս մեջ։

-Արփինե կարող ես աղը փոխանցել, Էդգարի հայացքից ազատվելու  համար ասացի ես

-Լավ եկեք ուրիշ թեմայից խոսենք, ասաց Նարեկը ու Արմենը սկսեց ծիծաղալու պատմություններ պատմել։  Արմենի հերթական կատակից հետո Արփինեն պատահաբար ձեռքով շարժում արեց, և սեղանի վրա դրված հյութը թափվեց վրաս, և ես գնացի լվացարան

Լվացարանը ընդհանուր է աղջիկների և տղաների համար, երբ ես գնացի այնտեղ մարդ չկար, ու սկսեցի հագուստս ջրով մաքրել։ Մաքրելու ժամանակ մեկը մտավ լվացարան, սակայն ես չնայեցի թե ով։ 

-Աստղ, ես նայեցի հայելու մեջ ու տեսա որ  Էմիլն է

-Ի՞նչ ես այստեղ անում, Էմիլ

-Կզարմանաս բայց եկել եմ լվացվելու, իսկ դու ոնց տեսնում եմ հագուստդ ես կեղտոտել, այս անգամ ով է թափել վրադ

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя