Մաս17

380 27 7
                                    



-Ի՞նչու ես ինձ փնտրում

Չգիտեմ ինչու, բայց վստահ էի, որ այս գրողը Է-ն է, Ես մտա իր էջը, էջում  որպես անուն գրված էր միայն Է, նկար չկար, և ոչ մի այլ տեղեկություն, երևի հատուկ ինձ պատասխանելու համար էր այս էջը բացել:

-Ես կարդացել եմ, ու դեռ կարդում եմ բոլոր դասագրքերում արած քո նշումները, և ես ցանկանում եմ քեզ հետ ծանոթանալ,

Գրեցի ու անհամբեր սպասում էի Է-ի պատասխանին, քանի որ չգիտեի թե ինչ կպատասխանի, նա իմ նամակից մոտավորապես 20 րոպե հետո գրեց

-Չէի մտածի որ կհայտնվի մեկը ով իմ նշումներին ուշադրություն կդարձնի և կուզենա ինձ հետ ծանոթանալ

-ես էլ չէի մտածի որ համարձակություն կունենամ քեզ հետ ծանոթանալ

-Իսկ ի՞նչու որոշեցիր ինձ հետ ծանոթանալ

-Ինձ դուր է գալիս քո նշումները կարդալ, թե դու այդ օրը ինչ ես արել, կամ մտածել: Հետաքրքիր է, բայց երբ տխուր եմ եղել, միշտ քո նշումներն եմ կարդացել և դրանք ինձ հանգստացրել են, այդ ժամանակ ես պատկերացնում էի, թե դու հենց իմ հետ ես խոսում որպես ընկեր, ու այդպիսի օրերից մեկի ժամանակ ես որոշեցի քեզ փնտրել

-Ուրախ եմ որ կարողացել եմ իմ նշումներով քեզ հանգստացնել, իրականում ես այդ նշումները անելուց պատկերացրել եմ թե ինչ-որ մեկի հետ եմ խոսում, և արի ու տես որ մեկ տարի հետո ինձ <<լսել ես>>:

-Քեզ շատ հաճելի է <<լսել>>, դու կարծես դարձել ես իմ գրքի ընկերը

-Գրքի ընկեր՞, հետաքրքիր անվանում է, իսկ ինչու հենց այդպես

-Քանի որ կարծես իմ բոլոր դասերը քեզ հետ եմ արել,դպրոցում քո կողքն եմ նստել, և նույնիսկ դու օգնել ես ինձ մի քանի առարկաներում:

-Հետաքրքիր է, ինձ դուր է գալիս այդ անվանումը: Ես համաձայն եմ լինել քո գրքի ըները, սակայն եթե դու պատմես քո մասին: Ես միայն գիտեմ որ դու սովորում ես 11-րդ դասարանում և որ աղջիկ ես:

-Իսկ ի՞նչպես իմացար որ աղջիկ եմ

-Դե քանի որ միայն աղջիկները ուշադրություն կդարձնեն նշումներին:

-Այո ճիշտ ես ես աղջիկ եմ:

Երբ սպասում էի նրա նամակին, հանկարծ տան լույսերը անջատեցին, և դրա հետ միասին տան ինտերնետը, ես էլ այսօր հեռախոսում ինտերնետ չունեի: Արդեն ժամը երկուսի մոտ էր, և քանի որ աչքերս փակվում էին որոշեցի քնեմ:

Հաջորդ օրը առավոտյան դեռ լույսերը անջատված էր, պայուսակս հավաքելու ժամանակ, երբ հանում էի երեկվա գրքերս հասկացա որ գրականության գիրքը չկա: Մի քանի րոպե փորձում էի հիշել, սակայն ապարդյուն: Այնուհետև հիշեցի,որ գիրքս երեկ դասերից հետո ձեռքումս էր, դասերից հետո գնացի սրճարան Էմիլին հանդիպելու, և երևի հենց սրճարանում էլ թողել եմ գիրքը: Միան թե Էմիլը նկատած չլինի մտածեցի ես ու գնացի դպրոց:

իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя