Մաս 6

439 31 2
                                    


Արդեն ժամը գիշերվա երկուսն էր, բայց Նարեկը դեռ տուն չէր եկել, 2 անգամ զանգահարել էի, սակայն հեռախոսը անջատված էր:  Մոտավորապես ժամը երեքն էր, երբ լսվեց, որ մեկը դուռը բանալիով ցանկանում է բացել, արագ գնացի դռան մոտ, երբ դուռը բացվեց քիչ էր մնում ուշաթափվեի: Նարեկի դեմքը ամբողջությամբ արյուն էր, հագուստը մի փոքր պատառոտված, Նարեկին բերել էր Էդգարը, որը համեմատաբար ավելի լավ վիճակում էր, 

-Աստղ, օգնի պառկեցնենք Նարեկին, ասաց Էդգարը

Ես այդ ժամանակ արագ ուշքի եկա, և Էդգարի հետ միասին Նարեկին պառկեցրեցինք իր սենյակում: Ես արագ գնացի թաց բամբակե կտոր, սպիրտ, յոդ, և այլ առաջին օգնության պարագաներ բերեցի: Նարեկին նայելը հնարավոր չէր, նա գիտակցությունը կորցրել էր, սակայն անուշադրի սպիրտով կարողացանք ես ու նարեկը ուշքի բերել, և վերքերեը ինչ-որ չափով մշակել: Մշակելուց հետո Նարեկը քնեց, իսկ ես ու Էդգարը դուրս եկանք սենյակից

-Էդգար ի՞նչ է եղել, որտեղ եք կռվել, հազիվ կարողացա արցունքներս զսպելով ասել

-Երբ դուրս էինք գալիս ռեստորանից,  տեսանք որ Անին ՝Նարեկի ընկերուհին Էմիլի   հետ փաթաթված  մտնում են այդ ռեստորան, դե Նարեկն էլ անմիջապես գնաց նրանց մոտ: Անին միանգամից սկսեց լացել, թե իբր նա Նարեկին է սիրում,   իսկ Էմիլն էր միայն քմծիծաղ էր տալիս, կարծես նա կողքից մյուսների նման դիտորդ էր: Նարեկն էլ բարկացավ և միանգամից հարձակվեց Էմիլի վրա, և այդպես սկսվեց կռիվը:  Այնուհետև կռվին միացանք մենք, և Էմիլի ընկերները, որը հետո պարզվեց նույնպես այդ ռեստորանում էին: Իսկ հետո եկան անվտանգության աշխատակիցները և մեզ դուրս հանեցին: Նարեկը այդ վիճակով փորձում էր նորից կռիվ անել, սակայն ես չթողեցի և հազիվ տաքսի նսստեցինք և եկանք

-Ես միշտ էլ գիտեի, որ Անին մի փորձանք բերելու է Նարեկի գլխին, իզուր չէր, որ տանել չէի կարողնաում

-Անկեղծ ասաց Նարեկն էլ ամառվանից այդպես չէր սիրում Անիին, սակայն Անիին չնեղացնելու համար ընկերություն էր անում, և Նարեկը զայրացել էր ոչ թե  Անիի համար, այլ որ Նա Էմիլի հետ էր, ու Անին էլ լավ գիտեր, որ Նարեկը և Էմիլը իրար տանել չեն կարողանում: Եթե Էմիլի փոխարեն ուրիշ տղա լիներ,  նա այդպես չէր զայրանա, նույնիսկ սրտի խորքում կուրախանար, որ պատճառ կունենա Անիից բաժանվելու:

երբ նայեցի Էդգարին, տեսա, որ իր դեմքի վրա էլ կապտուկներ կան, սակայն ես Նարեկով այնքան էի տարվել, որ Էդգարի կապտուկները չէի տեսել

-Էդ նստի, սպասի քո դեմքն ել մշակեմ,

-Աստղ պետք չի, տեղից էլ արդեն ուշա, ու վաղն էլ դասի ես

-Չէ Էդգար, նստի, միքիչ հրամայական տոնով ստացվեց

Էդգարը նստեց, իսկ ես արագ գնացի բերեցի բժշկական պարագաները: Էդգարը նստել էր բազմոցին, ես գնացի նստեցի Էդգարի կողքին, և զգուշությամբ սկսեցի վերքերին յոդ քսել, որպեսզի չմռմռար  մոտեցա Էդգարին և սկսեցի փչել վերքերին: երբ գլուխս բարձացրեցի, տեսա, որ Էդգարը ուշադիր ինձ է նայում, և մեր գլուխները իրար շատ մոտ էր, Էդգարը հայացքը ուղղեց դեպի շուրթերս, գլուխը մոտեցրեց, որ համբուրի ինձ, սակայն ես գլուխս թեքեցի, և արագ վեր կացա բազմոցից

-Վերջ վերքերդ մշակեցի

-Աստղ...

-Արդեն ուշա, իմ քունն էլ ահավոր տանումա, եթե ուզում ես մնա էստեղ, ես արագ ասեցի, և գնացի իմ սենյակ, ու դուռը կողպեքով կողպեցի, հայլու մոտ կանգնեցի, և տեսա, որ ամբողջությամբ կարմրել եմ: Այս գիշոր չկարողաց քնել, մտածում էի, թե ինչ կլիներ, եթո գլուխս չշրջեի, և արդյոք ցանկում էի, որ ինձ համբուրեր: Ես էլ չեմ հասկանում թե ինչ եմ զգում Էդգարի հանդեպ: Առավոտյան երբ սենյակից դուրս եկա, տեսա որ հյուրասենայակում մարդ չկա, երևի Էդգարը գնացել էր գիշերը: Գնացի Նարեկի սենյակ, Նարեկը զարթուն էր: 

-Նար ո՞նց ես

-Արդեն լավ եմ

-Էդգարը երեկ ասեց թե ինչա եղել, Անիին հենց տեսնեմ դպրոցում բոլոր մազերը պոկելու եմ հատ-հատ, լավ է, որ շուտ իմացանք թե ինչպիսինն  է

-Աստղ  էլի իմանայինք, բայց ոչ էտ ձևով, իմ բոլոր ընկերների մոտ  էմիլի հետ եկավ ռետորան, դու պատկերացնում ես այդ  ժամանակ իմ վիճակը

-Հա Նարեկ պատկերացնում եմ, լացելով ասեցի ես, բայց շատ մի մտածի, դու չես պատկերացնի երեկ ինչ վիճակում էի, երբ տեսա քեզ տենց վիճակում

-Աստղ քեզ շատ եմ սիրում, բոլորից շատ, ու հպարտ եմ, որ քո նման քույր ունեմ

-Ես էլ քեզ ապերիկ

-Լավա, որ տատիկն էլ տանը չի,

-Հաա, ես էլ էի դրա մասին մտածում

-Աստղ արդեն ժամը 8-ա, չես պատրաստվում դասի գնաս

-Չէ, ոնց կարամ քեզ մենակ թողնեմ

-Ես լավ եմ արդեն, դու էլ պատրաստվի, որ գնաս դպրոց, 

-Նարեկ հատատ լա՞վ ես, բայց մենակ ո՞նց ես անելու

-Մի մտածի Էդգարը գալույա

-Դե լավա, ճաշը սառնարանումա, կտաքացնեք կուտեք

-Եղավ

-Էդգարը երբ կգա

-Ասեց  8,30 կլինի

-Լավ դե ես արդեն դուրս եմ գալիս, հենց խնդիր լինի կզանգես, ես դասամիջոցներին քեզ կզանգեմ

-Եղավ Աստղ

Ես պայուսակս վերցրեցի, ու դուրս եկա տանից: 



իմ գրքի ընկերМесто, где живут истории. Откройте их для себя